«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, ուժային կառույցներից դուրս եկողներն այս օրերին գնում, հավաքվում են Արթուր Վանեցյանի կողքին։ Ոստիկանությունից, դատախազությունից, քննչականից ազատվածներ, բայց հատկապես Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներ, որոնք Վանեցյանի շուրջը մինի-իրավապահ մարմին են ձեւավորել։ Ավելին, այդ կառույցներում դեռեւս աշխատող մարդիկ էլ են պարբերաբար կապվում Վանեցյանի հետ՝ հարցնում, թե երբ է սկսելու իր գործունեությունը, եւ ասում են, որ ուզում են դիմում գրել եւ հեռանալ ծառայությունից՝ միանալով իրեն։
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը դեռեւս մի քանի ամիս առաջ՝ մինչեւ արտակարգ դրությունը, հայտարարել էր քաղաքական կուսակցություն ձեւավորելու մտադրության մասին, սակայն նոր կուսակցության հիմնադիր համագումարը չի կարողանում հրավիրել համավարակի պատճառով։ Մեր տեղեկություններով, արդեն մոտ 1700 դիմում է ստացվել՝ դեռեւս չձեւավորված կուսակցությանն անդամագրվելու խնդրանքով։
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը