Խոր և համապարփակ «սորտավորման» մեջ ենք

«Բայց դու ի՜նչ սորտ ես»,-կենցաղային բառուբանի, խոսքուզրույցի ընթացքում այդպես հնարավոր է մեկը հանդիմանանքով, նույն ինքը՝ կշտամբանքով դիմի զրուցակցին, ում հետ որոշ ընկեր-հարևանական կամ հարազատ-բարեկամական հարաբերություններ ունի:

Իսկ առհասարակ, մարդկանց մասին խոսելիս վատ տոնայնություն է ասել՝ սորտավորել: Կապ չունի՝ խոսքը հիվանդների՞ մասին է, վիրավորների՞, ալկոհոլային կամ թմրանյութային կախվածություն ունեցողների՞, թե՞ անգամ քաղաքական հակառակորդների: Տեսակավորելն էլ այն չէ: Մարդիկ լոլիկ կամ սմբուկ չեն, որ տեսակավորած դասավորեք արկղերում: Ամեն դեպքում, եթե ասում եք, թե մարդկանց պիտի սորտավորել կամ տեսակավորել, դա վիրավորական ենթատեքստ ունի և տհաճ նստվածք է թողնում:

Կիրառելի տարբերակներից մեկը, թերևս, դասակարգելն է. բանվորագյուղացիական դասակարգ, շահագործող դասակարգ և այլն:

Հիմա, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախօրեին խոսելով կորոնավարակի տարածման առումով ստեղծված կացության մասին՝ ասում է, թե հնարավոր է, ստիպված լինեն գնալ խոր սորտավորման: Ասել կուզի՝ «à la guerre, comme à la guerre», այսինքն՝ պատերազմում, ինչպես՝ պատերազմում: Ավելի պարզ, ըստ առողջապահության նախարարի, կորոնավարակված հայրենակիցների հետ կապված մոտեցումը կարող է լինել այն, որ ձգտեն փրկել նրանց, ում դեռ հնարավոր է փրկել: իսկ մյուսներն էլ կմնան միայն Աստծո կամ հանգամանքների ողորմածությանը:

Չէ, հասկանալի է, որ գործող «թավշյա» կառավարության ներկայացուցչի դեպքում գուցե միամտություն կլիներ ակնկալել, որ հիվանդներին ըստ ծանրության վիճակի դասակարգելու փոխարեն չասի՝ «խորը սորտավորում»: Ինչ այս անձինք իշխանության եկել-չեն եկել, շարունակ սորտավորում են հասարակության ներկայացուցիչներին: Մեկ՝ հեղափոխական-հակահեղափոխական, մեկ՝ «սև» ու «սպիտակ», մեկ՝ թավշի շահառուներ, այն է՝ «հպա-ա-ա՜րտ քաղաքացիներ» ու «հանցավոր ռեժիմի մնացուկներ»:

Այդ ամենից հետո, նույն «թավշյա» իշխանության առողջապահության նախարարը ինչո՞ւ չպիտի ասեր՝ հիվանդների «խորը սորտավորում»:

Մի խոսքով՝ սորտավորեմ, սորտավորես, սորտավորի: Հակիրճ՝ խոր և համապարփակ «սորտավորման» մեջ ենք հայտնվել: Ու ոչ միայն կորոնավարակի հետ կապված:

Խոր սորտավորո՞ւմ: Ինչ ինչո՞ւ ոչ: Դասակարգել՝ դասակարգելն է, եկեք մենք էլ կառավարության անդամներին «սորտավորենք»:

Մի «սորտը» կառավարության այն անդամներն են, որ «թավշյա ռեժիմին» ժառանգություն են մնացել «նախկին հանցավոր կոռումպացված ռեժիմից», այսպես ասած՝ խոնարհվել ու ծառայության են ընդունվել «նոր տերերի» մոտ:

Նախարարաց դասի մյուս «սորտը» այն անձինք են, որ կա՛մ Նիկոլ Փաշինյանի «հին զինակիցներից» են, կա՛մ ժամանակին կռահել են, թե քամին որ կողմից է փչում ու մի 100 կիլոմետր քայլել են նրա հետ: Համարվում է, որ նրանք ազնիվ, անկաշառ, անարատ կերպարներ են, որոնց իշխանությամբ հնարավորություն է տրվել «շտկել» իրենց կենսագրության այդ «բացերը», այսինքն՝ արատավորվել, կոռումպացվել, «չաղանալ»:

Նորապաշտոնավորների շարքերում մի «սորտ» էլ կա: Այս երրորդ «սորտի» ներկայացուցիչները «ֆիրմա» CV են լրացրել, իբր «թույն» կրթություն են ստացել, հասկանալի է՝ օտար ափերում, դիպլոմ ունեն, լեզուներ գիտեն, բայց որպես կանոն՝ իրականությունից ու կյանքից կտրված են, չունեն փորձ և ռեալ պայմաններում աշխատելու բավարար կարողականություն:

Իհարկե, ցանկության դեպքում կարելի է և այլ «սորտեր» նշել, ասենք, ամենասովորական պատեհապաշտների կամ «թեկուզ պոլի փետ լինի, բայց՝ մերոնցից լինի» կադրային քաղաքականության մշտական սկզբունքի կիրառմամբ ներկայիս կարգավիճակում հայտնվածների: Բայց խնդիրը դա չէր, այլ փորձարկումը, թե կառավարության անդամներին ինչպե՞ս դուր կգա, եթե իրենց սկսեն «խորը սորտավորել»:

Ինչ վերաբերում է կորոնավարակին ու դրա հետ ստեղծված ծանր իրավիճակին, ապա եթե ժամանակին ճիշտ «սորտավորեին» իրողությունները, համարժեք «սորտավորեին» այս կամ այն պատասխանատու պաշտոնում նշանակվող անձանց ունակությունները, իշխանությունը շշկռվածի նման չպահեր իրեն, ապա այսօր առողջապահության նախարարից նման չարագուշակ «ինքնախոստովանական» չէինք լսի, թե՝ կարող է այնպիսի վիճակ ստեղծվել, որ գնան «խորը սորտավորման»՝ փրկեն նրանց, ում դեռ հնարավոր է փրկել:

Ամոթ է: Մի հատ կողքներդ նայեք, ասենք՝ Վրաստանի ուղղությամբ: Ու սուսուփուս գլուխներդ կախեք: Սորտավորողների՛ս տեսեք:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1389 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am