Աննա Հակոբյանի և Մեհրիբան Ալիևայի «սիրախաղի» հետքերով

Վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, որը սահմանադրական կարգավիճակ չունի, բայց փաստացի պետական կառավարման վերին օղակում որոշում կայացնողի դերակատարում է ստանձնել, տեւական ժամանակ է խաղաղասիրական քարոզչությամբ է զբաղված: Նա հատուկ առաքելություն է վերցրել իր վրա, մեկ տեսնում ենք Հայաստանից է իր մեսիջները հղում Մեհրիբան Ալիեւային, մեկ իր քարոզով հասնում է Արցախ, մեկ էլ հայտնվում սահմանային գյուղերում ու զորամասերում: Տավուշի մարզում հայ-ադրբեջանական վերջին օրերի սրացումների ժամանակ էլ նա հայտնվեց համացանցում ու սկսեց խաղաղություն քարոզել։ Գրեթե միաժամանակ Բաքվում ու ադրբեջանական այլ քաղաքներում հակահայկական ցույցեր էին տեղի ունենում ու տրամագծորեն հակառակ կոչեր հնչում։

Մի կողմ թողնենք այն հարցերը, թե ո՞վ է Աննա Հակոբյանը, որ պատերազմ կամ խաղաղություն քարոզի, ո՞րն է նրա ֆորմալ կարգավիճակը, ո՞վ է նրան այդպիսի մանդատ տվել։ Մի բան, որ իրենց թույլ չեն տվել պետության նախկին առաջնորդների կանանցից եւ ոչ մեկը, ոչ իրական պատերազմի ժամանակաշրջան ղեկավարած առաջին նախագահի կինը եւ ոչ էլ այդ պատերազմով անցած երկրորդ ու երրորդ նախագահների:

Ի դեպ, եթե պատերազմի և խաղաղության հարցերում Ադրբեջանի հետ մենք ասիմետրիկ վիճակում ենք, ապա ակտիվության առումով մենք Ադրբեջանի հետ սիմետրիկ պատկեր ունենք։ Այնտեղ էլ Մեհրիբանն է ակտիվ, բայց ամեն անգամ
հոխորտում է, թե գալու են Երեւանում չայ խմեն ու մուղամ լսեն Սեւանում…

Ագրեսիվ ռազմատենչ հայտարարությանը պատասխանել պետական դավաճանության հասնող ագրեսիվ խաղաղասիրությամբ, այն էլ մեր ժամանակներում, երբ դարավոր հարեւանդ կարող է քնած սպա կացնահարել ու հերոսի կոչում տալ մարդասպանին,
թերեւս կարող են միայն անադեկվատ մարդիկ, որոնք կտրված են իրականությունից կամ լավ չեն հասկանում իրերի ու երեւույթների դասավորությունը, կամ էլ սա հատուկ ծրագիր է, որով եկել են իշխանության եւ շարժվում են առաջ…

Ասվածի վկայությունն է Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի եւ արցախցու նկատմամբ հատուկ վերաբերմունքը՝ Արցախը Հայաստանի մարզ ներկայացնելու թողտվությունից սկսած, վերջացրած ազգային անվտանգության վերջերս հրապաակած ռազմավարության, որտեղ Արցախը ներկայացվում է ոչ թե հանրապետություն, այլ տարածք:

Խաղաղությունը պետք է ոչ թե մուրալ, այլ խաղաղություն պետք է պարտադրել։ Ադրբեջանը միայն այդ լեզուն է հասկանում։ Սա Հայաստանում գիտեն անգամ չորրորդ դասարանի երեխաները: Բայց առաջին տիկնոջ եւ ամուսնու գործարկած ծրագիրը իրավիճակը հիմնովին շրջել է մեր դեմ, դուրս բերել կոնֆլիկտը հայ-ադրբեջանական սահմաններից, մի քանի օր է աշխարհի գրեթե բոլոր անկյուններում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումներ են: Իրավիճակի վտանգավորությունը հասկանում են բոլորը, պատահական չէ ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Կարապետյանի կոչը, որ մենք պետք է կռվենք ու հաղթենք, <<թույլերի վախից է կործանվում հայրենիքները…>>:

Հայաստանի ռազմական էլիտան, ըստ ամենայնի, փորձում է խմբագրել տարվող քաղաքականությունը ամենաբարձր մակարդակով եւ հակառակորդին ուղիղ ասել, որ խաղաղություն մուրացող չենք, որ մենք ուժեղ ենք ու կռվող:  Որ խաղաղասիրության անհեթեթ քաղաքականության հետեւանքով հայերը հայտնվել են չափազանց վտանգավոր վիճակում, թերեւս հասկանում են արդեն Փաշինյանի ընտանիքում: Աննա Հակոբյանը խմբագրել է իր թեզը եւ որոշակիորեն հետքայլ արել՝ հանդես գալով նոր գրառմամբ.<< Որպես հայ կին եւ մայր, ստիպված եմ ուղիղ ասել` հայ մայրերը ոչ միայն չեն վախենում պատերազմ ուղարկել իրենց որդիներին, այլեւ չեն վախենում անձամբ կռվել եւ զոհվել հայրենիքի համար:
Սակայն հայ մայրերը նախընտրում են խաղաղությունը: Վստահ եմ ադրբեջանցի մայրերը, քույրերը, դուստրերը` նույնպես>>:

Սա նշանակում է արդյոք, որ հրաժարվում են այլեւ խաղաղության եւ ադրբեջանցիների հետ քիրվայություն անելու տերպետրոսյանական, բլեյանական մոտեցումից, կտեսնենք ապագայում: Մենք կասկած չունենք, որ սա ժամանակավոր հետքայլ է, քանզի Փաշինյանը սիրում է պոպուլիստական քայրեր անել, իսկ այժմ, երբ ընդվզման մեծ ալիք է բարձրացել, պահը բաց թողնել չի կարելի …

Անի Սահակյան

դիտվել է 7152 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am