Վտանգավոր մթնոլորտ. լռեցնելու գինը

Երեք օր է հայ-ադրբեջանական սահմանը, բարեբախտաբար, հանգիստ է: Հակառակորդն այլեւս չի դիմում սադրանքների ու կողմերի միջեւ կարծես հրադադարի պայմանավորվածություն լինի: Արդյոք հակառակորդը դադարեցրեց իր գործողությունները՝ հասկանալով, որ Հայաստանի ռազմական էլիտան, ի տարբերություն քաղաքականի չի հանդուրժում որեւէ արկածախնդրություն, քանզի ոչ Ալիեւն է նրա համար կիրթ, ոչ էլ պատրաստ է լուծումների: Իսկ ավելի պարզ ասած՝ սորոսական ծրագիրը խափանվեց շնորհիվ նույն ռազմաքաղաքական էլիտայի, թե սահմանային անդորրն իսկապես հարաբերական է, առաջիկայում չի բացառվում ռազմական գործողությունների վերսկսումը:
Հայաստանում իշխանությունների թողտվությամբ, կամ նախաձեռնությամբ վտանգավոր մթնոլորտ է ձեւավորվել: Ամեն ինչ արվում է, որպեսզի Հայաստանում ոչնչանան պայքարի, դիմակայության օջախները, ով բողոքի ձայն է բարձրացնում, տեղում պիտակավորում են՝ քոչարյանական, պիցցայակեր, կամ կապում Սերժ Սարգսյանի <<ռեժիմի>> կամ էլ այս երկուսի <<պապա>> Պուտինի հետ: Որպեսզի իշխանությունը մնա իր հլու-հնազանդ, խամաճիկ ծափահարողների հետ եւ ինչ ուզի անի, իր ճանապարհին խանգարողներ չունենա:

Այս գարշելի մթնոլորտին լծվել են ոչ միայն անձամբ իշխանականները, այլեւ նրանց սպասարկու կույրաղիք ուժերը:
Ահավասիկ Արամ Սարգսյանը, ում բոլոր երգերը Ռոբերտ Քոչարյանի կամ Մարտի 1-ի մասին են, նոր երգ է ընդգրկել իր ռեպերտուարում և թերեւս հասկանալով, որ նախորդները էլ լսող չկային, համ երգողն էր կատարյալ բաղաձայն, համ երգն էր անիմաստ: Ստիպված անցում է կատարել Ամուլսարի հարցին ու հանքի շահագործման, դրա հետեւանքով բնապահպանական աղետ կանխատեսող մասնագետներին կաշառակեր հռչակել՝ այն էլ Ռուսաստանից սնվող: <<Երեկ Վարդավառ էր, տոնը նաև ցույց տվեց, որ Սևանը լուրջ պրոբլեմ ունի՝ կոյուղաջրերի, ձկնաբուծարաններից թափվող աղբի և բազմաթիվ բնապահպանական հարցերի, որոնցից ես չեմ հասկանում, որովհետև բնապահպան չեմ։ Սևանի մասին "մտածող" ու Ամուլսարի ճամփին վագոնում ՌԴ-ից տրվող օրավարձով քնող "հայրենասեր բնապահպաններ" ջան, բա ու՞ր եք, ինչու՞ քուրձ չեք հագնում ու գլխներիդ մոխիր չեք լցնում, լավ, ռեալիստական երևալու համար գոնե մայկաներդ ճղեք։ Չեք անի, որովհետև Սևանի համար վճարող չկա, իսկ դուք, հայրենի բնությանը մինչև վերջ նվիրված մարտիկի դիմակի տակ՝ փող եք աշխատում ու ձեր տունը պահում՝ արհամարհելով ՀՀ պետականությունը, պետությունը, օրենքը, վնասելով տնտեսությանը, կտրելով մյուսների, այդ թվում՝ զինվորի հացը ու փամփուշտի փողը: Զինվորի, որ ձեր տունն ու անվտանգությունն է պահպանում: Պինդ կանգնեք տեղներդ, տղերք, պետություն, զինվոր ի՞նչ կարևոր է, կարևորը ճիշտ ժամանակին աշխատավարձ տան, չուշացնեն...>>,-գրել է նա:

Թե ինչն է խանգարում Սեւանի խնդրով իբր մտահոգ Արամ Սարգսյանին ու իր կուսակցությանը պայքարել հանուն Սեւանի, թերեւս կարելի է տրամաբանել՝ ելնելով իր մտածողությունից: Ըստ ամենայնի պարոն Սարգսյանը այլ մարդու կամ հարցի դեմ խոսելու համար է կոնկրետ տեղից, կոնկրետ աշխատավարձ ստանում,իսկ այս պարագայում ինչպես ինքը կասի՝ կոչի Սեւանը, կորչի ազգային հարստությունը, եթե կուզեք անվտանգային խնդիրները: Մյուս կողմից՝ ումից է բողոքում պարոն Սարգսյանը, ով է մեղավոր Սեւանի հարցում, կրկին լռում է՝ հասկանալով, որ ցանկացած խոսք իր սիրելի վարչապետի դեմ է լինելու: Սեւանի ճահճացումը ի հայտ է եկել երկու տարի առաջ, իսկ ինչ է արել իշխանությունը խնդիրը վերացնելու ուղղությամբ, իհարկե՝ ոչինչ, հակառակ դեպքում խնդիրը չէր լինի: Միգուցե արժե թարմացնել պարոն Սարգսյանի հիշողությունը, որ Սեւանի հարցում վիճակն անմխիթար էր նաեւ Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին եւ լճի մակարդակը բարձրացավ միայն երկրորդ նախագահի իշխանության ժամանակ:
Գալով մատնանշած բուն խնդրին, թե բնապահպանները սնվում են Ռուսաստանի կողմից, Արամ Սարգսյանին խորհուրդ կտանք մի քանի րոպե շրջել <<գուգլ>> որոնողական տիրույթում ու հայտնաբերել, թե քանի արեւմտյան գրանտակերներ են բնապահպանական այսպիսի ակցիաներից հետո չվել եվրոպական երկրներ եւ կացություն ստացել: Հիմա եթե ըստ նպատակահարմարությամբ փոխվում է նաեւ մեր բնապահպանների աշխարհաքաղաքական ուղղվածությունը, դա միայն փոխողի խնդիրն է:

Անի Սահակյան

դիտվել է 2631 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am