Քաղաքական առեւտո՞ւր, թե իշխանության վախճանի օպերացիա

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու հնարավորության մասին օրենքի նախագիծը, որով փաստացի խորհրդարանը լիազորություն է ստանում չեղարկել հանրաքվեի որոշումը: Ինչպես հանրաքվեն ընդունելու, այնպես էլ չեղարկելու քաղաքական որոշումը մասնագետների գնահատականների համաձայն՝ հակասահմանադրական է:

Աժ-ն, ըստ էության, իրեն է վերապահում մի լիազորություն, որը Սահմանադրությունը նրան չի ընձեռում, համաձայն այսօր ընդունված փոփոխության խորհրդարանը կարող է չեղարկել նախագահի ընդունած որոշումը, ինչն արդեն իսկ ինստիտուտների միջեւ փոխզսպման եւ տարանջատման սկզբունքին հակասում է: Բայց քանի որ նախաձեռնությունը իշխանական ֆրակցիայինն էր, ապա ամեն ինչ այլեւս արտասովոր չի դառնում ՝ հակասահմանադրական նախագծեր, լիազորությունների յուրացում, անգրագետ օրենսդրական ձեռնարկներ եւ այլն: Այստեղ ավելի ուշադրության է արժանի ընդդիմության պահվածքը: Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ընթերցման ժամանակ ԲՀԿ-ն ի տարբերություն Լուսավոր Հայաստանի հստակ քաղաքական դիրքորոշում հայտնեց՝ դեմ քվեարկելով նախագծին, Ծառուկյանի պատգամավորները հայտարարեցին, որ չեն կարող հակասահմանադրական նախագծի հարցում չեզոքություն դրսեւորեն: Իսկ ԼՀԿ-ն թեեւ ընդդիմադիր ելույթների ու հայտարարությունների, նախընտրեց բոյկոտի տարբերակը, չմասնակցեց քվեարկությանը, ինչ, անշուշտ, ավելի խայտառակ որոշում է, քան ԲՀԿ-ինը: Ըստ ամենայնի ԼՀԿ-ն այս անորոշ պահվածը մի օր կօգտագործի հօգուտ իրեն եւ քաքաղական առեւտորւմ կարող է ելնել այն հանգամանքից, որ չեն մասնակցել քվեարկությանը, քանի որ դեմ չեն եղել…
Այդուհանդերձ, ընդդիմադիրները դեռեւս ունեն շանս վիճարկելու այս նախագծի սահմանադրականությունը, որը նախեւառաջ սեփական ընդդիմադիր դիրքի վերահաստատման թեստ է լինելու այն առումով, կա՞ արդյոք խորհրդարանում ընդդիմություն, թե երկու ֆրակցիաներում էլ իշխանահպատակ պատգամավորներ են նստած ու կարող են հանդուրժել նույնիսկ այն փաստը, որ խորհրդարանը կարող է Սահմանադրությանը հակասող ըստ էության սահմանադրական ճգնաժամ առաջացնող օրենքներ ընդունել: Սահմանադրությունը խորհրդարանական ընդդիմությանը տալիս է նման հնարավորություն ու իրավունք: 27 պատգամավոր կարող են իրենց ստորագրությամբ նախագիծը ներկայացնել Սահմանադրական դատարան ՝ ստանալու նրա եզրակացությունը: ԼՀԿ-ն միայնակ չունի այդքան պատգամավոր, նրանք 18-ն են, բայց ԲՀԿ-ն անգամ միայնակ կարող է դիմել ՍԴ:
Եթե , իհարկե, դեմ քվեարկությամբ ԲՀԿ-ն միայն նեղ անձնական ու քաղաքական շահեր չի հետապնդում եւ ՍԴ չդիմելու դիմաց իշխանությունից որոշակի խոստումներ չի ակնկալում, օրինակ Գագիկ Ծծառուկյանի օբյեկտներում հարկային ստուգումների կամ այլ հարցերում:
Այսինքն եթե ԲՀԿ-ն զուտ քաղաքական առեւտրի նկրտումներով չէ դեմ քվեարկել,ապա հաջորդ քայլը պետք է ուղղի դեպի ՍԴ:

Եթե այս օրենքը ճանարվի սահմանադրությանը հակասող եւ հանրաքվեի որոշումը չչեղարկվի, ապա իշխանությունը ստիպված կգնա հանրաքվեի եւ տեղի կունենա ամենամեծ խայտառակությունը եւ ԱՅՈ-ն բնավ չի հաղթանակի, ինչն էլ կազդարարի իշխանության վախճանը:

Անի Սահակյան

դիտվել է 8155 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am