Մոլորված ադրբեջանցիներն ու ագրեսոր հայերը. գերագույն հրամանատարի «մարդասիրությունը»

Հակառակորդը երեկվանից հրետակոծում է Տավուշի մարզում գտնվող մեր հենակետերը, ու մինչ Հայաստանում բոլորը՝ դիմադիր, թե ընդդիմադիր, մեծ, թե փոքր շունչը պահած սպասում է սահմանից եկող լուրերի, իշխանությունը զբաղված է ընդդիմադիրներին ասֆալտին փռելով, բերման ենթարկելով, կամ էլ լավագույն դեպքում նրանց նկատմամբ ֆեյքային ֆաբրիկայի եւ զոմբիների միջոցով տեղեկատվական պատերազմ սանձազերծելով: Մի անզգույշ խոսք, մի դիտարկում, եւ, ահա, ամեն ինչ վերջացած է, իշխանական բանակը նրան գամում է անարգանքի սյունին ու խարակիրի անում՝ մոռանալով, թե ապրիլյան պատերազմի օրերին ինչով էր զբաղված օրվա ընդդիմությունը` այսօրվա իշխանությունը: Ցայսօր էլ շահարկվում է, թե դիրքերում զենք չենք ունեցել, որ սահմանին բարձիթողի վիճակ է եղել, որ կռվել են հնամաշ զենքերով, որ պատերազմի թեժ պահին ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովն էլ իբր բիլիարդ խաղալուց է եղել:

Այսօր փոխվել են տեղերն ու դերերը, բայց ավելի պարզ է դարձել, թե իրականում ով ինչով է զբաղված եղել միշտ: Տավուշի այսօրերի հաղթական մարտերն ընթացել են Յուրի Խաչատուրովի որդու՝ Գրիշա Խաչատուրովի հրամանատարությամբ: Բարեբախատաբար, իշխանության ավերիչ ձեռքը չի հասցրել հասնել հայոց բանակ, եւ այստեղ դեռեւս իրենց աշխատանքն են շարունակում նախկին կադրերը: Սա թերեւս այն բացառիկ ոլորտն է, որն իշխանությունը դեռ չի հասցրել նախկինների դեմ պատերազմի շրջանակներում զտել, ինչպես պետական այլ կառույցներ, որոնք <<մաքրվեցին>> նախկին պրոֆեսիոնալներից…

Թեեւ մյուս կողմից ձեռքները չէր կարող հասնել, քանզի իշխանությունում հիմնականում դասալիքներ են, բանակում չծառայած անհայրենասեր զանգվածներ, որոնց իրական դեմքն այս օրերին մեկ անգամ էլ մերկացվեց …

Հրետակոծությունների բուռն շրջանում, երբ բոբո դարձած նախկինի հրամանատարությամբ հայոց բանակը կենաց-մահու կռիվ է տալիս սահմանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «թիթեռ» է նկարում իր ՖԲ էջում՝ սեփական երեխային քարոզչական նպատակներով անխնա օգտագործելով։ Փաշինյանը տարածում է փոքրիկ Արփիի թռչկոտելը՝ <<մեր անունն է հայկական բանակ>> երգի հնչյունների ներքո՝ ցույց տալով, թե որքան կտրված է բանակից, առհասարակ իրականությունից, այլապես, այդ պահին որպես գերագույն հրամանատար, ինքը կամ պետք է պատերազմական թեժ կետում լիներ, կամ առնվազն հավաքեր գեներալիտետին ու քննարկեր ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ելքերը:

Ավելին, կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը մի պահ փորձեց հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մեղքը բարդել հայկական կողմի վրա կամ գոնե այն հեռացնել ադրբեջանցիներից: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարցնելով, թե՝ հնարավո՞ր է, որ ադրբեջանական կողմը փորձել է հետ վերցնել մեր տարածքում թողած մեքենան, դրա համար ամեն ինչ սկսվեց: Դավիթ Տոնոյանն էլ ասաց, որ հնարավոր չէ՝ մեքենա հետ վերցնելու համար հրետանի չեն օգտագործում: Իհարկե, ապշել կարելի է այսպիսի տրամաբանության վրա, բայց հաշվի առնելով, որ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի հետ, պետք չէ զարմանակ: Նա կամ սովորության համաձայն կատարվածի մեղքը փորձում էր բարդել նախկինների վրա, ի մասնավորի, նրանց կարկառուն ներկայացուցիչ Դավիթ Տոնոյանի կամ էլ փորձում էր արդարացնել իր վերելակային դիվանագիտությունը եւ Ալիեւի <<կիրթ>> կերպարը:

Եւ ամեն ինչ այդքան ողբերգական չէր լինի, եթե իշխանության միակ անադեկվատը, կամ ոչ սթափը լիներ Նիկոլ Փաշինյանը: Ողջ թիմը լծվել էր նրա անհասկանալի պահվածքն արդարացնելու գործին: Պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն ասում է, որ Արփիի պարը տարածելը շատ կարեւոր քայլ է Նիկոլ Փաշինյանի կողմից, թե ինչու, չի մանրամասնում. «Այո, ես դա շատ կարևոր արձագանք եմ համարում, մանրամասնությունները, եթե կհետաքրքրի, ես հետագայում կասեմ: Դա շատ լավ և շատ կարևոր քաղաքական արձագանք էր»: «Վարչապետի քայլը գնահատում եմ շատ բարձր, որովհետև նա դրանով ցույց է տվել, որ մեզ մոտ չկա որևիցե խուճապ և անգամ մեր ամենափոքր երեխաներն էլ ապրում են իրենց բանակով և գովերգում են իրենց բանակը, մեր երկրում կյանքը շարունակվում է և նույնիսկ երեխաներն ունեն մարտական ոգի»,- իր հերթին ասում է մեկ ուրիշ պատգամավոր՝ Լուսինե Բադալյանը՝ Լուլուն՝ նշելով, որ ինքն այդպես է ընկալել, իսկ եթե որևէ մեկն այլ կերպ է ընկալել՝ դա նրա խնդիրն է։ Այսքանից հետո մեզ մնում է ասել՝ Աստված փրկյա զմեզ ի չարէ…

Անի Սահակյան

դիտվել է 6642 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am