Փաշինյա՛ն Նիկոլ, մեկ շաբաթ առաջ հայտարարել ես. «Հայաստանում Արտակարգ դրություն է և հավաքներ անելու հնարավորություն չկա, հակառակ դեպքում, օրինակ, կարծում եմ՝ հեղափոխության կողմնակիցներն առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանցկացնեին և իրենց խոսքը կասեին մի շարք կոնկրետ դեպքերի, անձանց և շրջանակների գործունեության կապակցությամբ»:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պաշտոնական նամակով դիմել է Մասիսի քաղաքապետարան և իրազեկել սույն թվականի հուլիսի 19-ին Մասիսի Կենտրոնական հրապարակում հավաք (միտինգ) կազմակերպելու մասին, որը Մասիսի քաղաքապետարանն ընդունել է ի գիտություն:
Տեղեկացնում եմ, որ «Հայոց Արծիվների» կողմից կազմակերպվելիք բազմահազարանոց հավաքն (միտինգը) ընդամենը մեկ օրակարգ-կարգախոս ունի՝ «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին»՝ փրկելով Հայաստանը կործանումից:
Փաշինյա՛ն Նիկոլ, եթե այդքան վստահ ես, որ Հայաստանում դեռևս կան, այսպես կոչված, թավշյա հեղափոխության կողմնակիցներ, և, եթե դու այսուհետ ընդունակ ես զանգվածային հավաքներ կազմակերպել, ուրեմն, պահանջո՛ւմ ենք, որպեսզի հուլիսի 13-ից հետո չերկարաձգես անիմաստ դարձած Արտակարգ դրության ռեժիմը և, զուգահեռ մեր կազմակերպելիք հավաքին (միտինգին), կազմակերպես հավաք (միտինգ)՝ Հայաստանի ցանկացած քաղաքում և հրապարակում: Եվ թող Հայ Ժողովուրդն իր մասնակցությամբ ցույց տա, թե ում է իրականում աջակցում, ումից է հիասթափվել և ումից է ուզում շուտափույթ ազատվել:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը