Իշխանությունը փրկելու անհույս ճիգեր

Մարտի 14-ից հայտարարված արտակարգ դրության ռեժիմը, ըստ ամենայնի, երրորդ անգամ կերկարաձգվի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը վկայում է, որ այո, արտակարգ դրությունը կարող է երկարաձգվել:

Մարտի կեսերից կորոնավարակի վտանգի հիմքով արտակարգ դրություն հայտարարած իշխանությունը երկու անգամ այդ «դրությունը» երկարաձգեց: Հիմա պատրաստվում է երրորդ անգամ երկարաձգել: Թե իշխանությունը որքանո՞վ արդյունավետ պայքարեց կորոնավարակի տարածման դեմ անցած մոտ երեք ամիսների ընթացքում, բոլորս ենք տեսնում: Այս պահին մոտ 15 հազար վարակվածության դեպք է գրանցվել եւ մոտ 230 մահվան դեպք: Սա այն պարագայում, երբ ոչ միայն աշխարհի երկրների մեծ մասում եւ հատկապես տարածաշրջանում համավարակի տեմպը վաղուց մարել է:

Եւ ուրեմն, ինչին եւ ում է ծառայում արտակարգ դրությունը, հարցն ունի մեկ պատասխան՝ Նիկոլ Փաշինյանին, քանզի արտակարգ դրության ռեժիմը փրկօղակ է Նիկոլ Փաշինյանի համար ընդամենը իր երերացող իշխանությունը երկարաձգելու համար՝ այն չի թույլատրում բողոքի ակցիաներ, բազմամարդ միջոցառումներ: Փաշինյանը թերեւս հույս ունի, որ արտակարգ պայմաններում նա կկարողանա վերականգնել հանրային վստահությունը, բայց հույս ունենալը մի բան է, այդ ուղղությամբ աշխատելը բոլորովին՝ այլ: Իսկ իրականությունն այն է, որ համավարակի դեմ իշխանականների պայքարը սկսվում եւ ավարտվում է դիմակահանդես օպերացիայով, որը շատ նման է հայտնի անեկդոտին, երբ ամուսինը որոշում է բաժանվել կնոջից այն պատճառով, որ կինը ոչինչ եփել չի կարողանում, հնչում է կնոջ հակափաստարկը.<<Բա ձվածեղն ով է պատրաստում>>, ամուսինն էլ բացատրում է, թե չի կարող առավոտից երեկո ձվածեղ ուտել:

Մենք էլ հայտնվել ենք այս իրավիճակում, երբ արտակարգ դրության օրերին իշխանություններն այլ բան չեն կարողանում անել, բացի դիմակ կրելու հորդորներից: Իշխանությունը պետությունը դրել է իզգոյ վիճակում, մեծամտության դոզան այնքան անչափելի է, որ համավարակի դեմ պայքարը ձախողած իշխանականները դրսից օգնություն էլ չեն ընդունում: Ինչպես Հրանտ Բագրատյանն է ասում՝ շուտով բորոտի կարգավիակ ենք ստանալու և որեւէ երկիրը մեր քաղաքացիներին չի ընդունելու: Հիմա, երբ երկրում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո իրավիճակ է փոխվել, եւ ընդդիմության կոնսոլիդացիա է տեղի ունենում, արտակարգ դրության երկարաձգումը ընդամենը զենք է լինելու քաղաքական պայքարում, որից անխնա օգտվելու է Նիկոլ Փաշինյանը: Բայց կյանքը ցույց տվեց, որ համավարակի շրջանում նրա քայլերը հակառակ էֆեկտն են ունեցել: Սկզբում նա անտեսելով կորոնավիրուսը պայքար էր մղում Սահմանադրական դատարանի դեմ, քարոզարշավ անում, երբ վարակն արդեն Հայաստան էր մուտք գործել, երբ ուշքի եկավ, արդեն ուշ էր, ինքն էլ ստիպված եղավ հետաձգել հանրաքվեն, կիսատ թողնել ՍԴ-ի հետ կապված մութ գործերը: Գուցե հերթական երկարաձգումը մի կողմից Փաշինյանին թույլ է տալու ձգձգել կամ պահպանել իր իշխանությունը, բայց մյուս կողմից, որքան ավելի է ձգվում այդ վիճակը, այնքան նա ավելի շատ է կորցնում իր միակ քաղաքական հենարանը՝ հասարակության վստահությունը: Եթե այսօր այդ վստահության դեֆիցիտի պատճառը միայն վարակը չկանխելու հետ է կապված, վաղը սոցիալ-տնտեսական խնդիրներն են դրան գումարվելու:

Անի Սահակյան

դիտվել է 4662 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am