ՀՀ-ն քաղաքական նոր շրջափուլ է թեւակոխել․ ինչո՞ւ է Փաշինյանն այդքան կառչած պաշտոնից

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանը քաղաքական զարգացումների նոր շրջափուլ է թեւակոխում։ Կորոնավիրուսի համավարակը քաղաքական դաշտում էական փոփոխություններ է մտցրել։

Եթե իշխանություններին մի քանի ամիս առաջ թվում էր, թե իրենք վայելում են ժողովրդի մեծամասնության վստահությունը եւ ամուր նստած են իրենց աթոռներին (չնայած, Փաշինյանը հիմա էլ ուզում է ցույց տալ, թե իբր այդպես է), ապա ներկայումս հանրային տրամադրություններում փոփոխություններ են տեղի ունենում։


Այս իրողության պատճառն այն է, որ իշխանությունները ժամանակին պատշաճ քայլեր չձեռնարկեցին համավարակի տարածումը կանխելու ուղղությամբ։ Եվ քաղաքական օրինաչափությունների տեսանկյունից տրամաբանական պետք է համարել, որ իշխանությունների ձախողումների ֆոնին ընդդիմադիր ուժերի ակտիվացում է նկատվում։ Տարբեր շրջանակների կողմից նաեւ հրաժարականների պահանջներ են հնչում՝ ընդհուպ մինչեւ վարչապետի հրաժարական։ Սրանք քաղաքական դաշտի համար շատ կարեւոր իրողություններ են, որոնք ահազանգում են այն մասին, որ իշխող քաղաքական ուժը վարչապետի գլխավորությամբ շատ լուրջ թերացումներ ունի։

Եվ այստեղ խնդիրը վերաբերում է ոչ միայն երկրի առողջապահական ոլորտին, հիվանդության վիճակագրությանն ու արձանագրված մահվան դեպքերին, այլեւ սոցիալ-տնտեսական ասպեկտին, քանի որ տնտեսական ճգնաժամը դեռեւս երկար ժամանակ իրեն զգալ է տալու։

Ահա եւ սրանով է պայմանավորված, որ Փաշինյանը այդքան արագ «ապաքինվեց» կորոնավիրուսից (մեկուսացման մեկ շաբաթում), ու հայտարարեց, որ վերադառնում է առօրյա աշխատանքային ռեժիմի։ Եվ տպավորություն էր, թե Փաշինյանը աշխատանքի վերադառնալուց հետո պետք է հայտարարի հանրության լայն զանգվածների համախմբման եւ կորոնավիրուսի դեմ ավելի հուժկու պայքարի սկզբնավորման մասին, սակայն վերջինիս ուղերձներն այլ էին։
Ըստ վարչապետի քաղաքական շեշտադրումների, հանրությունը սեւերի ու սպիտակների սեգմենտավորման տրամաբանությամբ բաժանվում է երկու մասի՝ մարդիկ, որոնք շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս շուտ հաղթահարվի (սա իշխող քաղաքական ուժին նկատի ունի), եւ մարդիկ (ընդդիմադիր ուժեր, որոնք քննադատում են Փաշինյանին), որոնք շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի եւ հնարավորինս վատ ընթացք ստանա:

Ավելի կեղծ ու արհեստական մոտեցում դժվար է պատկերացնել, բայց Փաշինյանի դեպքում այլեւս դժվար է նման բաների վրա զարմանալը:

Հայաստանում դժվար թե գտնվի որեւիցե քաղաքական ուժ, որը շահագրգռված լինի, որ կորոնավիրուսն էլ ավելի տարածվի ու իրավիճակն ավելի բարդանա, սակայն հարցն այն է, որ իշխանություններն իրենց թերությունները վերլուծելու, հասկանալու եւ ուղղելու փոխարեն փորձում են ատելություն սերմանել իրենց քննադատողների նկատմամբ եւ անգամ սպառնալ։ Ինչպես միշտ...

Պատահական չէ, որ նախօրեի ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը նշեց, թե «ժողովրդի վստահությունը վայելող» կառավարության նկատմամբ սաբոտաժային քայլերն արժանանալու են գնահատականի, եւ այդ գնահատականի հեղինակներն արժանանալու են շատ կոնկրետ քաղաքական ճակատագրերի՝ «նրանք նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը»։

Սա վկայում է այն մասին, որ իշխանությունները փորձելու են կոշտ միջոցներ ձեռնարկել ընդդիմադիրներին ու ընդդիմախոսներին ճնշելու համար, որոնք տեղի են ունենալու նոր քրեական գործերի հարուցման, հետապնդումների, շանտաժի, վարկաբեկման եւ այլ մեթոդների միջոցով։ Ու այս ֆոնին պատահական չեն կարող լինել ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունները։

