Ով է բարոյական, ով՝ անբարոն

Բուռն քննարկումների առիթ դարձած կրթության չափորոշիչների թեման, մասնավորապես, հայ եկեղեցու պատմությունը որպես առանձին առարկա դպրոցական ծրագրից հանելու հարցը իշխանության համար կարծես կենաց-մահու խնդիր լինի: Իշխանական եւ պետական այրերն այնպիսի եռանդով են արդարացնում ապազգային այս ծրագիրը, դեռ մի բան էլ հարցը շուռ տալիս նախկինների դեմ, նրանց փոխարեն ինքդ ես ամաչում:

Օրերս ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Հանրայինի եթերում շշմեցնող պարզաբանումներ է ներկայացրլ այս թեմայով: Կարևոր է նշել, որ նույն թեմայի շուրջ հեռուստաընկերությունը հյուրընկալել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին ու քննարկման ժամանակ վերջինիս բարձրացված մտահոգությունները, եկեղեցու տեսակետը, քննդատական թեզերից մի քանիսի վերաբերյալ բառացի հարց է ուղղվել նախարարին, որ հոգեւորականի խոսքով «Եկեղեցին մեր հիմնական պատմության կերտողն է եղել, բացառիկ դեր ունի, այնտեղ է ամփոփված մեր ինքնությունը, մեր բարոյականությունը, մեր հավատը, չի կարելի այս առարկան հանել»:

Ի պատասխան նախարարը կեղծիք որակեց խոսակցությունները, թե հայ եկեղեցու պատմությունը չի դասավանդվելու դպրոցում՝ նշելով, որ հայ եկեղեցու պատմությունը դասավանդվելու է հայոց պատմություն առարկայի շրջանակում։ Առանձին առարկայի շրջանակում նպատակահարմար չեն համարում, քանի որ այն չի բխում այն տրամաբանությունից, որով զարգանում է ինքնիշխան աշխարhիկ պետությունը։

Իհարկե, Եվրոպայում եկեղեցու պատմություն չեն անցնում, քանզի եվրոպացիները չունեն ազգային եկեղեցիներ՝ թե՛ կաթոլիկությունը, թե՛ բողոքականությունը վերազգային են, չի կարող լինել ֆրանսիական կաթոլիկ եկեղեցի կամ գերմանական բողոքական: Բայց նախարարը պետք է չմոռանա կամ իմանա, որ այն դերը, որ եկեղեցին խաղացել է հայ ժողովրդի կյանքում, հատկապես պետականության բացակայության պայմաններում, թերեւս եզակի օրինակ է: Ու այս մեկ պատճառը բավարար է, որպեսզի համեմատության եզրեր չգտնեն այլ երկրների հետ:

Բայց նախարարը չգիտի այս մասին, փոխարենը լավ է սերտել իր շեֆի թուլությունները ու անցել է բարոյախրատական դասերի, նորից վերադարձել նախկինների պառաված թեմային, թե հարցը նրանք են մանիպուլացնում, դե իսկ հոգեւորականները բարոյականությունից խոսելու իրավունք, ըստ նախարարի չունեն: «Նույն այդ եկեղեցու շրջանակում կան մարդիկ, ովքեր ունեն մեծ սեփականություն, ովքեր բենթլիներով են շրջում, ովքեր լինելով կուսակրոն կուսակրոն չեն, այսինքն լոզունգներով պետք է առաջնորդվենք՝ իհարկե ոչ․․․ Էն ընկալումները, որ ունի եկեղեցին բարոյական ընկալումների հետ կապված, էդ ընկալումը կունենա ու կհասկանա, որ էս չափորոշիչը հասել է իր նպատակին իր վերջնարդյունքում։ Ձեր եթերում եպիսկոպոսն ասաց, որ հայոց պատմություն առարկան էլ են հանելու՝ սուտ, էլի կեղծիք, իմիջիայլոց, հայոց պատություն առարկայի շրջանակում մենք տասը պատվիրանները լավ կսովորեցնենք և «մի ստիր» պատվիրանի վրա առանձանահատուկ ուշադրություն կդարձնենք»,- ասաց նա՝ առանց անուններ եւ կոնկրետ դեպքեր նշելու: Հետևաբար հարց է առաջանում, թե ինչ իրավունքով է նախարարը մեղադրում հոգևորականներին՝ առանց հստակ փաստերի տիրապետելու: Հարությունյանը պետք է ապացուցի իր խոսքերը, հակառակ դեպքում հերթական անգամ ապացուցվում է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան, հիմք ընդունելով բամբասանքները, անպատասխանատու հայտարարություններ է անում, ինչն, ի դեպ, իր մոտ հաճախ է ստացվում:

Չենք կարծում, թե հոգեւորականների թանկարժեք կենսակերպն է դարձել իշխանական այրի մտահոգությունները, քանզի ընդամենը երկու տարում այս իշխանության նախկին գործազուրկնեի կյանքն այնպիսի վագրային թռիչքով է բարելավվել, որ նրանք իրենց աչքի գերանը չէին անտեսի ու կտեսնեին այլոց տաշեղը: Հատկապես, որ իրենց կյանքի բարելավումն ուղիղ կապ ունի այլոց եւ առհասարակ բոլորիս հետ ու տեղի է ունենում բյուջեի հաշվին: Իսկ եթե կուսակրոնների ոչ առաքինի վարքն է նրա մտահոգությունների տիրույթում, ապա այս հարցում էլ իրենք խրախուսում են նմաններին: Մամուլը տասնյակ հրապարակումներ ունեցավ, որ ներկայիս ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայրը Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոսն է (անձնագրային անունը՝ Էլբեկ Քյարամյան), իհարկե, հանուն պաշտոնի երիտկարիերիստը հրաժարվեց հորից, բայց փաստաթղթերն ալյ բանի մասին են ապացուցում: Այնպես որ, Արայիկ Հարությունյանին խոսելուց առաջ մտածելը չէր խանգարի, եւ ընդհանրապես որեւէ մեկին դա չէր խանգարի:

Անի Սահակյան

դիտվել է 3031 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am