Կրուտիտի նոր խմբաքանակ Մարուքյանից

Քվորում չլինելու պատճառով երեկ առավոտյան նշանակված Սահմանադրական դատարանի նիստը չկայացավ: Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող հարցի քննություն էր: Քոչարյանը և առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը դեռ անցած տարվանից դիմելով ՍԴ՝ խնդրել են որոշել Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը:

Սահմանադրական դատարանում քվորումի խնդիր կա, քանի որ հունիսի 26-ին ուժի մեջ են մտել իշխանության վերջերս ընդունած սահմանադրական փոփոխությունները, համաձայն որոնց՝ դադարեցվել են ՍԴ 9 դատավորներից 3-ի՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի լիազորությունները: Իսկ այլևս միայն ՍԴ դատավորի կարգավիճակ ունեցող Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը արձակուրդում են:

Վերջին երկուսը արձակուրդից կարող են վերադառնալ, սակայն, ըստ ամենայնի, ՍԴ-ում սպասում են ՄԻԵԴ-ի միջանկյալ կարծիքին: Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը, որոնց լիազորությունները դադարեցվել են, իրենց խախտված իրավունքների վերականգնման համար, ինչպես հայտնի է, դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ է դիմել նաեւ Հրայր Թովմասյանը, ով զրկվել է ՍԴ նախագահի պաշտոնից։ Նրանք դատարանին խնդրել են կիրառել հայցի միջանկյալ միջոց, որը կիրառվում է «անհետաձգելի դեպքերում»։ Այն վերջնական որոշում չէ, բայց թույլ չի տալիս տվյալ պետության իշխանություններին մինչեւ դատարանի վճռի կայացումը կտրուկ քայլեր կատարել, ՍԴ դատավորների դեպքում, եթե միջանկյալ միջոց կիրառվի, նրանք կշարունակեն պաշտոնավարել, մինչեւ ՄԻԵԴ-ն իրենց հայցով որոշում կայացնի։

Ըստ տեղեկությունների՝ մինչեւ ուրբաթ հայտնի կդառնա ՄԻԵԴ-ի որոշումը, որը նաեւ կլինի քաղաքակկան գնահատական հայաստանյան իշխանությունների ապօրինի գործողություններին, բայց հաշվի առնելով այս իշխանությունների վարքագիծը, չի բացառվում, որ նրանք ցանկացած որոշման պարագայում շարունակեն ՍԴ-ի նկատմամբ իրենց խաչակրաց արշավանքները եւ ՍԴ թափուր պաշտոնները համալրեն յուրայիններով: Սակայն այդ որոշումը միանշանակորեն կանաչ լույս է վառելու դատավորների առջեւ եւ լեգիտիմացնելու է նրանց գործողությունները:

Տեղեկություններ կան, որ ՄԻԵԴ վճռին են սպասում նաեւ Լուսավոր Հայաստան կուսակցությունում:

ՍԴ-ի ու Սահմանադրության դեմ իշխանական արշավի ու հակասահմանադրական ճանապարհով սահմանադրական փոփոխությունների ընդունման կապակցությամբ ինչպես հայտնի է ԲՀԿ-ն ստորագրություններ հավաքեց եւ դիմել է ՍԴ: Մարուքյանը, սակայն, իր կուսակցությամբ չմիացավ ԲՀԿ-ի նախաձեռնությանը՝ պատճառաբանելով, թե Քոչարյանի հարցը քննելուց՝ հուլիսի 7-ից հետո իրենք կդիմեն ՍԴ: Իսկ երբ Քոչարյանի թիմը հայտարարեց, թե ետ են վերցրել դիմումը, Մարուքյանը սկսեց լոլոներ կարդալ ու դարձյալ չմիացավ ստորագրահավաքին: ԼՀԿ-ական Մանե Թանդիլյանն էլ իշխանահաճո թվաբանական հաշվարկ էր արել ու «բացահայտել», թե ՍԴ դիմելու համար ստորագրությունների թիվը բավարար չէ՝ 26-ի փոխարեն 27 պետք է լինի: Հուլիսի 7-ն այլեւս անցյալում է, սակայն Մարուքյանը կրկին հրաժարվում է միանալ ԲՀԿ-ի  նախաձեռնությանը՝ ասելով, որ խնդիրը ոչ թե այդ ամսաթիվն էր, այլ Քոչարյանի գործը:

Մինչդեռ ՍԴ դիմելու համար օրենքը եռամսյա ժամկետ է նախատեսում եւ լուսավորյալները հետաքրքիր է ինչ են անելու, եթե մի երեք ամիս ՍԴ-ն նիստեր չգումարի ու Քոչարյանի գործը չքննի: Թույլ են տալու, որ Հայաստանում իշխանությունը բռնապետություն հաստատի, որի համար են արվում այս քայլերը՝ նախ Սահմանադրությունը բռնաբարվեց, ապա ՍԴ-ն կկազմաքանդեն, հետո ինչ ուզենան, ինչ օրենք ցանկանան ընդունել, կանեն:

Անի Սահակայն

դիտվել է 1767 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am