Դեռ կան դատավորներ, որոնք չեն համբուրել Փաշինյանի աջը ու կկարճեն այս գործը․ Գագիկ Համբարյանը՝ իր դեմ Հրաչյա Հակոբյանի հարուցած քրգործի մասին

Իրատես թերթը գրում է. «Մի քա­նի օր ա­ռաջ պարզ դար­ձավ, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­նե­րոր­դին՝ Հրա­չյա Հա­կո­բյա­նը, դա­տա­կան հայց է ներ­կա­յաց­րել չորս տար­բեր ան­ձանց դեմ, ո­րոնց թվում է նաև քա­ղա­քա­գետ Գա­գիկ Համ­բա­րյա­նը։ Քա­ղա­քա­գե­տը մեզ հետ զրույ­ցում չթաքց­րեց զար­ման­քը, թե ին­չու է այս պատ­գա­մա­վորն ի­րեն դա­տի տվել, ինքն ըն­դա­մե­նը, լրատ­վա­մի­ջոց­նե­րին հղում ա­նե­լով, նշել է, որ Հա­կո­բյա­նը մե­ղադր­վում է մաք­սա­նենգ ճա­նա­պար­հով ծխա­խոտ ներկ­րե­լու մեջ։

Իսկ իր դեմ հայ­ցի պատ­ճա­ռը, ըստ, Համ­բա­րյա­նի, պայ­մա­նա­վոր­ված է ընդ­դի­մա­դիր կեց­ված­քով։ «Ես չեմ կար­ծում, որ սա Հա­կո­բյա­նի նա­խա­ձեռ­նու­թյունն է։ Փա­շի­նյա­նը ըն­տա­նյոք հան­դերձ է այս ո­րո­շու­մը կա­յաց­րել։ Փոր­ձում են այս­պի­սի կեղծ մե­ղադ­րանք­նե­րով լռեց­նել ինձ։ Ե՛վ Փա­շի­նյա­նը, և՛ նրա կի­նը պետք է լավ ի­մա­նա­յին, որ ե­թե ես ան­ձամբ նման բան ա­սած լի­նի, պատ­րաստ էի պա­տաս­խան տա­լու իմ ա­սա­ծի հա­մար»,- շեշ­տեց Գա­գիկ Համ­բա­րյա­նը, հա­վե­լե­լով, որ սա քա­ղա­քա­կան հե­տապն­դում է։

Քա­ղա­քա­գե­տին նաև զար­մա­նա­լի է թվում, թե ին­չու է դա­տա­կան հայցն ըն­դուն­վել Երևա­նում, ե­թե ին­քը Գյում­րիում է ապ­րում։ «Որ­քան էլ Հրա­չյա Հա­կո­բյա­նը դա­տա­կան հայց ներ­կա­յաց­նի Երևա­նում, ակն­հայտ է, որ այդ գրա­ռումն ար­վել է Գյում­րիից, որ­տեղ ես բնակ­վում եմ»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը, հա­վե­լե­լով, թե փաս­տա­բան­նե­րից դեռ պի­տի ճշ­տի` հայ­ցը կա­րո՞ղ է Գյում­րի տե­ղա­փո­խել։ Քա­ղա­քա­գե­տը կար­ծում է, որ դա­տա­րա­նը պետք է կար­ճի այս գոր­ծը` հան­ցա­կազ­մի բա­ցա­կա­յու­թյան հիմ­քով. «Դեռ կան դա­տա­վոր­ներ, ո­րոնք չեն համ­բու­րել Փա­շի­նյա­նի ա­ջը ու կկար­ճեն այս գոր­ծը, ո­րով­հետև մե­ղադ­րանք­նե­րը կեղծ են ու որևէ հիմք չու­նեն»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 2128 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am