Կարապի երգը. Իմ Քայլը գնում է ՀՀԿ-ի հետեւից

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու որոշումից հետո իշխանության քարոզչամեքենաները ցնծության մեջ են. դատախազի միջնորդությունը գրեթե միաձայն հավանության արժանացավ Իմ Քայլի կողմից: 88 հոգանոց իշխանական ֆրակցիան բացառությամբ Սասուն Միքայելյանի եւ Թագուհի Թովմասյանի կողմ քվեարկեց որոշմանը: Թագուհի Թովմասյանը ֆիզարձակուրդի մեջ է, իսկ Սասուն Միքայելյանը ընդհանրապես չէր ներկայացել նիստին: Այս քվեարկությունից հետո ոգեւորված արձանագրում են, թե իշխող ուժի պառակտման, թեւերի մասին լուրերը սին էին, մամուլի միջոցով տարածվող իբր բամբասանք եւ ապացույցն էլ կուռ ու միասնական քվեարկությունն է:

Որ իշխանությունում Ծառուկյանին անձեռմխելիությունից զրկելու որոշումը բոլորը չեն ընդունել ծափողջուններով, այդ մասին շատերին է հայտնի, ընդդիմացողների թվում ոչ միայն Սասուն Միքայելյանն է, այլեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր թիմով: Եթե Սասուն Միքայելյանը հեղափոխությունից հետո հասցրել է մարդկային ջերմ հարաբերություններ հաստատել Ծառուկյանի հետ, բացի այդ, նա քաղաքական մեծ ճանապարհ է անցել եւ հասկանում է, որ իշխանության վախճանն այս տեմպերով մոտ է, ապա Արարատ Միրզոյանի՝ Ծառուկյանի նկատմամբ վերապահումները բխում են սեփական քաղաքական ամբիցիաներից: Ինչպես հայտնի է նա պլաններ ունի, թիմ է հավաքագրում եւ իրեն է պատկերացնում Փաշինյանի փոխարինող, իսկ այդ ճանապարհին չի ուզում հարաբերություններ փչացնել ընդդիմադիր դաշտի հետ:

Հասկանալի է, թե բարոյահոգեբանական ինչպիսի ճնշում է գործադրվել Իմ Քայլի պատգամավորների նկատմամբ, տարբեր տեղեկություններ էին հասնում, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ իմաստով սպառնացել է բոլորին, ասել՝ ոչ մեկ չի պրծնելու, միայն բախտը փորձի եւ չկատարի իր որոշումը եւ կողմ չքվեարկի ներկայացված որոշմանը: Այդուհանդերձ, իշխող ուժին եւ, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանին բարեկամաբար խորհուրդ կտանք շատ չոգեւորվել իրենց թվացյալ մասնականությամբ եւ հերոսական հայտարարություններ չանեն, հիշեն, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից բառացիորեն շաբաթներ առաջ նույն պատկերն էր նաեւ Հանրապետական կուսակցությունում, բոլորն ինքնավստահ եւ միակամ պնդում էին, թե իրենք կուռ են, իշխանությունն ամուր, դիրքերն անսասան, թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր: Իշխանությունն այդպիսի բան է, եթե վարչապետական դիրքը թույլ է տալիս ճնշում գործադրել, սպառնալ, դա դեռ չի նշանակում, որ տիրապետում ես իրավիճակին: Եթե կուզեք՝ հիշեք Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակները, թե ինչպես երկրապահը մեկ գիշերվա մեջ քանդվեց, այսինքն այսօրվա վիճակը դեռ հաղթարշավի մասին չի խոսում, հատկապես, երբ այս օրերին ընդդիմադիր դաշտում բուռն կոնսոլիդացիա է ընթանում, պրոցեսներ են գեներացվում:

Ծառուկյանին անձեռմխելիությունից զրկելու ԱԺ նիստի ընթացքն արդեն իսկ արտացոլում էր, թե ինչպիսի տրամադրություններ կան իրականում իշխանության ներսում: ԱԺ նախագահը գրեթե բաց տեքստով խոստովանեց, որ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, «Հեշտ է հանդես գալ կառավարության հրաժարականի պահանջով, երբ հարուցված են իրավական գործեր, որոնք կարող են հանգեցնել քո մասնակցությանը դրանց։ Ականջահաճո՞ է մեզ համար, որ որևէ մեկը պահանջում է իշխանության հրաժարականը։ Ոչ։ Բայց դրա իրավունքն ունի յուրաքանչյուրը»,–ասաց Միրզոյանը: Ասել կուզի՝ իշխանությունը խիստ նեղվել է Ծառուկյանի՝ իշխանության հրաժարականի պահանջից: Միրզոյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ որևէ մեկը մյուսին թող ոչնչով չսպառնա. ամեն ինչ արվելու է օրենքի շրջանակում։ Եթե բացենք փակագծերը՝ ԱԺ նախագահը բաց տեքստով ասաց՝ Ծառուկյանը իշխանությանն է սպառնացել, իշխանությունն էլ իր քայլերով Ծառուկյանին է վախեցնում:

Անի Սահակյան

դիտվել է 4126 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am