Իշխանությունը ցանկանում է չեղարկել հանրաքվեն և ՍԴ հարցը լուծել ԱԺ-ում․ էլ ինչե՞ր կարելի է անել հանուն նեղ անձնական կամ թիմային ամբիցիաների

Փաստը գրում է. «Աշխարհում մշակութային, սպորտային և քաղաքական խոշոր իրադարձությունները, համավարակով պայմանավորված, չեղարկվել կամ հետաձգվել են։

Եվ հատկապես ուշադրության է արժանի տարբեր երկրներում ընտրական գործընթացների հետաձգումը, որոնց վերաբերյալ որոշումները կայացվել են՝ ելնելով մարդկանց կուտակումներ թույլ չտալու և քաղաքացիների առողջության ապահովման խնդրից։

Օրինակ՝ ընտրական գործընթացները որոշ ժամանակով հետաձգվել են Մեծ Բրիտանիայում, Բոլիվիայում, Շրի Լանկայում, Իրանում և այլ երկրներում։ Ճիշտ է՝ բացառություններ եղել են, երբ ընտրությունները տեղի են ունեցել համավարակի պայմաններում, սակայն այդ ընտրական գործընթացները հիմնականում աչքի են ընկել ընտրողների շատ ցածր մասնակցությամբ։


Հայաստանում ևս այս ընթացքում ընտրական գործընթացներ պետք է տեղի ունենային։ Մայիսին նախատեսվում էր ՏԻՄ ընտրությունների անցկացում, սակայն դրանք տեղափոխվեցին աշուն։ Չի բացառվում, որ դրանք նորից հետաձգվեն, ասենք՝ մեկ տարով: Մյուս կարևոր ընտրական գործընթացը կապված էր ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ։

Սակայն հանրաքվեն տեղի չունեցավ, քանի որ Հայաստանը երկու ամսից ավելի գտնվում է արտակարգ դրության ռեժիմում, իսկ Սահմանադրությամբ և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով սահմանված է, որ հանրաքվե չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից:

Եվ իրավիճակի հանգուցալուծման տարբերակներից մեկը հանրաքվեի հետաձգումն է, որը թույլ կտա, որպեսզի հանրությունը ՍԴ կազմի փոփոխության շուրջ իր կարծիքն արտահայտի արտակարգ դրության ավարտից հետո, սակայն իշխանությունները, ինչպես երևում է նրանց գործելաոճից, հակված չեն հանրաքվեի հետաձգման տարբերակին և ցանկանում են հարցը լուծել ԱԺ-ում։

Երեկ խորհրդարանական մեծամասնությունը, սովորույթի ուժով, այսպես ասած, զոռբայությամբ անցկացրեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին օրենքը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, ԲՀԿ-ն դեմ քվեարկեց:

Այս առումով շատ բնութագրական էր Նաիրա Զոհրաբյանի գնահատականը. «Նույն տրամաբանությամբ ԱԺ-ն կարող է քվեարկել և չեղարկել, օրինակ՝ հունիս ամիսը, կամ, ասենք, Նոր տարին»,- ասաց պատգամավորը: Իրականում այս իշխանություններից երևի թե արդեն ամեն ինչ սպասելի է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 1069 անգամ
Լրահոս
Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Քնաբեր ու սպիտակ աղմուկ․ Անգլիայի պատրաստությունը Մեքսիկայի դեմ խաղին Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան Ընդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասին ՍԴ որոշումը նշանակում է ինստիտուցիոնալ փլուզում և իրավական համակարգի ճգնաժամ․ Ամստերդամ Գազի բալոնի պայթյուն և հրդեհ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի Ստեփանավանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն․ կան վիրավորներ Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տատապանաքար դրվեց ՍԴ այս որոշմամբ․ Տոնոյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Տրոլեյբուսի սնուցման ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 ավտոբուսի վրա ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, եւ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը Իրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել Սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի ՍԴ-ն հրապարակել է որոշումը 5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am