ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներ են դիմում գրել

Հրապարակը գրում է.

Մենք տեղեկացանք, որ Ազգային անվտանգության ծառայությունից արտահոսքի նոր ալիք է սկսվել։ Աշխատանքից ազատվելու դիմում է գրել ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, ով համակարգում էր ներքաղաքական անվտանգության խնդիրները։ Նրա հետ միասին դիմում է գրել նաեւ Սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավարը՝ Նարեկ Պողոսյանը։ Այս դեպարտամենտի աշխատանքները գտնվում էին Բազիկյանի համակարգման ներքո։ Սրանք համարվում են ԱԱԾ ամենակարեւոր պաշտոնները։ Մենք տեղեկացանք, որ նրանք վաղուց՝ դեռ Արգիշտի Քյարամյանի նշանակվելուց անմիջապես հետո են մտադիր եղել դիմումներ գրելու, սակայն չեն գրել, որ չստացվի, թե սաբոտաժ են անում եւ կառույցի աշխատանքները միտումնավոր տապալում։ Մեր տեղեկություններով, սրանով չի ավարտվելու ԱԱԾ-ականների արտահոսքը՝ շղթայական ռեակցիա է գնալու։


Բայց ամենացավալին այն է, որ այնքան է բարդացել ԱԱԾ-ում բարձր պաշտոն զբաղեցնելը եւ այս կառույցն այնքան է հեռացել իր բուն առաքելությունից, որ բարձր պաշտոններում ոչ մեկը չի ուզում աշխատել։ Հիմա այս թափուր հաստիքները լրացնելու խնդիր ունեն։ Արգիշտի Քյարամյանը հակված է եղել իր տեղակալ նշանակել ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավարին՝ Միքայել Համբարձումյանին, սակայն, մեր տեղեկություններով, վարչապետը դեմ է եղել։ Իսկ պատճառն այն է, որ մի քանի ամիս առաջ Համբարձումյանը լուրջ կիքս է տվել։ Վարչապետը հանձնարարական է իջեցրել հսկողություն սահմանել ԱԺ պատգամավորների նկատմամբ։ Այդ հանձնարարությունը ծածուկ՝ օպերատիվ եղանակով իրականացնելու փոխարեն Համբարձումյանի դեպարտամենտը բաց է աշխատել՝ պատգամավորներից պահանջել են իրենց օգնականների, ընտանիքի անդամների տվյալները, կոնտակտները, երբ ԱԺ-ից հարցրել են, թե՝ ինչու, ուղիղ ասել են՝ վարչապետի հանձնարարականն է։ Այս բացթողումը ճակատագրական դեր է խաղացել Համբարձումյանի կյանքում

դիտվել է 1325 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am