Իշխանությունը չի թուլանում. ընդդիմության դեմ նոր «զենք» է հանում

Քանի դեռ Հայաստանում պատերազմական գործողություններն են, իշխանությունները արանքից սղղացնում են իրենց ձեռնտու որոշումներ, նախագծեր, դրանք այնքան շատ են, որ ամեն օր մամուլը մեկի մասին է բացահայտում: Շրջանառության մեջ է դրվել ԱԺ կանոնակարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ, որը Ազգային ժողովի նախագահին շնորհում է լիազորություն էթիկայի կանոնները խախտած պատգամավորի նկատմամբ կիրառել կարգապահական միջոցներ՝ հրապարակային նկատողություն, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում, ԱԺ նիստերի օրերին դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչեւ 7 օրով զրկում։ Կստեղծվի նաեւ էթիկայի մշտական հանձնաժողով: Գործող կանոնակարգով էթիկայի հանձնաժողով ստեղծվում է խմբակցությունների առաջարկով կոնկրետ դեպքերի վերաբերյալ, այսինքն եթե որեւէ պատգամավոր խախտել է էթիկան եւ այդ մասին դիմում կա:

Մենք գրել էին, որ յոթերորդ գումարման խորհրդարանում դեռեւս էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել, թեպետ եղել են մի քանի դեպքեր ու դիմումներ: Սկսած Իմ քայլի պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանի եւ Կարեն Սարուխանյանի փոխհրաձգությունից, վերջացրած Արման Բաբաջանյանի եւ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացիներին ուղղված վիրավորական եւ հայհոյախառն արտահայտութունների վերաբերյալ հայտնի միջադեպերից:
Մամուլում գրվեց նաեւ, որ իմքայլականները էթիկայի մշտական հանձնաժողով են ձեւավորում ընդդիմադիր պատգամավորների վախը բռնելու, նրանց այս հանձնաժողովի հիմնական այցելու դարձնելու նպատակով:
Շրջանառության մեջ դրված նախագծի հիմնավորման մեջ նման հանձնաժողով ձեւավորելու անհրաժեշտություն է վկայաբերվում հետեւյալը . «Պատգամավորի պարտականություններում առանցքային դեր ունի պատգամավորական էթիկայի կանոնների պահպանումը, քանի որ այդ կանոնների պահպանման դեպքում միայն հնարավոր կլինի ձեւավորել ՀՀ Ազգային ժողովի նկատմամբ վստահություն եւ հարգանք»: Փաստորեն մոլորյալների այս խմբակին թվում է, թե բոլորը պողոս են ու պիտի հավատան իրենց հեքիաթներին: ԱԺ-ի նկատմամբ հարգանք ու վստահություն չի ձեւավորվի այնքան ժամանակ, քանի այնտեղ նստած են իմքայլականները, որոնք վերջին ժամանակներն ապացուցեցին, որ իրենք այդ դահլիճում բացառապես ֆիզիկական ներկայություն են ապահովում, իրենց փոխարեն որոշում ու քվեարկում է մեկ մարդ եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է: ԽՄԿԿ հիշեցնող այս խմբակին թվում է, որ եթե մեկ-երկու ընդդիմադիր պատգամավորի հարցը ներկայացնեն էթիկայի հանձնաժողով ու փորձեն այդպիսով փակել ընդդիմության բերանը, ապա ունենալու են վստահելի ու հարգանքի արժանի խորհրդարան: Քանի դուք ինքներդ չեք հարգել ձեզ եւ կարող եք 88+1 ֆորմատով պետության թիվ 1 օրենսդիր շենքում հակաօրինական նախաձեռնություններով հանդես գալ, հակասահմանադրական օրենքներ ընդունել, ապա ուզում եք փորձեք խոսել ոսկեղենիկ հայերենով, միեւնույն է դրանով ԱԺ –ի հեղինակությունը չի բարձրանալու: Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանին տրվող լիազորություններին, ապա կարելի է հասկանալ, մարդն անմնացորդ ծառայել է ու վտանգել ապագան հանուն Նիկոլ Փաշինյանի: Նրա քավորությամբ են կյանքի կոչվել հակասահմանադրական բոլոր նախագծերը, հիմա ժամանակն է լծակների մեծացմամբ երախտագիություն հայտնել նրան:

Անի Սահակյան

դիտվել է 1535 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am