Ծառուկյանին վատություն անողները. ինչից սկսեց ամեն ինչ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իշխանությունների կողմից պատերազմ հայտարարելը թերեւս անակնկալե էր շատերի համար այն պատճառով, որ այնքան մեծ աջակցություն, որքան Գագիկ Ծառուկյանն է իր թիմում ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին իշխանություն ստանձնելիս, որեւէ մեկը չի արել: Խնդիրն այն չէ, որ Ծառուկյանը ինչպես կասեն՝ ջուր է հասցրել հեղափոխությանը, այլ այն, որ աջակցելով Փաշինյանի հակասահմանադրական նկրտումներին, 2018-ին քաղաքական մի շարք միջոցառումներով Փաշինյանին հասցրել են վարչապետի պաշտոնին: Սա այն պարագայում, երբ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Ծծառուկյանը շանս ուներ ինքը դառնալու վարչապետ, ուներ թե խորհրդարանի՝ ՀՀԿ-ի մեծամասնության աջակցությունը, թե արտաքին աշխարհի՝ մասնավորապես Ռուսաստանի, բայց նախընտրեց չընդվզել ժողովրդական ալիքի դեմ եւ օգնել Փաշինյանին վերցնել ամբողջ իշխանությունը:
Թվում էր, թե աջակցության գնահատականն էր, որ Նիկոլ Փաշինյանը, ով անցյալում այդքան քննադատում էր ԲՀԿ առաջնորդին, նրան մաքրեց օլիգարխի անունից՝ դարձնելով խոշոր սեփականատեր: Եւ որ ողջ կյանքը Փաշինյանը պետք է երախտապարտ լինի Ծառուկյանին, բայց այդպիսի ակնկալիքներ կարող էին ունենալ միայն նրանք, ովքեր չեն ճանաչում Նիկոլ Փաշինյանին եւ կարող են այսօր նրա հետ որոշակի հարց քննարկել՝ հույս ունենալով, որ վաղն էլ պետք է պայմանավորվածությունը գործի: Փաշինյանին ճանաչողները գիտեն, որ չի կարելի նրան ու նրա հայտարարությունները լուրջ ընդունել, մարդը չի փոխվում երբեք, նա այդպիսին է եղել թե խմբագիր աշխատելիս, թե ընդդիմադիր գործիչ եղած ժամանակ, թե այսօր՝ վարչապետի պաշտոնում, նրա համար չկան բարոյականության սահմաններ, փոխպայմանավորվածություններ, նա չունի երախտագիտության զգացում, պարզ ասած՝ ցանկացած պահի, ցանկացածի կարող է հարվածել թիկունքից հանուն իր շահի, հանուն իր այսրոպեական մտասեւեռումների: Նիկոլ Փաշինյանը միշտ գտնում է իր արարքներին արդարացնում, ինքը միշտ ճիշտ է, դիմացինը՝ սխալ, եթե նա արդեն ժողովրդին է մեղավոր հանում, Ծառուկյանն ով է, որ չանցներ նրա թրի տակով, եթե նույնիսկ հրեշտակի թեւեր հագներ եւ խոստանար շուրջօրյա հերթապահություն իրականացնել Փաշինյանի թիկունքում: Իշխանությա գալու փաշինյանական կոչերից արդեն պետք էր հասկանալ, ր այս մարդը գնալու է դասակարգային հեղափոխության ամենաայլանդակ ճանապարհով՝ ունեզրկել հարուսներին, ջարդել-փշրել քիչ, թե շատ կայացած մարդկանց: Եւ բնական է, որ Ծառուկյանը պետք է լիներ այս իշխանության թիրախում: Առհասարակ բոլորը պետք է սա հասկանային, իսկ հատկապես Ծառուկյանը այն պահից, երբ իր բերած արաբ շեյխերին թույլ չտվեցին ներդրումներ անել, պիտի համոզվեր, որ ինքն այլեւս գործելու շանս չունի: Նիկոլ Փաշինյանը պետության ու ժողովրդի բարեկեցության, ակնկալվող միլիարդավոր ներդրումների փոխարեն, առաջնորդվեց սեփական քաղաքական մանր հաշվարկներով՝ արաբ ներդրողներին Ծառուկյանն էր բերել, ուստի չպիտի թույլ տային ներդրումներ, որ նրա վարկանիշը չբարձրանար:
Իհարկե, ԲՀԿ առաջնորդին կողքից պարբերաբար համոզում էին, որ ամեն ինչ լավ է լինելու, մի քիչ էլ սպասին, նրանք, ի դեպ, Ծառուկյանին ամենամեծ վատություն անողներն են, բայց կյանքը ցույց տվեց, որ Ծառուկյանը կուլ տվեց այդ մարդկանց խայծը եւ աչք փակեց երկրում տեղի ունեցող ապօրինությունների եւ մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վրա: Ուստի ինչ որ առումով բնական է, որ հերթը նաեւ իրեն է հասնելու, ավելին իրենց հետո էլ պետք է որոշները պատրաստ լինեն: Հասել ենք մի պահի, երբ նույնիսկ լռությունն ու հնազանդությունը չեն փրկի այս մարդկանց, քանզի իշխանության նպատակը ոչ այնքան քաղաքական հնազանդությունն է, այլեւ ինչպես նշեցինք՝ ունեցվածքի վերաբաշխումը: Ուստի Ծառուկյան-Փաշինյան առճակատումն անխուսափելի է լինելու, հատկապես, որ այս փուլում գործարար խավը կտրուկ քայլերի չի գնա եւ Ծառուկյանին կթողնի իր խնդրի հետ դեմ-հանդիման, միայն հաջողված պայքարից հետո ոտքի կկանգնեն:

Անի Սահակյան

դիտվել է 5876 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am