Է՞լ ինչեր «չի հիշում» Նիկոլ Փաշինյանը

Վերջին ասուլիսի, իսկ ավելի ճիշտ՝ շատուխոսի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ի միջի այլոց, նշեց, թե չի հիշում, որ երբևէ ասած լինի, թե՝ պինցետով ու տնական արաղով կորոնավիրուսների հախից կգան: Ասաց ու միանգամից դրանով «ջրեց» առանց այդ էլ՝ ջրիկ ասուլիսը:

Դե, չի հիշում մարդը, որ մարտի սկզբներին նման բան է ասել: Միանգամից բազմաթիվ բարի մարդիկ հասան օգնության, և «ֆեյսբուքներում» ինքնաբուխ ծավալվեց «հիշողության թարմացում» պայմանական անվանմամբ օպերացիան:

Չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը հիշողության հետ կապված խնդիրներ ունի՝ որպես անհատ: Բայց այ, քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն քաղաքական ամնեզիայով է տառապում: Նա, իհարկե, շատ կցանկանար, որ հասարակությունը կամ գոնե քաղաքականապես ակտիվ հատվա՛ծը հիշողություն չունենար: Այսինքն՝ ընդհանրապես չունենար: Ոչինչ չհիշեր: Ոչ թե ինչպես ոմանք արդեն մի տևական շրջան ձևացնում են, թե՝ «չեն հիշում», այլ իսկապես հիշողությունից զրկվեր հանրության մի մասը: Այ, այդ ժամանակ Փաշինյանի իշխանությունն իրեն կզգար ինչպես ձուկը՝ ջրում, անգամ իրենց համակողմանի մերկությանն ուշադրություն դարձնող չէր լինի:

Հետաքրքիր է, իսկ է՛լ ինչեր «չի հիշում» Նիկոլ Փաշինյանը:

Օրինակ նա հիշո՞ւմ է, որ դեմ էր ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:

Հիշո՞ւմ է, թե ինչեր է ասել այդ կապակցությամբ, ասենք, իշխանության գալուց դեռ մեկ տարի առաջ:

Հիշո՞ւմ է, որ արմատապես դեմ էր պարտադիր կուտակային կենսաթոշակայինին:

Հիշո՞ւմ է, որ «ապրիլյան պատերազմը» բնորոշում էր որպես պայմանավորված:

Հիշո՞ւմ է, որ…

Չնայած, եթե մարդու «քաղաքական հիշողությունը» չի գործում կարճաժամկետ հատվածում, ըստ որում, չի գործում այն աստիճան, որ հայտարարում է, թե արտակարգ դրության պայմաններում չվճարման դիմաց հոսանքազրկումներ չեն լինելու, իսկ կարճ ժամանակ անց հոխորտալից ելույթ է ունենում, թե՝ մուծեք, այլապես կանջատեն, հապա էլ ի՞նչ պահանջներ ներկայացնել երկարաժամկետ հատվածում ինչ-որ բան հիշել-չհիշելու առնչությամբ:

Գանք չարաբաստիկ «նոր կորոնավիրուսի վարակին»: Փաշինյանը սրտնեղել էր, թե՝ մեր հասարակության մեջ այդ վարակի հանդեպ անլուրջ վերաբերմունք կա: Ու անմեղագույն հայացք ընդունած, իբր, ուզում է հասկանալ, թե որտեղից է գալիս նման վերաբերմունքը: Դե, իհարկե, ի՜նչ կապ կարող է դրա հետ ունենալ այն, որ ի սկզբանե, թե՛ անձամբ Նիկոլ Փաշինյանը, թե՛ իր գլխավորած կառավարության անդամներից առողջապահության նախարարը անլուրջ վերաբերմունք են դրսևորել նույն այդ վարակի հետ կապված:

Ընտրովի «հիշողությունն», իհարկե, Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է, ինչպես ձեռնտու է անպատասխանատու կամ պատասխանատվության շատ ցածր մակարդակ ունեցող այլևայլ քաղաքական գործիչների համար: Մի օր մի բան կասեն, հետո՝ կմոռանան, որ նման բան են ասել կամ գնահատական տվել, կասեն հակառակը: Կարևորը, իրենց ընկալմամբ, որ ծափահարողները շատ լինեն, օվացիան չլռի: Եվ ամենակարևորը, որ այդ որոտընդոստ ծափահարության աղմուկը լռեցնի հիշողությունը չկորցրածների ձայները:

Բայց նշված «ծափահարության» կողմնակի հետևանքներից հիմնականն այն է, որ այն զուգահեռաբար խլացնում է նաև այդ «ծափահարությանը» ձգտող գործչին: Ենթադրությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած կառավարությունն արդեն անդառնալիորեն «խլացել» են այդ «ծափահարությունից»:

Երևույթը, ցավոք, խորացել է այն աստիճան, որ իրենց թվում է, թե կարող են շարունակել անպատասխանատու գործելակերպը, օրումեջ հակասական հայտարարություններ անելը, իսկ նեղն ընկնելիս էլ արագորեն «չեմ հիշում»-ների անցնել: Փորձել որևէ բան բացատրել նման իշխանությանը այլևս անիմաստ է: Նրանց այդ բացատրությունները նախ՝ չեն հետաքրքրում, որովհետև իրենք էն գլխից «ամեն, ամեն ինչ գիտեին», ի լրումն, ընդամենը երկու տարվա մեջ հասցրեցին արագորեն «խլանալ» ու դառնալ անհասանելի բաժանորդ կամ բաժանորդներին անհասանելի: Էականն այն է, որ կապն է խզված: Եվ գնալով ավելի ու ավելի է ընդգծվում իշխանության եկած խմբի և իրականության, հասարակության, առկա խնդիրների միջև ձևավորված այդ խզումը:

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը կարող է շարունակել «մոռացության» կամ «չհիշելու» գործելակերպը: Կարևորը ոչ թե դա է, այլ այն, որ մարդիկ հիշում են, իսկ ամենից կարևորը՝ սկսեն վերհիշել, որ իրենք հասարակություն են, այլ ոչ թե սոսկ միտինգային բազմություն, որի տրամադրությունների վրա խաղալով կարելի է քաղաքական արկածախնդրությամբ զբաղվել, ապա ձեռ առնել նույն այդ բազմությանը՝ կիսագրագետ անվանելով:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 4261 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am