Արցախի «Արդարություն» կուսակցությունը իր խորը մտահոգությունն է հայտնում մայր Հայաստանում վերջին շրջանում տիրող սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակի զարգացումների վերաբերյալ, որն այլևս վերածվում է ճգնաժամի։
Երեկ տեղի ունեցած իրադարձությունները մեր մտահոգության վառ ապացույցն էին, որտեղ ՀՀ իշխանությունները ապացուցեցին, որ իրենց գործելաոճը որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ, էլ չխոսենք ժողովրդի իշխանության մասին։ Քաղաքական այլակարծության նկատմամբ բռնաճնշումներ կիրառելը՝ ԱԺ-ի դահլիճում պատգամավորին ծեծելու կամ քաղաքական կուսակցության նախագահի նկատմամբ քրեական հետապնդումներ իրականացնելու միջոցով, կարծես թե դարձել է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձեռագիրը։
Արցախի «Արդարություն» կուսակցությունը դատապարտում է քաղաքական այլակարծություն դրսևորող քաղաքական գործիչների և անհատների նկատմամբ բիրտ ուժ գործադրելու երևույթը և կոչ է անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ոստիկանական ուժերի միջոցով ժողովրդին լռեցնելու վտանգավոր գործելաոճից։
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը