Մեր զինվորները հոյակապ օրինակ են տալիս, վերցնող լինի (տեսանյութ)

Անհնար է առանց հուզմունքի լսել 3-րդ բանակային կորպուսի մարտիկներին, որ ըստ կարգի, պետք է զորացրվեին, սակայն կամավոր որոշել են միառժամանակ շարունակել ծառայությունը՝ քանի դեռ պահպանվում է թշնամու կողմից նոր սադրանքների դիմելու հավանականությունը:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հաղորդագրություն էր տարածել, մասնավորապես նշելով. «3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային զինծառայողները միահամուռ դիմել են իրենց հրամանատարությանը` խնդրելով դադարեցնել զորացրումները և թույլատրել շարունակել ծառայությունը իրենց համածառայակիցների ու հրամանատարների կողքին, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ և քանի դեռ հակառակորդը ոտնձգությունների մտադրություն ունի»:

Իսկ քիչ անց տարածված տեսանյութում պատկերված են մի քանիսը այդ մարտիկներից, որոնք շատ պարզ ու ընկալելի բացատրում են իրենց որոշումը: Բացատրում են, որ երկու տարվա ծառայության ընթացքում զինվորական պատրաստությունն ստացել են՝ աչքների առաջ ունենալով այս օրերին կատարվածի նման փորձություններ: Եվ հիմա, բուն փորձության պահին, չնայած զորացրման հրամանին, չեն կամենում լքել իրենց զորամաը, լքել իրենց մարտական ընկերներին, հրամանատարներին, մանավանդ, քանի դեռ նորակոչիկները բավարար փորձ ձեռք չեն բերել:

Առանց վերամբարձ ու փքուն արտահայտությունների, հենց դա է հայրենասիրությունը, կամքը, ընկերասիրությունը, համերաշխությունը, պատասխանատվությունը: Որակներ, որ ամենից առաջ ենթադրում են քայլեր, գործողություններ, արարք: Տղաներն իրենց քայլն արեցին ու դա հոյակապ օրինակ է: Եթե միայն այդ օրինակը վերցնողներ լինեին թե՛ քաղաքական կյանքում, թե՛ իշխանություն-ընդդիմություն կորսված հարաբերություններում, առհասարակ, ներքին կյանքում՝ բազմում այլ փորձությունների հետ կապված:

Շատ կարևոր էր տղաների այս ուժեղ քայլի այն լեյտմոտիվը, որ մինչ նորակոչիկները որոշակի պատրաստություն անցնեն ու փորձ ձեռք բերեն, իրենք չեն կարող թողնել զորամասը, իրենց վստահված մարտական պոստը և պարզապես հեռանալ, ինչ է, թե իրենց պարտադիր ժամկետային ծառայույթան ժամկետը լրացել է: Սա ճիշտ և արդարացված մոտեցում է: Այնպիսի մի բան, որ շատ դեպքերում, իսկ վերջին երկու տարվա մեջ առավել ևս, բացակայում է մեր երկրի պետական կառավարման գրեթե բոլոր օղակներում՝ վերից վար: Պայմանական ասած՝ «հներին» պախարակելուց և անվանարկելուց, վիրավորելուց և ամենատարբեր զազրելի արտահայտույթուններ նրանց հասցեին անելուց բացի, «նոր Հայաստանի» նորաթուխ իշխանավորները աչքի չընկան: Թե իրենք ինչպես կազմակերպեցին, օրինակ, կորոնավիրուսի դեմ պայքարը, բազմիցս ենք նշել, կրկնելու կարիք չկա, մանավանդ, որ դրա տխուր և ողբերգական հետևանքներն էլ միանգամայն ակնհայտ ու տեսանելի են:

Մերժելով փորձը, փորձառությունը, չդրսևորելով անգամ փոքր ցանկություն՝ այդ ուղղությամբ, ցանկացած կառավարիչ կտրուկ մեծացնում է որևէ ձեռնարկում կամ ծրագիր ձախողելու հավանականությունը:

Մյուսը, ինչ ևս արժեր, որ օրինակ վերցնողներ լինեին, փորձության պահին դրսևորած համերաշխությունն է: Այն, ինչ տեսնում ենք հիրավի հերոսական 3-րդ զորամիավորման մարտիկների ու հրամանատարների դեպքում և չենք տեսնում հայրենի քաղաքական դաշտում, հատկապես՝ օրվա իշխանության կողմից: Աբսուրդ է, բայց առաջնահերթ հենց իշխանական կամ իշխանամետ քարոզչական շրջանակներն են, որ նույնիսկ այս օրերին ամեն կերպ ջանում են որևէ առիթ մոգոնել՝ այսպես ասենք՝ «նախկիններին խփելու», որևէ անհեթեթ մեղադրանք կամ սադրիչ բնույթի հայտարարություն շրջանառելու համար:

Բայց հրաշալի է, որ կան այնպիսի զինվորականներ, որ հստակ և խորությամբ են գիտակցում իրենց և պատասխանատվությունը և անելիքը: Ու տիրապետում են իրենց անելիքին: Ու դրսևորում են բարոյակամային հրաշալի որակներ:

Մի երկու խոսք էլ թշնամու մասին: Այն թշնամու, որի ելուզակության հետևանքով տղաները որոշել են դեռ չզորացրվել, քանի դեռ «հակառակորդը ոտնձգությունների մտադրություններ ունի»:

Այն, որ թշնամին ունի նման մտադրություններ, երևաց ոչ միայն առաջնագծում, այլև Բաքվի խառնիճաղանջ ցույցերից: Ճիշտ է, Ալիևը դրանից հետո խոստովանեց, թե 150 հազարով հավաքվել՝ պատերազմ էին ուզում, բայց ռեալ ընդամենը 150 հոգի էր կամավորագրվել: Այդ խայտառակությունից հետո, ադրբեջանական պաշտոնական քարոզչության ոճով ու ոգով, «սոցմրցություն» ծավալվեց՝ հազարավոր «կամավորյալների» մասին: Մեկը մի թիվ հռչակեց, մեկ ուրիշը՝ մեկ այլ թիվ: Սակայն այդ թիվ «կրակելն» էլ ընդամնեը միտված էր նախորդ խայտառակությունը ծածկելուն, թե իբր՝ տեսեք, տեսեք...

Տեսանք:

Բայց այն, ինչ տեսանք, ուղղակի դատարկություն է այն մարդկային, տեսակային որակի դիմաց, որ դրսևորեցին Հայոց բանակի նվիրյալ մարտիկները:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 593 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am