5 դրամ արժեցող դիմակները վաճառվում են 200 դրամով․ ո՞ւր են գնում միլիարդները

Politik.am-ը գրում է. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար նախատեսված են վարչական տուգանքներ: Օրերս հայտնի դարձավ, որ արտակարգ դրության երկարաձգումից հետո դիմակներ կրելը լինելու է պարտադիր։

Ազգային ժողովում պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ այսուհետ խստիվ հետեւելու են արտակարգ դրության կանոնների պահպանմանը: Պատասխանելով պատգամավորների հարցերին, թե որքա՞ն է լինելու դիմակ չկրելու համար գանձվող տուգանքը՝ նա ասաց, որ թեպետ ճշգրիտ չի հիշում, սակայն այն սկսվում է 100 հազար դրամից:

Այս որոշումը շատերին հիշեցրել է 90-ականների կեսերը, երբ այն ժամանակվա ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի մտերիմներից մեկը մեքենանրի համար նախատեսված կրակմարիչներ էր բերել և երբ խմբաքանակը չէր վաճառվել, օրենքով մեքենաներում կրակմարիչների առկայությունը դարձրեցին պարտադիր, որպեսզի նախարարի մտերիմի բիզնեսը վնասներ չկրի։ Հիմա էլ տպավորություն է, որ իշխանությունները կոնկրետ անձանց բինզեսի շահերի համար են այս ոչ արդյունավետ որոշումը կայացրել։

Փետրվար ամսին նախարար Թորոսյանն ասել էր, որ Հայաստանում կազմակերպվելու է դիմակների արտադրություն։ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ արտադրության կազմակերպիչը գործարար Սամվել Ալեքսանյանն է։

Ի դեպ տեղեկություներ կան նաև, որ Հայաստան դիմակներ է ներկրել նաև վարչապետի կնոջ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը։ Ըստ մեր տեղեկությունների առաջին անգամ հիմնադրամը ներկրել է 280 հազար հատ սովորական, 60 հազար հատ բժշկական դիմակ, երկրորդ անգամ 24 հազար հատ բժշկական դիմակ։ Նոր ներկրումներ ևս սպասվում են։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել «Իմ քայլը» հիմնադրամի հետ պազրելու համար, թե ինչ նպատակով են ներկրում դիմակներ և արդյոք դրանք նախատեսված են վաճառքի համար։ Հույս ունենք, որ հիմնադրամը մեր հրապարակումից հետո հանրությանը մանրամասներ կներկայացնի։

Վարչապետ Փաշինյանի պատգամավոր եղբորորդին՝ Սիփան Փաշինյանն էլ գրառումներ է անում կարի նոր արտադրամասերի գործարկման մասին, որոնք ըստ մամուլի հրապարակումների՝ զբաղվելու են նաև դիմակների արտադրությամբ։

Մամուլում եղան նաև հրապարակումներ այն մասին, որ այդ դիմակները Չինաստանից գնվում են 5 դրամով և Հայաստանում վաճառվում 200 դրամով։ Այսինքն ներկրողներին ապահովում են միլիարդների հասնող եկամուտ։

Այս մտահոգություններին և հարցարդումներին իշխանությունները չեն արձագանքում, ավելին օրերս վարչապետ Փաշինյանն ասաց, որ չեն էլ արձագանքելու։ Վարչապետը հայտարարեց, որ ով հավատում է՝ թող հավատա։

Իսկ հարցը շարունակում է օդում կախված մնալ՝ ո՞ւր են գնում դիմակների վաճառքից եկող միլիարդները, արդյոք դրանք կապ ունե՞ն իշխանական ընտանիքի հետ, թե՞ դրանք զուտ ենթադրություններ են։ Մենք, իհարկե, պնդում չենք անում, որ Փաշինյանների ընտանիքը «փայ» ունի այս պատմությունից, բայց առկա լուրերը մեզ առնվազն նման հարցեր հնչեցնելու իրավունք վերապահում են, որոնց պարտավոր են պատասխանել իշխանությունները»։

դիտվել է 830 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am