«Food city»-ում ընդունում են Հայաստանից ժամանած բեռնատարները
Մոսկվայում հայկական մրգերի հետ կապված իրավիճակը հիմնականում կարգավորվել է: «Food city»-ում խոստացել են ընդունել Հայաստանից եկող բեռնատարները: Այս մասին «Տասս»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տոգանյանը:
«Արդեն այս գիշեր երկու մեքենա կարողացավ մտնել տարածք»,-նշել է նա: