Ինչու ԲՀԿ-ն չտվեց Նիկոլ Փաշինյանի անունը

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս իշխանություններն անգամ քրեական գործերը չեն կարողանում նորմալ կարել. Ծառուկյանին կալանավորելու համար ինչ շինծու գործ ասես կպցրել են։ Դատախազն ասել է, որ այդ հիմքերով հնարավոր չէ կալանավորել, Փաշինյանն ասել է՝ ես գործ չունեմ, ոնց ուզում եք, հիմնավորեք»,- ասաց ԲՀԿ աղբյուրը:

Համենայնդեպս, ձեզնից որեւէ մեկը քննարկման ընթացքում այդպես էլ չտվեց Նիկոլի անունը, ընդհանուր ձեւակերպումներ էիք անում։ «Իսկ երբ ասում ենք` քաղաքական պատվեր, ո՞ւմ նկատի ունենք»: Բայց անուն չի հնչել, հնարավո՞ր է հույս ունեք, որ դրանով կմեղմեք տիրակալի զայրույթը, եւ Ծառուկյանի կալանավորման չի գնա, դրա համար անուն չէիք հնչեցնում։

«Բացարձակապես` ոչ, կալանավորման կարող են չգնալ զուտ մեկ պատճառով՝ գործի հիմքերը թույլ են։ Անգամ Սեդրակ Առուստամյանը չի հարցաքննվել, սակայն պարտավոր էին մինչեւ դատախազի՝ միջնորդությամբ հանդես գալն անել դա։ Պատկերացնո՞ւմ եք, որ հարցաքննվի ու ասի, որ այդ փողերն ինքն է տվել Պողոսյանին, ու Գագիկ Ծառուկյանը ոչ մի կապ չունի այդ ամենի հետ, ինչը կար Առուստամյանի դստեր ելույթի տրամաբանության մեջ»:

Իսկ ինչո՞ւ չեն հարցաքննել։ «Եթե հարցաքննեին, ողջ կոնցեպտը ջարդվելու էր, գործն ընդհանրապես չլիներ»: Ի դեպ, Քրեական օրենսգրքի 154 հոդվածի առաջին մասով պատիժ է նախատեսվում նաեւ կաշառք վերցնողի համար` 1-3 տարի ազատազրկում. դրանք հազարավոր մարդիկ են` ժողովուրդը, որը մասնակցել է հեղափոխությանը։ Կարո՞ղ են նրանց նկատմամբ գործ հարուցել։ «Չեն կարող, պարտավոր են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1200 անգամ
Լրահոս
Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Քնաբեր ու սպիտակ աղմուկ․ Անգլիայի պատրաստությունը Մեքսիկայի դեմ խաղին Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան Ընդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասին ՍԴ որոշումը նշանակում է ինստիտուցիոնալ փլուզում և իրավական համակարգի ճգնաժամ․ Ամստերդամ Գազի բալոնի պայթյուն և հրդեհ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի Ստեփանավանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն․ կան վիրավորներ Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տատապանաքար դրվեց ՍԴ այս որոշմամբ․ Տոնոյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Տրոլեյբուսի սնուցման ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 ավտոբուսի վրա ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, եւ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը Իրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել Սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի ՍԴ-ն հրապարակել է որոշումը 5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am