Բլեֆ՝ թաքնված դիմակահանդեսի տակ

Կորոնավիրուսին մատների արանքով նայող իշխանություններն արդեն մի քանի օր է` դիմակացավով են տառապում՝ դիմակդ դիր, դիմակով կեր, դիմակով քնի, քանզի կորոնավիրուսի դեմ պայքարը նրանց խոսքով անհատական պատասխանատվություն է ենթադրում: Իհարկե, իշխանությունները կարծես մոռացել են, թե ինչ անլրջությամբ ընդունեցին այս համավարակը եւ թույլ տվեցին, որ այն ոչ միայն տարածվի ողջ հանրապետությունում, այլեւ կանգնեցնի համաճարակային իրավիճակի առջեւ:

Մինչ աշխարհը լրջորեն պայքարում էր կորոնավիրուսի դեմ, մերոնք Սահմանադրական դատարանի դեմ հանրաքվեի քարոզարշավով էին զբաղված, մարդկանց խոստանում էին պինցետով բռնել վիրուսը, արաղով ախտահանել, իսկ առողջապահության նախարարն էլ ընդհանրապես փափուկ բարձր էր դնում գլխներիս տակ, թե սովորական վիրուս է, պետք չի վախենալ: Բայց ընդամենը երկու ամիս առաջ իշխանությունում իրար են խառնվել, դիմակահանդես են ցուցադրում, ֆլեշմոբեր կազմակերպում, թե ժողովուրդ ջան, կրեք դիմակները, դրանք հույժ կարեւոր են մեր առողջության համար: Այս օրերի քրոնիկոնը եւ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը մեզ հայտնի երգն է հիշեցնում՝ մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ… կորոնավիրուսը վտանգավոր չէ, վտանգավոր չէ, վտանգավոր չէ, հիմա էլ, փաստորեն, վտանգավոր է, վտանգավոր է ու այսպես շարունակ:

Դիմակ կրելը պարտադրելու եւ հակառակ դեպքում տուգանքներ սահմանելու այս մոլուցքով իշխանություններն այնքան են տարվել, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իրեն թույլ տվեց գերազանցել իր լիազորությունները, հակասահմանադրական քայլեր անել՝ հայտարարելով, թե նիստերի դահլիճում դիմակ չկրող պատգամավորներին կհեռացնի դահլիճից:
Ժամեր առաջ էլ վարչապետ Փաշինյանը նորից գուժեց՝ երկրում ծանր իրավիճակ է, գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ:

Միգուցե, իսկապես, երկրում ծանր իրավիճակ է, քանզի իշխանությունները ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը, ու հիմա ապաշնորհներին այլ բան չի մնում, քան գործ անելու պատրանք ստեղծել, ինչով էլ միգուցե պայմանավորված է դիմակի վրա այսչափ կենտրոնացումը: Բայց իշխանության հակասական գործողություններն ու հայտարարությունները հուշում են, որ ինչ որ բան այն չէ, քան մեզ ներկայացնում են՝ հակսական վիճակագրություն, մի օր նախարարն ազատ անկողինների մի թիվ է ներկայացնում, հաջորդ պահին սրբագրում է իր ասածը, ընդհանրապես մասնագիտական հանրույթը խորը կասկածներ է հայտնում ներկայացված վիճակագրության առիթով եւ կա տպավորություն, որ կորոնավիրուսի հետ կապված վիճակագրությունը Հայաստանում ըստ հայեցողության է ներկայացվում: Եթե ասենք մեր նախարար Թորոսյանը հարեւան Վրաստանին մեղադրեց ցուցանիշները թաքցնելու հարցում, մեզ էլ ճիշտ հակառակն է վերագրվում, որ միտումնավոր ուռճացվում է ամեն ինչ՝ միջազգային կառույցներից դրամական աջակցության ակնկալիքով: Բայց կարծես թե այդ բլեֆն էլ մեզ մոտ չի աշխատում եւ Վրաստանն ավելի մեծ օգնություն է ստանում, քան մեզ են տալիս: Միգուցե դոնոր կազմակերպություններն ուսումնասիրություններ են կատարում եւ արձանագրում, թե իրականում որտեղ ինչ վիճակ է: Այնպես որ ժամանակն է հրաժարվել կորոնավիրուսի հետ կապված բոլոր բլեֆներից, մանավանդ որ չկա որեւէ երաշխիք, որ այսպիսի ծայրահեղ ծանր իրավիճակ ներկայացնելով Հայաստանը չենք տնելու ավելի վատ վիճակի մեջ: Տնտեսական կոլապսին, եթե հանկարծ գումարվի հարեւանների կողմից մեկուսացումը, ապա դա լինելու է մեր պետության վերջը, որովհետեւ չի բացառվում, որ Վրաստանն ասենք այլեւս արգելի իր հետ ելումուտը՝ հենվելով մեր հայտարարությունների վրա, որ ծանր իրավիճակ է մեզ մոտ, կամ Ռուսաստանն անորոշ ժամանակով փակ պահի իր դռները մեր առջեւ:

Անի Սահակյան

դիտվել է 3378 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am