Նիկոլ Փաշինյանի՝ թքածը լիզելու նուրբ արվեստը

Սահմանադրական դատարանի հարցն, իսկապես, կանգնել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին ու կարծես թե ոչ մի կերպ այն կուլ տալ հնարավոր չի դառնում: Մեկուկես տարվա դեգերումներից հետո՝ սպառնալիքներ ՍԴ նախագահի, նրա ծանոթ-բարեկամների, մերձավորների ու ընտանիքի դեմ, քրեական գործերի հարուցում, նույնիսկ կաշառք առաջարկվեց կենսաթոշակի տեսքով, տապալված հանրաքվեից հետո Սահմանադրության մի քանի արարով բռնաբարությունից հետո թվում էր, թե իշխանությունը մոտ է րր երազանքների ՍԴ ունենալու հարցում, բայց, ավաղ, այստեղ էլ Փաշինյանի տգետները քաշեցին նրան:

Պարզվեց, որ Սահմանադրություն փոխելն ամեն մեկի խելքի բանը չէ, եւ առավել եւս, որ միայն Սահմանադրությամբ հնարավոր չէ լուծել ՍԴ հարցը: Չնայած իշխանություններն իրենց սիրած ոճով՝ հակաիրավական ճանապարհով շարունակում են գնալ առաջ, Արարատ Միրզոյանը ցուցադրաբար հանդիպում է ունենում ՍԴ նախագահի պաշտոնակատարի հետ՝ ընդգծելով, որ Հրայր Թովմասյանին այլեւս չեն ճանաչում այդ պաշտոնում, իսկ յուրայինների միջոցով էլ սպառնում են Ալվինա Գյուլումյանին /Ֆելիքս Թոխյանն արձակուրդում է/, բայց օրենքն այս մարդկանց կողմն է եւ ՍԴ գործող օրենքով, մասնավորապես 88-րդ հոդվածով, այս դատավորները շարունակում են իրենց լիազորությունները, քանի դեռ այդ օրենքը չի համապատասխանեցվել նոր փոփոխություններին, իսկ համապատասխանեցնողը ՍԴ դատավորներն են, ապա` Հրայր Թովմասյանի, Գյուլումյանի եւ Թոխյանի լիազորությունները չեն կարող դադարեցվել:

«Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման եւ գործունեության կարգը` Սահմանադրությամբ եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքով: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի՝ մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
Քանի դեռ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի գործողությունը չի դադարեցվել, այն ենթակա է պարտադիր կատարման բոլոր պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից։
Մի քանի օր է հեղինակավոր իրավաբանները փորձոմ են ապացուցել, որ ՍԴ դատավորների լիազորությունները, ըստ այդմ, չի կարող դադարեցվել, 
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, թե սահմանադրական նորմերը գործում են անմիջականորեն, հետևաբար, թեկուզ օրենքը փոխված չէ, այդ սահմանադրական նորմերը միանգամից գործում են, բայց այդ օրենքը նրանք շատ արագ փոխելու են:

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նույնպես հիշեցնում է, որ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավական ուժ, բայց դրա նորմերը չեն գործում անմիջականորեն, որովհետև 2005 թվականի Սահմանադրությամբ՝ հստակ սահմանված էր, որ Սահմանադրության նորմերը գործում են անմիջականորեն, 2015 թվականի Սահմանադրությամբ՝ այդ կետը դուրս է եկել, այսինքն՝ այդ կետն այլևս չի գործում, այլ բացառապես սահմանադրական նորմերի անմիջականորեն գործելու փաստը վերաբերվում է միայն և բացառապես մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին, այսինքն սահմանադրական նորմերը անմիջականորեն գործում են միայն Սահմանադրության 2-րդ գլխի նկատմամբ:
<<Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ ՍԴ-ի կազմավորման և գործունեությանը կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և ՍԴ-ի մասին օրենքով: Չի գրվում, որ ՍԴ-ի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է միայն Սահմանադրությամբ, որն էլ ամենակարևոր հանգամանքն է>>:

Ուշագրավ է, որ լրատվամիջոցներում տեղեկություններ կան, որ Իմ Քայլն այսօր արտահերթ նիստ կհրավիրի եւ ընդուված օրենքներում մի շարք փոփոխություններ կանի: Սա նշանակում է, որ իշխանությունում էլ են ընդունում, որ իրենց բոլոր քայլերն ապօրինի են, ու նշված դատավորներն ազատված չեն եւ հիմա թքածը հետ լիզելու, օրենքները խմբագրելու ժամանակն է, միայն թե իսկական կինոն նոր է սկսվելու, ՍԴ դատավորները միանշանակ չեն ստորագրի իրենց դատավճռի տակ:

Անի Սահակյան

դիտվել է 3335 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am