Ոստիկանները շրջափակել են «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ն
Hayeli.am-ի տեղեկություններով` այս պահին ոստիկանական ուժերը և ԱԱԾ ներկայացուցիչները շրջափակել են «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ն:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԱԱԾ-ն ներխուժել էր Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատուն, որից հետո տարվել է ԱԱԾ հարցաքննության: Այսօր` հունիսի 16-ին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և մեղադրանք առաջադրելու վերաբերյալ միջնորդություն: