Անադեկվատության գերդոզա․ Արայիկ Հարությունյանի հարվածը դիմորդներին

Ընդունելության քննություններում բարձր գնահատականներ ստացած ու այդպես էլ որևէ ԲՈւՀ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները մի քանի օր է բողոքի ակցիա են անում:

Այս տարի ԲՈւՀ չընդունվածների մեջ կան նաև 17-18-19 միավոր հավաքածներ:
Օրինակ, 12 տարվա գերազանցիկ Էվելինան 18,5 է ստացել ու ուսանող չի դարձել. «Առաջին հայտով դիմել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտություն, երկրորդ հայտով` միջազգային, բայց ոչ մի տեղ չեմ անցել»,- ասել է նա:

Այս տարօրինակ իրավիճակը ընդունելության կարգի փոփոխության հետևանք է: Այս տարի առաջին անգամ ընդունելության մրցույթն անցկացվել է հայտնի միայն առաջին տողով կամ հայտով նշված մասնագիտության գերակայությամբ: Մյուս հայտերը հաշվի են առնվում՝ եթե թափուր տեղեր կան։  Խորհրդարանական երեք խմբակցությունների պատգամավորներ քննարկման էին հրավիրել կրթական գերատեսչության, Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելու բարձր միավորներով դուրս մնացած դիմորդների հարցը: Դատելով մեկնաբանություններից՝ հարցին լուծում չի գտնվել, նախարարությունից փոխանցել են անհնար է տեղեր ավելացնել:

Արդարության դեմ չմեղանչելով, նկատենք, որ ընդունելության քննություններից բողոքներ ու դժգոհության դրսևորումներ եղել են գրեթե բոլոր ժամանակներում, բայց ի տարբերություն նախորդների, այս տարի առավել քան հիմնավոր է համակարգի դեմ դժգոհությունը: Դիմորդներ բողոքում են, որ օրինակ 16,25 միավորով ընդունելության մրցույթը չեն անցել, բայց նույն մասնագիտության գծով մեկ այլ դիմորդ, օրինակ, 8,9 միավորով ընդունվել է: Պատճառն այն է, որ այդ երկրորդ դիմորդը տվյալ մասնագիտությունը նշել է հայտում առաջինը, իսկ մյուս՝ ավելի բարձր միավորներ հավաքած դիմորդը, օրինակ, հայտում երկրորդը կամ երրորդն է լրացրել այն:

Դժգոհող քաղաքացիները նաև այլ անհասկանալի դրվագներ էին նշում, մասնավորապես, որ հայտային լրացուցակում նաև հաջորդականությամբ ավելի բարձր տեղում են նշել, բայց զիջել են ավելի ցածր տեղում նշած ու նաև՝ քիչ միավորներ կամ ցածր գնահատական ստացածներին: Դրանք բոլորը դեպքեր են, որոնք առանձին-առանձին պետք է ստուգվեն: Ու այստեղ պետք է հատուկ ընդգծել, որ նախկինում վերջիվերջո բողոքարկման որոշակի ընթացակարգ էր սահմանվել, որի միջոցով հիմնականում կարգավորվում էին նման խնդիրները, իսկ այս տարի տպավորություն է, որ ամեն ինչ թողնվել է բախտի քմհաճույքին եւ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ իշխանությունը որոշել է խաղալ տասնյակ դեռատիների ճակատագրերի հետ:
Այս բողոքի ակցիաներից եւ ներկայացված դժգոհություններից կարելի է մի քանի եզրահանգում անել, նախ նախարարությունը փոխություն է կատարել մրցութային կարգում, սակայն պատշաճ չի իրազեկել այդ մասին, այլապես դիմորդներն ավելի հաշվարկային կիարականացնեին հայտի նշումը, երկրորդ՝ եթե նախարարությունում որոշել են, որ դիմորդը պետք է ընդունվի միայն առաջին հայտով նշած բուհում, ապա ինչու են մոլորեցրել նրանց եւ երկրորդ, երրորդ հայտերը չեն հանվել ձեւաթղթից, որպեսզի դիմորդը տեսնի, հասկանա, որ ինքն ունի մեկ հնարավորություն եւ պետք է ճշգրիտ հաշվարկի իր հնարավորությունները: Իհարկե, այս տարբերակի շուրջ էլ կարելի է երկար բանավիճել՝ որքանով է ճիշտ օրինակ 0,25 բալի համար դուրս մնալ ոչ միայն քո նախընտրած բուհից այլեւ հնարավորություն չունենալ այլ՝ ավելի պակաս մրցակցային բուհում նույն մասնագիտությունը ստանալ, բայց սա ավելի ուշ քննարկման նյութ է:

Ուսումնական տարին COVID-ի պատճառով առանց այն էլ նյարդային, լարված եւ անսովոր ստացվեց։ Իսկ նման իրավիճակում իրականացված, անգամ տեսականորեն ամենաճիշտ փոփոխությունների պատեհ ժամանակահատվածը չէր։ Սա կառավարման ադեկվատության հարց է։ Բայց ինչեւէ, հիմա նախարարությունը պարզապես պարտավոր է այդ դիմորդների համար վճարովի տեղեր բացել, այս տարիքի երեխաներին կոտրել չի կարելի, հատկապես երբ հայտարարվում է, թե գիտելիքահեն պետություն ենք կառուցում։ Հավասարակշռված լուծումն այն է, որ առավել բարձր միավորներ հավաքած դիմորդները համարվեն ընդունված՝ ըստ հերթական մասնագիտությունների՝ անկախ ներկայումս սահմանված թափուր տեղերի առկայության։ Այսպիսի լուծումը, ըստ իրավաբանների, ոչ միայն իրավաչափ է, այլև կարող է նպաստել նաև հետագա ուսման ընթացքում իրապես մրցութային սկզբունքի երաշխավորմանը, քանզի հետագա ուսումը շարունակելու հնարավորությունը կպահպանեն միայն իսկապես անհրաժեշտ առաջադիմություն ցուցաբերած անձինք։ Եւ, ի վերջո, մասնագիտական կողմնորոշումը կայանում է մագիստրատուրայում եւ այնպես չէ, որ լրագրության ֆակուլտետ ընդունված բոլոր դիմորդները վերջում լրագրող են դառնում, կան շատերը, որոնք մասնագիտանում են քաղաքագիտության եւ այլ ոլորտներում:

 Անի Սահակյան

 

դիտվել է 1369 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am