Ընդդիմության դեմ նոր զենք կկիրառեն

Ըստ տեղեկությունների՝ Իմ Քայլը նախաձեռնում է փոփոխություններ իրականացնել Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում, որպեսզի խորհրդարանում մշտական հանձնաժովների թիվը եւս մեկով ավելանա եւ գործի էթիկայի մշտական հանձնաժողով: Գործող կանոնակարգի համաձայն՝ էթիկայի հանձնաժողովը ժամանակավոր է ու ստեղծվում է կոնկրետ դեպքի համար: Հանձնաժողովը մշտական դարձնելու հացը ծագել է վերջերս՝ ԲՀԿ-ի դեմ պայքարի շրջանակներում, մասնավորապես, Նաիրա Զոհրաբյանի եւ Գեւորգ Պետրոսյանի հետ կապված հայտնի միջադեպերից հետո։ Նրանք հայհոյախառն հաղորդագրություններ էին ստացել եւ պատասխանել վիրավորական լեքսիկոնով։ Նրանց զրույցնեերի ձայնագրությունը հայտնվեց համացանցում, հասկանալի է, որ իշխանությունը հատուկ ծառայություններին հրահանգել էր քչփորել պատգամավորների անձնական կյանքն ու տվյալները:

Դրանից հետո նրանց նկատմամբ արշավ սկսվեց՝ մանդատը վայր դնելու պահանջով: Ֆլեշմոբի մասնակիցները հիմնականում կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ի ֆեյքաբաֆրիկայի կոնտինգենտն է եւ արտասահմանի որոշ հայրենակիցներ, որոնք ակնհայտորեն հրահանգվում են ինչ որ կենտրոնից: Դատելով իշխանությունում առկա տրամադրություններից, որոշել են գործընթացը, իսկապես, խորացնել, պատգամավորներին գամել անարգանքի սյունին եւ պարտադրել վայր դնել մանդատը:

Էթիկայի հանձնաժողովը, ըստ տեղեկությունների, ստեղծվում է առհասարակ ընդդիմադիր պատգամավորների դեմ: Որպեսզի ակնհայտ ցույց չտան, որ որեւիցե պատգամավորի հարցով հանձնաժողով են ստեղծում, այն մշտապես կգործի:
Որ այն ստեղծվելու է ընդդիմադիրների դեմ, կարելի է չկասկածել, հակառակ պարագայում անցած երկու տարիների ընթացքում եղել են բազում դեպքեր նման հանձնաժողով ստեղծելու, ինչից իշխող ուժը զերծ է մնացել:

Ինչպես հայտնի է, իմքայլական երկու պատգամավորներ՝ Կարեն Սարուխանյանն ու Սոֆիա Հովսեփյանը ինչ-որ մի շրջան պարբերաբար բանավիճում էին միմյանց հետ, Սարուխանյանը վիրավորել էր կին պատգամավորին՝ ասելով՝ «ամուսնացիր՝ կանցնի», հետո ներողություն խնդրել: Սոֆիա Հովսեփյան ասել էր, որ Սարուխանյանի պահվածքը վարչության նիստում քննարկել են, նաեւ խմբակցության նիստում են քննարկելու, բայց այդպես էլ չքննվեց պատգամավորի վարքը:

Ազգային կոռուպցիոն խորհուրդն էր դիմել խորհրդարան՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի վարքը քննարկելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցով: Խորհուրդն ուսումնասիրության էր ենթարկել 2020 թվականի փետրվարի 6-ին www.politik.am կայքի` «Տեսանյութ. Արման Բաբաջանյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել քաղաքացուն. պատգամավորը ստում է» վերտառությամբ հրապարակումը, որից պարզ է դառնում, որ Ազգային ժողովի անկախ պատգամավորը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում անձնական նամակագրության ժամանակ հայհոյել և անպարկեշտ խոսքեր է ուղղել քաղաքացի Մարիամ Կիրակոսյանին:

Ավելի ուշ, երբ Մարիամ Կիրակոսյանը բարձրաձայնել է տեղի ունեցածի մասին և հրապարակել նամակագրությունը` քննադատելով պատգամավորին անհարիր պահվածքի համար, Բաբաջանյանը ոչ միայն չի փորձել խնդիրը հարթել, այլև հակառակը, ստի միջոցով փորձել է մանևրել` հայտարարելով, թե հրապարակված նամակագրության հետ ինքը որևէ առնչություն չունի:
Խորհուրդն իր ուսումնասիրության արդյունքում փաստում էր, որ հրապարակված նամակագրությունը իրական է, և պատգամավորի կողմից թույլ է տրվել ԱԺ պատգամավորի էթիկայի նորմերի նկատմամբ օրենսդրության կոպտագույն խախտում: Սակայն այս դեպքում էլ իշխանությունը փուռը չտվեց յուրային պատգամավորին: Նույն խորհուրդը դիմել էր նաեւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցով «Ազգային հակակոռուպցիոն խորհուրդն ուսումնասիրություն է կատարել ֆեյսբուքյան օգտատեր Նանե Արզումանյանի գրառման կապակցությամբ և արձանագրել, որ Ալեն Սիմոնյանը, ցուցաբերելով անհանդուրժողականություն քաղաքական այլ հայացքներ կրող քաղաքացու նկատմամբ, նրան հրապարակայնորեն վիրավորել է: Մասնավորապես, Նանե Արզումանյանի գրառման ներքո, որտեղ քաղաքացին քննադատել է Ալեն Սիմոնյանին և նրա վարքը ԱԺ-ում, վերջինս, մեկնաբանությունների բաժնում, դիմելով իր համակիրներին, գրել է. «Շան տեղ մի դիր, մեր զրուցակիցը իրանք չեն»:

Բայց այս անգամ էլ Իմ Քայլը ձեռնպահ մնաց: Հետեւաբար, Իմ Քայլի այսօրվա նախաձեռնողականությունը ոչ այլ ինչ է, քան հետապնդում ընդդիմության նկատմամբ:

Անի Սահակյան

դիտվել է 3445 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am