«Ներքին թուրքի» փնտրտուքը․ որտեղ գտնել նրանց

Իշխանական «պատրիոտ և անձնուրաց մարտիկները» մի քանի օր է զբաղված են երկրի ներսում թշնամիներ, դավաճաններ, «ներքին թուրքեր» փնտրելու գործով։ Նրանք, ովքեր պաշտոնական լրահոսից մեկ տառ այն կողմ կարծիք են հայտնում,այս մարդկանց ձեռամբ տեղում հռչակվում են դավաճաններ, դիվերսանտներ, որոնք հաշվի չեն առնում, որ երկրում պատերազմական իրավիճակ է։ Բանը հասել է նրան, որ իշխանական պատգամավորները բարձր ամբիոններից բացահայտ սպառնում են այլախոհներին եւ ԶԼՄ-ներին․ «Չեմ կարող չցիտել մի քանի հրապարակումներ: Օրինակ` Նիկոլ Փաշինյան, էդ ի՞նչ ես պայմանավորվել ադրբեջանցի ընկերոջդ հետ, որ տղադ բանակը վերջացնելուց հետո պատերազմ սկսվի, կամ՝ այդ հայկական փամփուշտները որտեղի՞ց են ձեռք բերվել, կամ՝ ապօրինի ճանապարհով են ձեռք բերվել բանակի փամփուշտները, կամ՝ էլ հակառակորդը խոցեց ռազմավարական նշանակության օբյեկտ Հայաստանի Հանրապետությունում, և նման բաներ»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց նախկին ռեժիմի սպասարկու, ՃՈ նախկին պետ , իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ այս ամենը գնահատելով ոչ թե ընդդիմախոսություն, ընդդիմադիր կեցվածք, այլ դիվերսիա, պարտիզանական պայքար պետության դեմ:

«Սա ուղղված է պետության, ազգային անվտանգության ուժերը ջլատելուն: Եվ ոչ վաղ անցյալում որակում ունեին այսպիսի մարդիկ`պրովոկատր էին, և այսպիսի արարքների համար գնդակահարում էին փողոցներում, որովհետև դա անում էին ստիպված` պաշտպանելու համար երկիրը և ժողովրդին»,- նշեց պատգամավորը: Զգուշացրեց, թե նման լրագրողներին ժողովուրդը կարող է «սամասուդ» անել։
Սրանց թվում է, որ մենք մոռացել ենք, որ դասալիքներն այս իշխանության մեջ գերակշիռ թիվ են կազմում ու զրո առնչություն ունեն այս օրերին հայոց բանակի դրսեւորած հաղթարշավում։ Իսկ եթե խոսվում է դավաճանության ու ներքին թուրքի մասին, ապա արժե հիշել մի քանի դրվագներ եւ եթե կա մտածելու, խորհելու ունակություն, ապա հասկանալ, թե իրականում ով է դավաճանը եւ «ներքին» թուրքը։ Մարդիկ, ԶԼՄ-ները, ովքեր հավատարիմ մնալով իրենց սկզբունքներին, առաքելությանը ներկայացնում են ճշմարիտ իրականությունը եւ գերադասում այն քաղցր ստից, թե նրանք, ովքեր երկու տարի շարունակ պատերազմ հաղթանակած նախագահների նկատմամբ քրեական հետապնդում են իրականացնում, հատկապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, միայն այն պատճառով, որ նրա նկատմամբ Նիկոլ Փաշինյանը չլուծված վրեժ ունի։
Մարդիկ, որոնք հրապարակավ վարկաբեկում ու հայհոյում են բանակի հաղթած գեներալներին՝ Վիտալի Բալասանյան, Լյովա Մնացականյան, Արշավիր Ղարամյան եւ այլք։ Սրանց թվում է, թե մոռացել ենք ինչով էին իրենք զբաղված ապրիլյան քառօրյայի օրերին ու մինչ օրս էլ շահարկում են այդ պատերազմի բազում դետալներ՝ սկսած Ռուսաստանի կողմից դավադրություն լինելու, վերձացրած կանսերվի բանկաներով պաշտպանությունից ու հնամաշ զենքերից, հարց է ծագում՝«Բա, թուրքին ինչու՞ եք ուրախացնում», թե ձեզ կարելի է, իսկ մյուսներին՝ ոչ։
Ով խոսի պետական մտածողության բացակայությունից ու դավաճանությունից, այս իշխանությունը պետք է լռի, օրինակները բազմաթիվ են, բայց կարծում ենք հիշողությունը թարմացնելու պատեհ ժամանակը չէ․․․
Իսկ ընդհանրապես ԶԼՄ-ների նկատմամբ բացահայտ գրոհից առաջ չէր խանգարի նկատել նաեւ յուրային եւ հակահայ քաղաքականություն իրականացնող լրատվամիջոցներին։
Երեկ հայտնի դարձավ, որ ամենաբարձր մակարդակով Տավուշ մեկնած ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հորդորել են դադարեցնել աշխատանքները, իբր ռազմավարական նշանակության օբյեկտներ են նկարում եւ «օգնում» մեր հակառակորդներին։ Նրանց թույլ չեն տվել նույնիսկ նկարահանել մեր վիրավորներին։ Սակայն չգիտես ինչու ինֆորմացիոն այս բլոկադան չի տարածվում Հանրայինի եւ «Ազատություն» ռադիոկայանի վրա, որոնք այսօր էլ շարունակում են իրենց աշխատանքները Տավուշից։
Իսկ ընդհանրապես ներքին խառնակիչներ եւ թշնամիներ որոնելուց առաջ լավ կլինի վերստին ընթերցել ասենք վարչապետի տիկնոջ անհասկանալի կոչը, կամ որդու գրառումը։

Անի Սահակյան

դիտվել է 2388 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am