«Ո՞ւր են ադրբեջանական «հզոր բանակի» զենքերը...». Ալիևի վարժեցրած հասարակությունն՝ ընդդեմ Ալիևի

Երեկ գիշերը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում թեժ է եղել...

Երթ է անցկացվել: Ցուցարարները հանդես են եկել ի աջակցություն բանակի, սակայն այն արդյունքում ավարտվել է ջրցաններով ցուցարարներին ցրելով:

Համացանցում, ոչ իշխանական ադրբեջանական կայքերում հայտնվել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են Բաքվում բանակի աջակցության չարտոնված հանրահավաքի մասնակիցները ներխուժում Ադրբեջանի խորհրդարանի շենք: Մի քանի րոպե իրավապահները չեն խանգարել ցուցարարներին, բայց որոշ ժամանակ անց ժամանել են հատուկ ջոկատայինները ու դուրս հանել շենք ներթափանցած ցուցարարներին: Դրանից հետո արդեն իրավապահները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների նկատմամբ:

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ցուցարարները երթ էին անցկացնում ադրբեջանական մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ վանկարկելով հայրենասիրական կարգախոսներ, «Ղարաբաղը մերն է» և այլն:

Առհասարակ Ադրբեջանում բավական ուշագրավ պրոցեսներ են ընթանում: Պարզ է, որ երեկվա երթը ադրբեջանական իշխանության կողմից վերահսկվող միջոցառում է եղել՝ ցույց տալու երկրում «պատերազմի պատրաստ երիտասարդների ուժը»:

Սակայն, դա միայն առաջին հայացքից: Համացանցի ադրբեջանական տիրույթում բոլորովին այլ մթնոլորտ է տիրում: Պարզվում է, ադրբեջանցի զոհված 12 զինծառայողների հուղարկավորության տեսանյութերի ներքո ադրբեջանցի հասարակության մի որոշ հատված իր դժգոհությունն է ներկայացրել ղեկավարությանը:

Ինչու՞... Շատ պարզ բացատրություն ունի այս ամենը:

Երկու տասնամյակ ալիևյան ռեժիմն իր հասարակությանը սնում է այս թեզերով՝ «Ադրբեջանի բանակը հզոր է», «մենք առայժմ համբերում ենք, բայց ցանկացած պահի կարող են հետ վերադարձնել Ղարաբաղը», «Հայաստանը աղքատ է, չի դիմանա պատերազմին», «վաղ թե ուշ մենք ուժով կվերադարձնենք Ղարաբաղը» և այս կարգի այլ հոխորտանքներ:

2016թ. ապրիլյան պատերազմից հետո արդեն 2-րդ անգամ հուլիսի 12-ին Ադրբեջանը կրկին պատերազմ սանձազերծեց: Եվ ի՞նչ է տեսնում ադրբեջանական հասարակությունը... Որ ունի մի իշխանություն, որը միայն դատարկ ելույթներ է ունենում՝ ադրբեջանական բանակի «հզորության» մասին: Ցանկացած հարձակում հայկական բանակը հետ է շպրտում, իսկ ադրբեջանական բանակն ունենում է կենդանի ուժի ու նյութական մեծ կորուստներ:

Պատահական չէ, որ այս օրերին ադրբեջանական ոչ իշխանական կայքերում հայտնվել են արդեն իսկ վերլուծություններ՝ Ադրբեջանում տիրող մթնոլորտի վերաբերյալ, ինչը վկայում է այն մասին, որ այս երկրում խորքային պրոցեսների հիմքեր են դրվում:

Ահա հոդվածներից մեկում հեղինակը նման հարցադրումներ է անում, թե՝ այսօր Ադրբեջանում «ներքին թշնամի կա», որոնք համարձակվում են հարց բարձրացնել, թե՝ «ինչու՞ են ադրբեջանցի զինվորները զոհվում», «ո՞ւր են ադրբեջանական հզոր բանակի զենքերը...»:

Հոդվածագիրը զայրացած արձանագրում է՝ «ի՞նչ են առաջարկում Ադրբեջանի ներսի թշնամիները՝ համակերպվե՞նք Ղարաբաղի կորստի հետ», «չկռվե՞նք Ղարաբաղի համար», ապա՝ թևաթափ եղած արձանագրում է՝ «բա պատերազմում պետք է զոհեր լինեն, արյուն թափվի»...

Ահա, թե ինչ մթնոլորտ է այսօր տիրում Ալիևի ղեկավարած երկրում, սա մետաղադրամի մյուս կողմն է: Բայց նաև պետք է արձանագրել, որ այս պրոցեսը կարող է Ալիևի համար ծառայել այլ խնդիրների լուծման՝ երկրում անցանկալի խմբերից, անհատներից ձերբազատվելու ուղղությամբ՝ ներքին այլ խմորումները կասեցնելով:

Չի բացառվում նաև, որ ադրբեջանական հասարակության շրջանում շարունակելով ռազմատենչ տրամադրություններ հրահրել՝ Ալիևը որոշի, որ ռազմական գործողությունները պետք է շարունակական լինեն, որպեսզի երկրի ներսում այլ թեմաներով ադրբեջանական հասարակությունը հարցեր բարձրացնելու ժամանակ ուղղակի չունենա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4671 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am