Սակայն իշխանությունները չեն ցանկանում հասկանալ, որ իրողություն է փոխվել, իրենք չունեն այն հանրային վստահությունը, որ ունեին 2018 թվականին, նույնիսկ 2019 թվականին, ընդդիմությանը ճնշելու դեպքում խոշոր հաշվով հարց չեն լուծելու, դրանով իրենց վարկանիշը չի բարձրանալու, ընդհակառակը՝ իրենց նկատմամբ անվստահությունը նոր մասշտաբներ է ընդունելու։ Դա լինելու է իրենց վերջի սկիզբը:

Տարբեր կարծիքներ են շրջանառվում, թե ինչու է Փաշինյանն այսպես կառչած իր պաշտոնից, որ պատրաստ է ցանկացած քայլի դիմել, միայն թե մի քիչ էլ երկարաձգի իր վարչապետությունը։ Տարբերակները շատ են, այդ թվում՝ պաշտոնանկությունից հետո պատասխան տալու գործոնը:

Իսկ «ժողովրդի վստահությունը վայելելն» այլեւս վաղուց ակտուալ չէ, նման բան չկա: Սակայն կա մի շատ կարեւոր հանգամանք՝ թիմը, որն առաջին հերթին փորձելու է թույլ չտալ իշխանափոխություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 405 անգամ
Լրահոս
Դատախազությունը վարչապետին ուղեկցող վարորդի պատժի վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացրել, իսկ Միքայել Սրբազանի ավելի խիստ պատիժը բողոքարկել է. Րաֆֆի Ասլանյան «Տրամադրվում ես, մտածում ես, գծում ես, գրում ես, պատրասվում ես, ոգևորվում ու ոգևորում ես ու մեկ էլ…». Վարուժան Գեղամյան Փաստերը այլ բան են ասում․․․ Փակված հակամարտությո՞ւն, թե՞ փակված դիվանագիտություն. Սուրեն Սուրենյանց Բոլոր ուրացողներին, դավաճաններին ՊՆ-ում պաշտոններ են առաջարկվում․ Տեր Զարեհ (տեսանյութ) Քրիստոնյա հայ ազգը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև․ Բագրատ Սրբազան «Խնդրում ենք չտրվել պրովակացիաներին»․ ԱՆ–ն՝ թուրքական լրատվամիջոցի հրապարակման մասին Ընդդիմադիր պատգամավորը ԱՄՆ-ում կոչ է արել պահանջել Ադրբեջանից հայ գերիների ազատ արձակումը Վերին Խոտանանի վարչական ղեկավարը գողացել է սյունեցու 6 անչափահաս երեխաներին Ինտերը վերջնական որոշում է կայացրել Մխիթարյանի ապագայի հարցում Եվրոպական կրոնի ազատության ֆորումը դատապարտել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Փաշինյանի արշավը Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում․ դպրոցի բուժկետում տղամարդու դի է հայտնաբերվել Սյունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել․ պայմանագրային զինծառայող է հոսպիտալացվել Իրան – ԱՄՆ բանակցությունները խափանվել են Ի՞նչ «թազա Հայրենիք» են իրենց համար «գտել» Հայաստանի իշխանությունները Թրամփը մանրամասներ է հայտնել Չինաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից Ռուբիոն հայտարարել է Ուկրաինայում հակամարտության չլուծված հարցերի ցանկի կրճատման մասին Այս իշխանություններից ազատվելու բանաձեւն ըստ Խաչիկ Գալստյանի Ֆրանսիայի խորհրդարանն անում է ավելին, քան մեր երկրի իշխանությունը, որն առաջարկում է փակել արցախահայերի վերադարձի հարցը. Արման Թաթոյան Արամ Ա-ն դիմել է ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ Բաքվի հայ բանտարկյալների ազատ արձակման հարցով Իրանի և ԱՄՆ-ի միջև ոչ թե ընթանում են բանակցություններ, այլ շփումներ բանակցություններ անցկացնելու մասին. Ոսկանյան Միքայել Սրբազանի գործով երկու դատավորներ առանձին շահագրգռվածություն ունեն՝ արդարադատություն իրականացնելու․ Ակլունց 22-ամյա վարորդը հայտնվել է ձորակում․ վիրավոր կա «Ամոթ է, շատ «մելկի» եք, շատ». Ռուբեն Մխիթարյան Սաստիկ բքի պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Վերացվել են ՀՀ և Թուրքիայի հետ Վրաստանի սահմաններին բեռնատարների երթևեկության սահմանափակումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am