Սառը հարաբերությունները, գազի գինն ու Քոչարյանի և Սարգսյանի դեմ հետապնդումները

Հունիսի 4-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի «Գազպրոմ Արմենիա»-ի և «Տրանսգազ»-ի հայտը ռուսական գազի սակագնի փոփոխության վերաբերյալ:

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով «Հայկական ժամանակ» օրաթերթի հարցին այս առնչությամբ ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի ՀԾԿՀ-ի կողմից սակագնի հետ կապված քննարկումներն ավարտելուց հետո:

Հիշեցնենք, որ վերջերս Եվրասիական տնտեսական միության տեսակապային գագաթաժողովին Հայաստանն ու Բելառուսը ընդգծեցին եվրասիական միության տարածքում դեպի միասնական գազային սակագին շարժվելու անհրաժեշտության հարցը: Ռուսական կողմը, սակայն արձագանքեց բացասաբար: Ըստ նախագահ Պուտինի՝ Եվրասիական միության տարածքում գազի նույն գները հնարավոր չէ ինտեգրացման այս մակարդակում, այլ հնարավոր է, ըստ Պուտինի, միասնական շուկայում միասնական բյուջեով և միասնական հարկային համակարգով:

Անդրադառնալով այս խնդրին՝ փոխվարչապետ Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ միասնական մատակարարման և տարանցման սակագնի սահմանման հարցի քննարկումները շարունակվելու են և կստանան լուծումներ, իսկ մինչ այդ, սահմանին գազի գնի շուրջ քննարկումները կշարունակվեն միջկառավարական մակարդակով:

«Ամերիկայի ձայնը» փորձագետների կարծիքներ է ներկայացրել՝ գազի գնի և դրա համատեքստում՝ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ:

Վերլուծաբան Նատալիա Կոնարզևսկայի կարծիքով, գազի սակագների շուրջ բանավեճը նորություն չէ, սակայն սերտորեն կապված է Ռուսաստանի քաղաքական առաջնահերթությունների հետ: «Նախագահ Պուտինի նպատակը մշտապես եղել է ավելի խորը ինտեգրացումը հետխորհրդային տարածքում: Եվ այժմ նա շարունակում է իրականացնել դա»,- նկատել է Կոնարզևսկայան:

Իր հերթին, քաղաքական վերլուծաբան Էմիլ Սանամյանը ընդգծում է՝ էներգակիրների հարցում անհամաձայնություններն արտահանող ու ներկրող երկրների միջև մշտական են: Նա մատնանշում է այսօր համաշխարհային էներգետիկ շուկայում գների նվազեցման գործոնը, որն էլ այս անգամ հիմք է տալիս ներկրող կողմին խոսել գների հնարավոր նվազեցման մասին, որը կարող է ապահովել միասնական սակագինը Ռուսաստանի հետ: Ներկրող երկրները մշտապես ձգտում են դրան: «Այս դեպքում գործ ունենք Հայաստանի ու Բելառուսի համագործակցության հետ, որոնք միասնաբար բարձրաձայնում են այս խնդրի մասին ՝ փորձելով համոզել Պուտինին կրկին անդրադառնալ այս հարցին», ասում է Սանամյանը:

Վերլուծաբանը չի բացառում ևս գազի գնի ձևավորման հարցում քաղաքական բաղադրիչը՝ հիշեցնելով, որ 2014-17 թթ Ռուսաստանը զգալիորեն բարձրացրեց գազի գները Հայաստանի համար, որն, ըստ նրա, պայմանավորված էր ԵՄ հետ Երևանի՝ առևտրային պայմանագրի շուրջ բանակցություններով: «Այսօր էլ ականատես ենք Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև որոշակի սառը հարաբերությունների, որը դժվարացնում է Ռուսաստանի առաջնորդի հետ համաձայնության գալու հնարավորությունը և արտացոլվում գազի գնի համար բանակցություններում»,- եզրակացնում է Սանամյանը:

Նատալիա Կոնարզևսկայան համակարծիք է ՝ Ռուսաստանի ու Հայաստանի այսօրվա հարաբերություններում առկա է լարվածություն, որն անդրադառնում է գազի սակագնի հարցին: Մոսկվայի ու Փաշինյանի վարչակազմի միջև առկա են բազմաթիվ անհամաձայնություններ, ներառյալ նախկին նախագահներ Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ դատավարությունները, ինչպես նաև հետաքննությունները Հայաստանում գործող ռուսական ընկերությունների դեմ: «Այս բոլոր գործոնները նվազեցնում են զգալիորեն Հայաստանի հնարավորությունը գազի գնի իջեցման հարցում»,- եզրակացնում է վերլուծաբան Կոնարզևսկայան:

Նա չի բացառել այս առումով գազի սակագնի բարձրացման հնարավորությունը՝ հաշվի առնելով «Գազպրոմ Արմենիա»-ի և «Տրանսգազ»-ի հայտը: Էմիլ Սանամյանն էլ իր հերթին ընդգծում է՝ Հայաստանի շուկան փոքր է, ուստի այստեղ գործող ռուսական ընկերությունները ներառյալ Գազպրոմը չունեն մեծ շահեր և այստեղ են գործում ռուսական իշխանությունների առջև ստանձնած պարտավորություններից ելնելով: Հայ-ռուսական քաղաքական լարվածության պարագայում, Մոսկվան կորցնում է ընկերություններին այս առումով խրախուսելու որևէ շահագրգռվածություն, գտնում է վերլուծաբանը:

Ուշագրավ փաստ է, որ ամերիկյան ռադիոկայանն անգամ հայ-ռուսական հարաբերությունների սառնության հարցում մատնանշում է Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ իշխանությունների հետապնդումները: Նույնիսկ համավարակը չի կանգնեցնում իշխանություններին. Ողջ ուժով քրեական նորանոր գործեր են ի հայտ գալիս:

Հասարակությանը «սնելու» նման գործելաոճն արդեն, ինչպես երևում է, որևէ մեկի համար գաղտնիք չէ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2589 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am