Քանդել, քանդել մինչեւ վերջ․ հերթը հիվանդանոցներինն է

Իշխանություններն այս օրերին օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնում, որոնք նպատակ ունեն արտակարգ դրության պայմաններում տարբեր համակարգերի կենտրոնացված կառավարում ապահովել:
Ներկայումս նման նախաձեռնություն են հանդես բերել առողջապահության եւ կրթության ոլորտների վերաբերյալ:

Եթե կրթական ոլորտի վերաբերյալ դեռեւս ձեռնպահ կմնանքն կարծիք հայտնել, ապա առողջապահականի դեպքում իշխանությունների այս մտադրությունները աղետի մոտալուտ զգացողություններ են առաջացնում: Եւ այսպես, ինչ է պատրաստվում պատկան գերատեսչությունը: Անցած շաբաթ նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ, որ նախաձեռնում է ՀՀ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը առողջապահության նախարարությանը փոխանցելու լիազորություն սահմանել, անկախ բուժհաստատությունների ենթակայության եւ սեփականության ձեւից:

«Համաձայն սպասվող օրենսդրական փոփոխությունների՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորություն՝ Հայաստանի Հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժհաստատությունների ենթակայության եւ սեփականության ձեւից։ Փոփոխության համաձայն՝ առողջապահության նախարարությունը կկարողանա ըստ անհրաժեշտության իրականացնել լիցենզավորված բոլոր բժշկական հաստատությունների կառավարումը, իրավունք կունենա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք ուղղակիորեն կենթարկվեն նախարարությանը եւ կկատարեն նախարարի ցուցումները, որպեսզի ապահովվի արտակարգ դրության ժամանակ անհրաժեշտ բժշկական ծառայությունների ամբողջ ծավալով մատուցումը»։

Նմանատիպ կարգավորում նախատեսված է ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 11-րդ հոդվածով, որով սահմանված է, որ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումն (անկախ սեփականության ձեւից) անցնում է առողջապահության նախարարությանը: Օրենսդրական փաթեթը հաջորդ շաբաթ կներկայացվի Ազգային ժողով։

Իշխանության այս նախաձեռնությունը կյանքի կոչվելուց հետո կարող են վերջնականապես մի բուռ հող լցնել բոլոր մասնավոր հիվանդանոցների վրա, որտեղ իշխանության ապաշնորհ ձեռքը դեռեւս չի հասնում: Այն, ինչ անում է իշխանությունը կորոնավիրուսի դեմ պայքարում, տեսնում են բոլորը, ավելի ճիշտ՝ իշխանությունը գրեթե ոչինչ չի անում, բացառությամբ արտակարգ իրավիճակը ծառայեցնելով քաղաքական նատակների իրագործմանը: Հերթական ու արտահերթ ԱԺ նիստեր են գումարվում մեկը մյուսի ետեւից, Սահմանադրական դատարան է բռնազավթում, իսկ կորոնավիրուսով պայմանավորված դժոխային իրավիճակն օրեցօր վատթարանում է: Ու այս պայմաններում իշխանությունը չգիտես ինչու որոշել է իր ձեռքը վերցնել նաեւ մասնավոր բուժհաստատությունները: Տպավորություն է, որ արտակարգ դրությունը հենց սրա համար են երկարացնում, որպեսզի իշխանությունն ամեն բան իր ձեռքը վերցնի՝ սկսած մեր հեռախոսազանգերի տեղորոշումից, քաղաքական պայքարը զսպելուց ու միտինգներն արգելելուց, վերջացրած ուրիշի փոխերը հաշվելուց:

Մի շարք ԲԿ-ներից արդեն ահազանգել են այս վտանգավոր նախաձեռնության մասին՝ նկատելով, որ այն ֆինանսական հոսքերը վերահսկելու նպատակ է հետապնդում, հակառակ դեպքում ծիծաղելի է մտածել, թե Արսեն Թորոսյանին թվում է, որ իրենց լակոտակրատիայի ներկայացուցիչներն ավելի պրոֆեսիոնալ են ու համաճարակի դեպքում ավելի լավ կղեկավարեն հիվանդանոցները, քան օրինակ դա անում են Իզմիլյան կենտրոնում կամ Էրեբունի հիվանդանոցում:

Անի Սահակյան

դիտվել է 2116 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am