«Հերոսացումից» «դավաճանի» պիտակ ընդամենը կես քայլ է

«Արտուշ պապի պատմության ընթացքը, ապրիլի 24-ից սկսյալ, ծանր տպավորություն թողեց: Բայց այստեղ խնդիրն այն չէ, որ կեսգիշերին «վարչապետի հանձնարարությամբ» մարդուն տանում են Ծիծեռնակաբերդ, որ նրա տան վերանորոգումից հետո հայտնվեց Արտուշ պապի ու նրա դստեր, թե թոռան դժգոհության տեսանյութը, նույնիսկ այն չէ, որ գումար տվողները հետո այցելել են պապին ու ստիպել ասել, որ գումար ստացել է այնուամենայնիվ: Մի խոսքով՝ մատի փաթաթան:

Ընդհանուր առմամբ այս ամենը տհաճ տպավորություն թողեց, անհասկանալի երևույթներ շատ կային, հարցականներ ևս: Խնդիրն այս պարագայում այլ հարթության մեջ է: Այս պատմությունը չափազանց խորհրդանշական է առաջին հերթին արհեստական PR-ի տեսակետից, երբ մարդուն, քաղաքացուն, նրա վիճակն օգտագործում ես սեփական քարոզչական նպատակներով:

Մենք առիթ ունեցել ենք նշելու, որ հիանալի է, երբ լուծվում են Արտուշ պապի կամ Մեխակի հարցերը, սակայն երբ դրանք անհատական օրինակներ են, իսկ նման վիճակում գտնվող տասնյակ հազարավոր մարդիկ չգիտեն՝ ինչպես լուծեն իրենց հարցը, քանի որ չեն հայտնվել Ծիծեռնակաբերդի կամ վարչապետի ճանապարհին, տպավորությունը, մեղմ ասած, այլ է լինում: Սա՝ մեկ:

Մյուս կողմից՝ մեր հանրության արձագանքը Արտուշ պապի հանդեպ մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ «հերոսացումից» «դավաճանի» պիտակ ընդամենը կես քայլ է: Մեկ ամիս առաջ բոլորը հոգատարության ցույցեր էին անում, պահանջներ դնում, իսկ հիմա նույն այդ մարդիկ հայհոյում են տարիքն առած մարդուն:

Այդպես նաև հասարակական, առավել ևս քաղաքական հարաբերություններում է: Այնպես որ, այսօրվա սերը վաղը կարող է ատելության վերածվել, ավելին՝ առավոտվա սերը արդեն երեկոյան կարող է ատելության վերածվել: Նման օրինակներ շատ ունենք, ու ոչ միայն վաղ անցյալում:

Այնպես որ, այս հանգամանքն աչքի առջև պիտի ունենան բոլորը, հատկապես մեծամտության ու անսխալականության բարդույթով տառապողները»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 808 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am