ՀՀ-ն քաղաքական նոր շրջափուլ է թեւակոխել․ ինչո՞ւ է Փաշինյանն այդքան կառչած պաշտոնից

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանը քաղաքական զարգացումների նոր շրջափուլ է թեւակոխում։ Կորոնավիրուսի համավարակը քաղաքական դաշտում էական փոփոխություններ է մտցրել։

Եթե իշխանություններին մի քանի ամիս առաջ թվում էր, թե իրենք վայելում են ժողովրդի մեծամասնության վստահությունը եւ ամուր նստած են իրենց աթոռներին (չնայած, Փաշինյանը հիմա էլ ուզում է ցույց տալ, թե իբր այդպես է), ապա ներկայումս հանրային տրամադրություններում փոփոխություններ են տեղի ունենում։

Այս իրողության պատճառն այն է, որ իշխանությունները ժամանակին պատշաճ քայլեր չձեռնարկեցին համավարակի տարածումը կանխելու ուղղությամբ։ Եվ քաղաքական օրինաչափությունների տեսանկյունից տրամաբանական պետք է համարել, որ իշխանությունների ձախողումների ֆոնին ընդդիմադիր ուժերի ակտիվացում է նկատվում։ Տարբեր շրջանակների կողմից նաեւ հրաժարականների պահանջներ են հնչում՝ ընդհուպ մինչեւ վարչապետի հրաժարական։ Սրանք քաղաքական դաշտի համար շատ կարեւոր իրողություններ են, որոնք ահազանգում են այն մասին, որ իշխող քաղաքական ուժը վարչապետի գլխավորությամբ շատ լուրջ թերացումներ ունի։

Եվ այստեղ խնդիրը վերաբերում է ոչ միայն երկրի առողջապահական ոլորտին, հիվանդության վիճակագրությանն ու արձանագրված մահվան դեպքերին, այլեւ սոցիալ-տնտեսական ասպեկտին, քանի որ տնտեսական ճգնաժամը դեռեւս երկար ժամանակ իրեն զգալ է տալու։

Ահա եւ սրանով է պայմանավորված, որ Փաշինյանը այդքան արագ «ապաքինվեց» կորոնավիրուսից (մեկուսացման մեկ շաբաթում), ու հայտարարեց, որ վերադառնում է առօրյա աշխատանքային ռեժիմի։ Եվ տպավորություն էր, թե Փաշինյանը աշխատանքի վերադառնալուց հետո պետք է հայտարարի հանրության լայն զանգվածների համախմբման եւ կորոնավիրուսի դեմ ավելի հուժկու պայքարի սկզբնավորման մասին, սակայն վերջինիս ուղերձներն այլ էին։
Ըստ վարչապետի քաղաքական շեշտադրումների, հանրությունը սեւերի ու սպիտակների սեգմենտավորման տրամաբանությամբ բաժանվում է երկու մասի՝ մարդիկ, որոնք շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս շուտ հաղթահարվի (սա իշխող քաղաքական ուժին նկատի ունի), եւ մարդիկ (ընդդիմադիր ուժեր, որոնք քննադատում են Փաշինյանին), որոնք շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի եւ հնարավորինս վատ ընթացք ստանա:

Ավելի կեղծ ու արհեստական մոտեցում դժվար է պատկերացնել, բայց Փաշինյանի դեպքում այլեւս դժվար է նման բաների վրա զարմանալը:

Հայաստանում դժվար թե գտնվի որեւիցե քաղաքական ուժ, որը շահագրգռված լինի, որ կորոնավիրուսն էլ ավելի տարածվի ու իրավիճակն ավելի բարդանա, սակայն հարցն այն է, որ իշխանություններն իրենց թերությունները վերլուծելու, հասկանալու եւ ուղղելու փոխարեն փորձում են ատելություն սերմանել իրենց քննադատողների նկատմամբ եւ անգամ սպառնալ։ Ինչպես միշտ...

Պատահական չէ, որ նախօրեի ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը նշեց, թե «ժողովրդի վստահությունը վայելող» կառավարության նկատմամբ սաբոտաժային քայլերն արժանանալու են գնահատականի, եւ այդ գնահատականի հեղինակներն արժանանալու են շատ կոնկրետ քաղաքական ճակատագրերի՝ «նրանք նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը»։

Սա վկայում է այն մասին, որ իշխանությունները փորձելու են կոշտ միջոցներ ձեռնարկել ընդդիմադիրներին ու ընդդիմախոսներին ճնշելու համար, որոնք տեղի են ունենալու նոր քրեական գործերի հարուցման, հետապնդումների, շանտաժի, վարկաբեկման եւ այլ մեթոդների միջոցով։ Ու այս ֆոնին պատահական չեն կարող լինել ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունները։

Սակայն իշխանությունները չեն ցանկանում հասկանալ, որ իրողություն է փոխվել, իրենք չունեն այն հանրային վստահությունը, որ ունեին 2018 թվականին, նույնիսկ 2019 թվականին, ընդդիմությանը ճնշելու դեպքում խոշոր հաշվով հարց չեն լուծելու, դրանով իրենց վարկանիշը չի բարձրանալու, ընդհակառակը՝ իրենց նկատմամբ անվստահությունը նոր մասշտաբներ է ընդունելու։ Դա լինելու է իրենց վերջի սկիզբը:

Տարբեր կարծիքներ են շրջանառվում, թե ինչու է Փաշինյանն այսպես կառչած իր պաշտոնից, որ պատրաստ է ցանկացած քայլի դիմել, միայն թե մի քիչ էլ երկարաձգի իր վարչապետությունը։ Տարբերակները շատ են, այդ թվում՝ պաշտոնանկությունից հետո պատասխան տալու գործոնը:

Իսկ «ժողովրդի վստահությունը վայելելն» այլեւս վաղուց ակտուալ չէ, նման բան չկա: Սակայն կա մի շատ կարեւոր հանգամանք՝ թիմը, որն առաջին հերթին փորձելու է թույլ չտալ իշխանափոխություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 638 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am