Դատական համակարգը «մատ արեց» Փաշինյանին

Դատական համակարգը եւ, ոչ միայն, շունչը պահած սպասում էր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԲԴԽ որոշմանը։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը շուրջ երկու տարի է հայտնվել է իշխանության թիրախում, նրա նկատմամբ հետապննդումն, ըստ էության, շարունակվում է ցայսօր: Բոլորին էլ հասկանալի է, որ Ազարյանի դեմ արդարադատության նախարար Բադասյանի կողմից ԲԴԽ ներկայացված միջնորդության իրական պատճառն այն է, որ դատավորը չի ենթարկվել վարչապետ Փաշինյանի քմահաճույքին և, նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքին վերաբերող հարցով կայացրել օրենքից, այլ ոչ թե օրվա իշխանության ցանկություններից բխող որոշում:

Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ Ալեքսանդր Ազարյանը բավարարեց երկրորդ նախագահի դատապաշտպանների միջնորդությունը, և վերացրեց նախորդ ատյանի կողմից կիրառված կալանքի որոշումը: Ճիշտ այն օրերին, երբ հեղափոխականների վնգստոցն իր բարձրակետին էր եւ էյֆորիան էլ իր պիկին, դատավորը չընկրկեց մեկ մարդու ցանկությանը եւ մասնագիտական բարձր որակներ, մարդկային կամային հատկանիշներ դրսեւորեց իր աշխատանքում: Դրանից հետո Ալեքսանդր Ազարյանի դեմ սկսվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության թիրախավորված հետապնդումը` ավելի շատ հոգեբանական տիրույթում: Իշխանական ֆեյքերի ֆաբրիկան օր ու արեւ չէր տալիս այս դատավորին, քանզի Նիկոլ Փաշինյանը նրան եւ առհասարակ բոլորին չափում է իր արշինով: Եթե ժամանակին ինքը անշահախնդիր հոդվածներ չի գրել եւ դրանք գին են ունեցել, ավելին, ինչպես Միքայել Մինասյանը բացահայտեց իր թերթը սաղացրել են այլոց վզին եւ հստակ շանտաժային պայմանավորվածությոան արդյունքում աշխատել առանց <<վերադարձի>>, նրան թվում է, թե որեւէ մեկը չի կարող անշահախնդիր, անկաշառ իր աշխատանքը կատարել:

Այդուհանդերձ, որքան էլ պարադոքսալ թվա, բայց շատերի սասումները ոչ թե Ազարյանի նկատմամբ կայացվելիք որոշումն էր, քանզի որեւէ որոշումից նրա որակները չէի փոխվելու, ինքն ապացուցել էր իր բարձր պրոֆեսիոնալիզը, այլ կարեւոր է որոշումը ԲԴԽ-ի տեսանկյունից՝ արդյոք ինչպս Փաշինյանը կասեր, սա վնգստացող դատավորների մի հավաքատեղի է, թե՞ կարծիք եւ արժանապատվություն ունեցող:

ԲԴԽ-ն ի դեմս դատավոր անդամների, ընդառաջ չգնաց գործադիրի կամքին՝ «անհնազանդ» դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Դատավորներն այս անգամ փորձեցին ապացուցել, որ անկախ են քաղաքական իշխանությունից, որ չեն վախենում վարչապետի սպառնալիքներից: Միգուցե, արդեն հասկանում են, որ ջինը շշից բաց է թողնված եւ նժարի մի թեւին իրենց պաշտոնն է, մյուսին պետության եւ պետականության հարցը: Որ այլեւս չի կարելի լռել իշխանության անարդարությունների մասին, քանզի այսօր Ազարյանն է <<մեղադրյալի>> աթոռին, վաղը կարող է լինել իրենցից մեկը, եւ ցանկացած միայն այն բանի համար, որ չեն համարձակվի կատարել իշխանության կամքը:
Այսպիսով, Ազարյանը դարձավ այն ամենահամարձակը, որի օրինակն, ըստ էության, վարակիչ դարձավ համակարգի մյուս պրոֆեսիոնալնեի համար: Ու այսպիսի միասնականության շնորհիվ է միայն հնարավոր կոտրել փաշինյանական բռնապետությունը:

Անի Սահակյան

դիտվել է 3471 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am