Մեհրիբանն՝ ընդդեմ Իլհամի. ի՞նչ է կատարվում Ադրբեջանում

Ադրբեջանը վաղուց սուլթանատի կանոններով է ապրում։

Սուլթանատում, ինչպես հայտնի է, չկա քաղաքական ընդդիմություն, չկա քաղաքական պայքար։ Կա Սուլթան, նեղ շրջապատ և պալատականներ։

Սուլթանատում ընդդիմախոսը ծնվում է ներսից՝ ընտանիքից։ Հանուն իշխանության՝ եղբայրը կարող է դուրս գալ եղբոր դեմ, որդին՝ հոր, կինն՝ ամուսնու։ Կարող են իրար դանակահարել, թույնել կամ միմյանց դեմ հանրահավաքներ կազմակերպել։

Ադրբերջանինը երրորդ տարբերակն է։ Մեհրիբան Ալիևան, ով ներկայացնում է Փաշաևների կլանը, դարձել է Իլհամ Ալիևի ընդդիմախոսը և հավաքներ է կազմակերպում ամուսնու դեմ։ Այնպես չէ, որ Մեհրիբանն ուզում է վերացնել ամուսնուն, բայց ակնհայտ է, որ քաղաքական ընդդիմախոսության վակուումը ճգնաժամային պայմաններում հենց նա է լցնում։

Նավթի միջազգային գների անկմամբ ու կորոնավիրուսային ճգնաժամով պայմանավորված Ադրբեջանում սրվել է սոցիալ–տնտեսական վիճակը՝ սրելով նաև ներսուլթանական պայքարը, որը հիմա բացահայտ տեսք է ստացել։

Իլհամ Ալիևն իշխանության գալով հենվեց հոր՝ Հեյդարի թողած կադրային ժառանգության և թիմի վրա։ Այդ թիմն այժմ ծերացել է։ Ներքևի օղակներում գտնվող և դեպի վերև ձգտող երիտասարդների հովանավորը դարձել է Մեհրիբանը։

Բացի կադրային հարցերից, ներսուլթանական բախումը հիմա նաև հայրենասիրական տեսք է ստացել։ Ադրբեջանում պահանջում են պատերազմ, Արցախի գրավում և այլն։ Պատերազմի պահանջն Իլհամ Ալիևի հրաժարականի պահանջի փոխակերպված ձևն է։ Հակահայկական կոչերը լեգիտիմացնում են Իլհամից դժգոհ զանգվածի գործողությունները՝ խորհրդարանի գրավում, բողոքի գործողություններ և այլն։

Բազմաթիվ փորձագիտական շրջանակների գնահատմամբ՝ Տավուշի մարզի սահմանագծում տեղի ունեցածը ադրբեջանական այն շրջանակների կազմակերպած ռազմական սադրանքն էր, որոնք հակաալիևյան գծի կողմնակիցներ են։ Ալիևի գլխին պատերազմ են «սարքում»։

Ներիշխանական պայքարն, ըստ այդմ, տեղի է ունենում հակահայկական կոդով։ Ալիևն այժմ մնացել է տարիներ շարունակ իր իսկ կողմից քարոզած հակահայկական ֆաշիզմի ալիքի տակ։ Նրանից պահանջում են պատերազմ, բայց միլիարդատեր Իլհամը վախենում է ռիսկի գնալ, հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը զգալիորեն թուլացնում է Հայաստանը։ Բաքվում հույս ունեն, որ ժամանակի ընթացքում Նիկոլն իրենց փոխարեն ամեն ինչ կանի, կթուլացնի Հայաստանը տնտեսապես, կխորացնի ներազգային պառակտումը, վերջնականապես կփլուզի հայ–ռուսական հարաբերությունները, հետևաբար՝ պատերազմի կարիք չկա։ Ներկա զարգացումները, սակայն, Իլհամին դրել են ծանր վիճակի մեջ։ Նրան ճնշում են։ Ճնշում են ներսից։

Եթե նա պատերազմի չգնա, ապա նրան կմեղադրեն ստախոսության (կասեն՝ բա ո՞ւր է ադրբեջանական բանակի ուժեղության մասին ապացույցը՝ հայկականի հետ համեմատ), թալանի և վախկոտության համար։ Իսկ եթե նա պատերազմի գնա աթոռը պահելու համար, ապա կկանգնի անկանխատեսելի սցենարների առաջ, քանզի Հայաստանն ու Արցախը Նիկոլ Փաշինյանը, իրեն կցված խունտան և «թավշյա» իշխանության փայատեր դարձած սորոսաթուրքական 5–րդ շարասյունը չեն։ Ալիևը լավ գիտի, որ պատերազմի դեպքում հանդիպելու է բովանդակ հայ ժողովրդի միասնական հակազդեցությանը։

Ալիևը հիմա փորձելու է խուսափել պատերազմից ու Բաքվում չեզոքացնել փողոցային գործընթացները՝ զուգահեռաբար ձգտելով Արցախի բանակցային գործընթացում արդյունքներ գրանցել։

Թե ինչպիսի զարգացումներ կունենանք իրականում՝ կախված է Հայոց բանակից և մեր ժողովրդի կամքից։ Պահը ճակատագրական է և ակնհայտ է, որ փաշինյանական իշխանության գոյությունը և մեր երկրի ռազմավարական շահերը խոր հակասության մեջ են։ Մենք մեր զինվորների ու սպաների կյանքերի գնով ենք վճարում ապաշնորհ իշխանություն ունենալու համար։

Հ.Գ. Տավուշի մարզում արձանագրված բախումները և Բաքվի հանրահավաքները ցույց են տալիս, որ քաղաքական թրենդն Ադրբեջանում պատերազմի կուսակցության օգտին է։ Մենք պետք է պատրաստ լինենք այդ թրենդի դեմն առնելուն։

«Խաղաղասեր» փաշինյանական իշխանությունը բացարձակապես անպիտան է անվտանգության ապահովման հարցում (ինչպես և մյուս հարցերում)։

Փաշինյանը շատ նման է Հիտլերի հետ բանակցող Անգլիայի վարչապետ Չեմբեռլենին, ով խաղաղություն էր մուրում՝ արժանապատվության հաշվին, բայց ստացավ ոտնահարված արժանապատվություն և պատերազմ։ Մենք մեր Չերչիլին պետք է բերենք իշխանության և մեկընդմիշտ ոչնչացնենք թուրքական գործակալական ցանցը։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 2592 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am