Քոչարյանը հանձն է առնում հերթական անգամ կանխել վտանգավոր պլանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորներ Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի, Ալվինա Գյուլումյանի կողմից ներկայացված հայցի ապահովման միջանկյալ միջոց չկիրառելու որոշումը շարունակում է լայն քննարկման թեմա մնալ: Ոմանք պնդում են, թե դա սպասելի էր, քանզի ՄԻԵԴ միջանկյալ միջոցները կիրառվում են բացառիկ դեպքերում՝ դիմումատուի կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգների դեպքում, երբ որ դիմումատուների իրավունքներին կարող են հասցվել անդառնալի վնասներ, ինչպես նաեւ՝ արտաքսման դեպքերում։ Սակայն այսպիսի այլանդակություն, ինչպիսին ՀՀ իշխանությունները թույլ տվեցին Հայաստանի Սահմանադրության եւ ՍԴ-ի նկատմամբ, ոչ պակաս հրատապ ու կարեւոր էր, քան մյուս դեպքերը: Այնպես որ ՄԻԵԴ-ը վայրկյան առաջ պետք է միջանկյալ միջոց կիրառեր, բայց դա տեղի չունեցավ ու կարծում ենք շատերի համար հասկանալի պատճառներով:

Հայաստանը աշխարհաքաղաքական վերադասավորումների խնդրի առջեւ է, եւ Արեւմուտքն այսպիսով ՀՀ իշխանություններին հնարավորության լայն դաշտ է բացում՝ երկրում բարեփոխումների անվան տակ իրականացնելու ցանկացած բան: Բնականաբար այդ անվերապահ աջակցությունը գին է ունենալու՝ Ռուսաստանի ազդեցությունից պոկվելու տեսքով եւ դրանից բխող բոլոր հետեւանքները, Գյումրիի ռազմաբազայի դուրսբերում մեր պետության սահմաններից, Արցախում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայում եւ այլն: Ովքեր չեն նկատում, որ Հայաստանի իշխանութունները, տուրք տալով արեւմուտքին, ապազգային ծրագիրն են իրականացնում, դա իրենց խնդիրն է, սակայն դա չտեսնել ու չնկատել չեն կարող Արցախյան պատերազմ անցած հայրենասերները:

Պատահական չէ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեկուկես տարվա անիմաստ կալանքից հետո ընդամենը շաբաթներ առաջ հայտնվել է ազատության մեջ եւ երեկ իր ավելի քան յոթ տասնյակ համակիրների եւ աջակիցների հետ zoom-ով քննարկման ընթացքում խոսել է այս մասին: <<Այո, Ղարաբաղի հարցի շուրջ մտահոգված եմ, չունեմ այն տպավորությունը, որ ճիշտ ուղղությամբ ենք առաջ գնում: Այստեղ շատ ու շատ շտկելու բաներ կան։ Երեւի հիմա չարժի մտնել մանրամասնությունների մեջ։ Մոտակա ժամանակներում այս կարեւորագույն հարցի վերաբերյալ առանձին հարցազրույց կունենամ եւ կփորձեմ նաեւ մանրամասներ այն մտահոգությունները, որը ես ունեմ»,-ասել է նա՝ տեղեկացնելով, որ ժամանակն է շարժում ձեւավորել, որ իրենք չեն կարող համակիրի եւ աջակցի կարգավիճակում հետեւել ընթացող պրոցեսներին. «Անելիքները շատ-շատ են, մեր ճանապարհը բարդ է, բայց անցանելի ճանապարհ է, եւ ես համոզված եմ, որ միասին, ձեր աջակցությամբ, ձեր պայքարով մենք հասնելու ենք մեր նպատակներին։ Ես հավատում եմ դրան»։

Թվում էր, թե Ռոբերտ Քոչարյանը հնարավորինս քաղաքական պասիվություն կցուցաբերի՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի՝ իր նկատմամբ սեւեռումները, սակայն այն փաստը, որ Քոչարյանը չի լռում եւ քաղաքական հայտնի մեկնարկը տալիս է անսպասելի շուտ, վկայում է մի բանի մասին, որ երկրում, իսկապես, վտանգավոր պրոցեսներ են ընթանում, ինչպես պանթուրքիստական ծրագիրն էր 90-ականների վերջերին, այն ժամանակ Փաշինյանի հոգեւոր հայր Լեւոն Տեր-Պետրոսյանն էր փորձում իրականացնել արցախյան իր դավադրությունների պլանը եւ կանխվեց Քոչարյանի ու մյուսների կողմից, այդ ծրագիրը նրան չհաջողվեց իրականություն դարձնել նաեւ 2008 թվականից հետո, երբ կրկին վերադարձավ քաղաքականություն, հիմա ըստ էության, հերթական փորձի ժամանակն է եւ պիտի լինեն ուժեր, որոնք կխափանեն ազգադավ այդ պլանը: Ինչպես տեսնում ենք Քոչարյանը պատրաստ է դրան:

Անի Սահակյան

դիտվել է 13440 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am