Ինչպես նշել է BBC-ն, Պենտագոնի փոխանցմամբ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել զենքի մատակարարմանը քուրդ մարտիկներին, որոնք Սիրիայում մարտնչում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:
Քրդական խմբավորումները, որոնք մտնում են «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» դաշինքի մեջ, կստանան զենք եւ զինամթերք, որպեսզի օգնեն Ռաքայից դուրս մղելու ԻՊ-ի զինյալներին, որոնք երկուսուկես տարուց ավելի է, ինչ իրենց ձեռքում են պահում քաղաքը: մատակարարումներն սկսելու ստույգ ժամկետն առայժմ հայտնի չէ:
«Մենք շատ լավ գիտակցում ենք կոալիցիայի գծով մեր գործըկերոջ՝ Թուրքիայի անհանգստությունն անվտանգության առումով: Մենք ցանկանում ենք Թուրքիայի բնակիչներին եւ կառավարությանը հավաստիացնել, որ ԱՄՆ-ը լի է վճռականությամբ կանխելու լրացուցիչ սպառնալիքները եւ պաշտպանելու ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակցին», հայտարարել են Միացյալ Նահանգների զինվորական գերատեսչությունում:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից