Ահեղ դատաստանին սպասելիս

Երկու օր է հանրությունը ցնցվել է կորոնավիրոսից մահացած տատիկի դիակի կորստյան պատմությունից: Չգիտես ինչպես դիակը կորել էր, հարազատները տասնօրյա փնտրտուքներից հետո այն գտան միայն այն բանից հետո, երբ հանրային մեծ աղմուկ բարձրացավ, իսկ առաջինը ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էր, ով հարազատների խնդրանքով ահազանգեց ահասարսուռ պատմության մասին: Դիակը գտնվեց, այն հանձնվել էր բոլորովին օտար մարդկանց՝ նրանց դիակի փոխարեն: Կազմակերպվեց արտաշիրիմում: Միայն այս ահասարսուռ պատմությունից նախարար Արսեն Թորոսյաը պիտի գետնի տակն անցներ, կամ գոնե հրապարակային ներողություն խնդրեր այդ ընտանիքից հոգեկան ապրումների համար, սակայն նա ցինիկաբար հեգնել է Զոհրաբյանին՝ ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն անելով. <<Տիկին Զոհրաբյան, ես շատ շնորհակալ եմ Ձեզնից կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մեր քաղաքացու դիակի ճանաչման հետ կապված խնդրի մասին բարձրաձայնելու համար, չնայած ինքս տեղյակ էի այդ հարցից և զբաղվում էի դրա լուծմամբ։

Իսկ հիմա լավ կլինի վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային, եթե իհարկե դա ձեր մոտ ստացվի, ինչում խիստ կասկածում եմ>>:

Փաստորեն, Հայաստանում կորոնավրուսն անկառավարելի ընթացքի մեջ է, օրական 5-6 հարյուր նոր վարակվածներ, տասնյակ զոհեր, ահասարսուռ զգացողություններ առաջացնող պատմություններ ենք լսում, սակայն արի ու տես, որ իշխանության պատկան մարմինների ուղեղները պայքարում են ոչ թե համավարակը կանխելու, այս մղձավանջը հաղթահարելու դեմ, այլ քաղաքական հակառակորդների:

Այս ամբարտավան իշխանությունից, որոնք վերջնականապես տապալել են կորոնավիրուսի դեմ պայքարը, թերեւս այլ բան ակնկալել հնարավոր էլ չէր, մարդիկ հինգ հարյուրից ավել զոհեր են տվել, բայց կատարվածի ողջ մեղքը բարդում են ժողովրդի ու նրա անփության վրա: Եթե իշխանությունը փոքր ինչ պարկեշտություն ունենար, նման իրավիճակում, երբ համավարակը բառի բուն իմաստով երկրում մոլեգնում է, չէր տրվի քաղաքական նկրտումներին, հրատապ ռեժիմով Ազգային ժողովի հերթական ու արտահերթ նիստեր չէր հրավիրի, հատկապես այն պարագայում, երբ խորհրդարանում մեծ թվով վարակված պատգամավորներ կան:
Բայց լակոտակրատիան կորցրել է իրականության զգացողությունը, եւ ինչպես Նիկոլ Փաշինյանն է այս օրերին քաղաքական հակառակորդներին ջախջախելու գործով զբաղված, ղազագրերի ու չգիտես էլ ինչ թեմաներ է օրակարգ նետում, նույնն անում են նրա նազիր-վեզիրները:

Երբ կորոնավիրուսով մահացած տատիկի դիակ է անհետանում, իսկ դրանից հետո առողջապահության նախարարը հոխորտում է իբրև թե «մահացած» ընդդիմության ռեինկառնացիայի թեմայով՝ փորձելով հաճոյանալ իր շեֆին, դա դեռ չի նշանակում, որ այս մարդն արժանանալու է նաեւ Աստծո եւ ժողովրդի բարեհաճությանը: Որ մի օր Արսեն Թորոսյանը պատասխան է տալու հարյուրավոր կյաքների համար, որի պատասախանատվությունն իր ու իր քաղաքական ուժի ուսերին է, դրանում կարելի է չկասկածել, պատասխան է տալու, թե ինչու հասանք մի կետի, երբ որոշվեց վարակված մարդկանց իրենց տներում անօգնական թողնել՝ ասելով, թե հիվանդանոցներում այլեւս տեղ չկա, այնինչ եղել են բազում հիվանդանոցներ, որոնք պատրաստ են եղել ընդունել տասնյակ հիվանդների, բայց քանի որ նրանք այս մարդկանց քաղաքական հակառակորդներն են, իշխանական մանկամիտներն առաջորդվել են սեւ-սպիտակի իրենց մառազմով՝ նժարին դնելով մարդկային կյանքեր…

Եթե ոչ արդարադատության, ապա Աստծո ահեղ դատաստանից  հաստատ չեք փախչելու, այնպես որ վերին աստիճանի անտակտության փոխարեն չէր խանգարի ներղություն խնդրել հանրությունից թեկուզ միայն այս միջադեպի համար՝ պատկերացնելով, թե քանի քանիսի համար է տատիկի դիակի կորստյան պատմությունը սթրեսի պատճառ դարձել, երբ մտածել են, որ միգուցե իրենք էլ հուղարկավորել են ոչ թե իրենց հարազատին՝ հորը, մորը, տատիկ-պապիկներին, քույր ու եղբայրներին, որոնց հուղարկավորել են առանց դագաղը բաց անելու, այլ բոլորովին ուրիշ մարդկանց: Մի քիչ մարդ լինելը ոչ մեկին չի խանգարի…Եւ պետք չէ մոռանալ, որ ուրիշի համար փոս, իսկ այս դեպքում՝ գերեզման փորողը մի օր ինքն է հայտնվելու այդ փոսում:

Անի Սահակյան

դիտվել է 3193 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am