Պուտինը կվերընտրվի 2024 և 2030 թվականների՞ն. Ռուսաստանցիները ծաղրում են, անկախ դիտորդներն ահազանգում են խախտումների մասին

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ռուսաստանի իշխանությունները որոշեցին հանրաքվեն անցկացնել ոչ թե մեկ, այլ վեց օրում:

Հիմնականը փոփոխությունների փաթեթում նախագահական ժամկետների զրոյացումն է, ինչը թույլ կտա գործող նախագահ 66-ամյա Վլադիմիր Պուտինին կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում և իշխանության մնալ մինչև 2036 թվականը:

Հուլիսի 1-ը Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների համաժողովրդական քվեարկության վերջին օրն էր, և երեկ նախագահ Պուտինը հանդես է եկել հատուկ ուղերձով, որով բոլոր ռուսաստանցիներին կոչ է արել մասնակցել քվեարկությանը:
«Բոլորիդ ձայնը կարևոր է: Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ կմտնեն միայն այն դեպքում, եթե ռուսաստանցիների կողմ քվեարկեն», -ասել է Վլադիմիր Պուտինը Տվերի մարզում «Սովետական զինվորի» նորաբաց արձանի ֆոնին:

Սահմանադրական փոփոխությունների համաժողովրդական քվեարկությունը մեկնարկել է հունիսի 25-ին և այսօր՝ հուլիսի 1-ին: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով քվեարկությունն այս անգամ անցնում է ոչ թե մեկ օրում, այլ մեկ շաբաթում: Բացի այդ, Ռուսաստանում առաջին անգամ Մոսկվայի և Նիժնի Նովրոգորդի մարզի բնակիչների համար կազմակերպվել է նաև էլեկտրոնային քվեարկություն:

Էլեկտրոնային քվեարկության համար գրանցվել էր մեկ միլիոնից ավելի մարդ, որոնց 90 տոկոսը, ինչպես այսօր հայտարարել է երկրի ԿԸՀ-ն, արդեն քվեարկել է: Երեկվա տվյալներով, ընդհանուր առմամբ քվեարկության մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող ռուսաստանցիների շուրջ 37 տոկոսը:

Ռուսաստանյան անկախ մամուլը գրում էր բազմաթիվ խախտումների մասին` բյուջետային աշխատողներին պարտադրում են քվեարկել, ապօրինաբար ավելացնում են մասնակիցների թիվը: Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պանֆիլովան Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում հերքել է այդ տեղեկությունները` ասելով, որ իշխանությունների կողմից քվեարկությանը մասնակցության անհրաժեշտ քանակի մասին ոչ մի ցուցում չի եղել, որ օրենքը չի ենթադրում մասնակցության շեմ:

Այդուհանդերձ, մի շարք աղբյուրներ պնդում են, որ Կրեմլից ընտրատեղամասերի ղեկավարներին հրահանգել են ապահովել ընտրողների 50 տոկոսից ոչ ցածր մասնակցություն: Նախօրեին Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը հրապարակել է էքսիթ-փոլի առաջին տվյալները` նշելով, որ քվեարկության մասնակցած ռուսաստանցիների 76 տոկոսը կողմ է սահմանադրական փոփոխություններին:

Ռուսական համացանցում բոլորովին այլ պատկեր է: Ռուսաստանցիները գրում են, որ դեմ են փոփոխություններին, տարբեր զվարճալի լուսանկարներ են տեղադրում: Անկախ դիտորդներն ու լրագրողներն ահազանգում են բազմաթիվ խախտումների մասին, մասնավորապես՝ որ գործատուները, հատկապես՝ բյուջետային հիմնարկներում, քաղաքացիներին պարտադրում են մասնակցել հանրաքվեին:

Ռուսաստանյան ընդդիմությունն այս անգամ էլ չի կարողացել ընդհանուր ռազմավարություն մշակել: Մի մասն ասում է, թե քվեարկությունը պետք է բոյկոտել, մյուս մասը`թե պետք է գնալ ընտրատեղամաս և դեմ քվեարկել: «Յաբլոկո» կուսակցությունը ներկայացնող Լև Շլոսբերգը, օրինակ, պնդում է, որ պետք է անպայման մասնակցել քվեարկությանը. – «Ես քվեարկում եմ Պուտինի դեմ: Իմ ձայնը միայն ինձ է պատկանում, ես չեմ ուզում Պուտինին նվիրել իմ ձայնը` չմասնակցելով քվեարկությանը, կգնամ և կասեմ ոչ»:

Ընդդիմության ժողովրդականություն վայելող գործիչ Ալեքսեյ Նավալնին հակառակ տեսակետ ունի. նա կոչ է անում բոյկոտել համաժողովրդական քվեարկությունը, քանի որ իշխանությունները, նրա խոսքով, ամեն ինչ արդեն որոշել են` ինչքան մարդ է մասնակցելու, ինչ տոկոսն է կողմ քվեարկելու:

Փորձագետների կարծիքով, հիմնականը սահմանադրական փոփոխությունների փաթեթում նախագահական ժամկետների զրոյացումն է, ինչը թույլ է տալիս գործող նախագահ Վլադիմիր Պուտինին վերընտրվել 2024 և 2030 թվականներին:

Էլլա Պանֆիլովան սրա հետ համաձայն չէ. – «Դրա համար չէ, որ Վլադիմիր Վլադիմիրովիչն առաջարկել է այս փոփոխությունները: Սա շատ պարզունակ կարծիք է, այդ մարդիկ ընդհանրապես չեն ճանաչում Պուտինին: Նա նույնիսկ այս քվեարկության կարիքը չուներ, ըստ էության, սահմանադրական փոփոխությունների փաթեթն արդեն ընդունված է, և համաժողովրդական քվեարկությանն ամենևին պարտադիր չէր»:
Քվեարկության արդյունքների հաշվարկը սկսվելու է հուլիսի 1-ի երեկոյան:

Նկատենք, որպեսզի սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնեն, անհրաժեշտ է, որ դրանց հավանություն տան հանրաքվեին մասնակցած ռուսաստանցիների կեսից ավելին՝ մասնակցության ցուցանիշը նշանակություն չունի:

Իշխանությունները լայնածավալ գովազդային արշավ էին սկսել: Հանրաքվեին մասնակցելու կոչով պաստառներն ու թերթիկներն ամենուր էին՝ բնակելի շենքերի մուտքերում, վերելակներում, շենքերի բոլոր հարկերում, այգիներում, խանութներում, մետրոյում և այլն: Սահմանադրական փոփոխություններն ակտիվորեն գովազդում են նաև դաշնային հեռուստաընկերությունները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4564 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am