Ռոբերտ Քոչարյանին մրցակցային դաշտից հանելու վերջին փորձը

Վերջին օրերի իրադարձությունները, մասնավորապես, Սահմանադրական դատարանն օր առաջ ոչնչացնելու իշխանության արագացված քայլերը եկան՝ հաստատելու, որ Հայաստանում ներքաղաքական բոլոր գործընթացների առանցքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է եւ նրա գործի հանգուցալուծումը: Իհարկե, ՍԴ գործող կազմը լուծարելու եւ կամակատարներով համալրելու համար Նիկոլ Փաշինյանն առնվազն բազմաթիվ պատճառներ ունի, որոնց մասին առիթ ունեցել ենք գրելու բազմիցս, բայց կա ավելի խորքային պատճառ: Այլեւս կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը սեփական թիմին դրդեց խմբակային հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման, բացառապես, այն բանի համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի գործով իր ուզած որոշումը կայացվի:

Ինչպես հայտնի է ՍԴ-ն հուլիսի 7-ին քննելու է Վենետիկից եւ ՄԻԵԴ-ից ստացված՝ Քոչարյանի գործով կարծիքները, որոնք, եթե ամփոփ բնորոշենք, ապա Քոչարյանի օգտին են: Այս պարագայում անխուսափելի է լինելու դրական վճիռը, հենց այս հեռանկարն է ցուցվանգի մեջ գցել Նիկոլ Փաշինյանին եւ բոլոր արտաքին ու ներքին խաղացողներին, որոնք հասկանում են, որ գլխավոր այլընտրանքը Ռոբերտ Քոչարյանն է: Նրան հիմնական մրցակից են դիտարկում ոչ այնքան նրա կատարած աշխատանքի պատճառով, որքան Ռուսաստանի եւ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած անկրկնելի փոխհարաբերության, որքան էլ իշխանությունները չընդունեն այդ փաստը, Ռուսաստանն ի դեմս այդ պետության ղեկավարի լրջագույն ազդեցություն կարող են ունենալ Հայաստանում իշխանության հաստատման հարցում:

Այս օրերին բուռն քննարկումներ են ընթանում առ այն ինչպես կարելի է կասեցնել իշխանության սկսած հակաիրավական, հակասահմանադրական գործընթացը: Կա երկու ճանապարհ, մեկից հույս չկա, քանզի այդ ճանապարհի բանալին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ձեռքում է, իսկ երկրորդ տարբերակը խորհրդարանական փոքրամասնության միջոցով է հնարավոր: ԲՀԿ-ն նախաձեռնել է ՍԴ դիմելու եւ ընդունված նախագծի սահմանադրականությունը վիճարկելու հարցով, բայց միայնակ չի կարող, որովհետեւ ունի 25 պատգամավոր, մինչդեռ հարկավոր է եւս երկուսի ստորագրությունը: Այս գործընթացը, սակայն, իրականում միտված է Քոչարյանին որպես մրցակից խաղից դուրս հանելուն, քանզի եթե ՍԴ գործող կազմը շարունակի իր գործունեությունը, ապա Հայաստանի ներքաղաքական կյանքում շրջադարձային փոփոխություն է լինելու՝ Քոչարյանի գործով սպասվող բեկումից հետո: Եւ, սա, իսկապես, վերջին բաստիոնն է, որը փորձելու են գրավել իշխանություններն ու բոլոր այն ուժերը, որոնց շահերն այս առումով համընկնում են իշխանության հետ, այն ուժերը, որոնք հասկանում են, թե ինչ է նշանակում ունենալ մրցակից թեկնածու, որի թիկունքին կանգնած է Վլադիմիր Պուտինը, այն ուժերը, որոնք իշխանության հավակնություններ ունեն, կամ միգուցե ներքին փոխպայմանավորվածություն իշխանությունը փոխանցել-ստանալու հարցում…
Այս համատեքստում է, որ հասկանալի է դառնում նաեւ ԼՀԿ-ի հապաղումը՝ հաշվի առնելով այս ուժի ծագումնաբանությունը, ազդեցության կենտրոնները, թե ում միջոցով է կառավարվում, ում է լսում եւ այլն: Ընդ որում այս ուժից մի քանի պատգամավոր արդեն իսկ մասնավոր կարծիք են հայտնել ՍԴ դիմելու անհրաժեշտության հարցով, նրանից մեկը Մանե Թանդիլյանն է, բայց ինչպես նշեցինք՝ սա մեծ խաղ է եւ խմբակցությունը թեկուզեւ սեփական ինքնասպանության գնով չի պատրաստվում միանալ ԲՀԿ-ին: Վստահ ենք, որ Էդմոն Մարուքյանը հասկանում է, որ մի կողմից իշխանության նախաձեռնությունը հակասահմանադրական բնորոշելով, մյուս կողմից այն կասեցնելու փորձ չանելով հավակնում է զբաղեցնել Արթուր Բաղդասարյանի, իսկ ԼՀԿ-ն էլ՝ ՕԵԿ-ի տեղը, բայց քաղաքական առեւտրում եւ մեծ հաշիվներում անհանտների վարկանիշն այլեւս կարեւոր չի դառնում: Այստեղ պարզ է, որ Մարուքյանին կառավարող ներքին եւ արտաքին ուժերը թույլ չեն տալիս միանալ գործընթացին: Առաջիկայում, ըստ ամենայնի, պարզ կդառնա ՝ կկարողանա ԲՀԿ-ն համոզել Մարուքյանին, պարզ կդառնա նաեւ՝ ունի արդյոք Քոչարյանը սեփական թիմ, որն էլ իր հերթին աշխատանքներ կտանի, որպեսզի չընկնի վերջին բաստիոնը՝ ՍԴ-ն:
Եթե՝ ոչ, ապա մեզ մնում է կանխատեսել, որ հաջորդը խաղից դուրս են հանելու ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին:

Անի Սահակյան

դիտվել է 10512 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am