Հայաստանում երեկ տեղի ունեցած իրադարձությունները հստակ ապացուցեցին այն իրողությունը, որ Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը որևէ կապ չունի Հայաստանում մոլեգնող կորոնովիրուսային համաճարակի կանխարգելման հետ և բացառապես նպատակ ունի հետաձգելու Փաշինյան Նիկոլի անփառունակ ռեժիմի մոտալուտ վախճանը:
Երեկ Հայաստանի Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը, քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքի սահմանափակումը ցույց տվեցին, որ համաժողովրդական ալիքի վրա իշխանության եկած և ժողովրդին հուսախաբ արած Հայաստանի գործող իշխանությունը վախենում է ժողովրդական ընդվզման ամենափոքր դրսևորումից, և նրա միակ հենարանը մնացել են ԱԱԾ-ի և ոստիկանության ռեպրեսիվ մեթոդները:
Ելնելով վերոնշյալից՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը դատապարտո՛ւմ է երեկվա՝ Հայաստանի իշխանությունների կողմից Հայաստանի Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ կիրառված բռնությունները և պահանջո՛ւմ խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը մեկ անգամ ևս հաստատում է իր դիրքորոշումը. Հայաստանում ժողովրդավարությունն այլընտրանք չունի, և ժողովրդի աջակցությունը կորցրած ու իր ժողովրդի հետ բռնությամբ խոսող իշխանությունը պետք է շուտափույթ հեռացվի:
Փաշինյան Նիկոլի և նրա հակաժողովրդական-հակազգային ռեժիմի հեռացումը պետք է տեղի ունենա նույնպիսի հզոր համաժողովրդական պայքարի արդյունքում, որպիսին նրան բերել է իշխանության:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը վերահաստատում է համաժողովրդական ընդվզումն առաջնորդելու իր հստակ որոշումը, և հայտարարում, որ ո՛չ մի Արտակարգ դրության ռեժիմ չի կարող խոչընդոտ հանդիսանալ՝ Հայաստանում ժողովրդավարական և ազգային-պետական իշխանություն ձևավորելու համար:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը