Արտակարգ դրությունը ստիպված են երկարաձգում. որն է պատճառը. նախապատմություն կա

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհայտարարի արտակարգ դրությունը երկարաձգելու որոշման մասին: Նկատենք, որ վարչապետը երեկ շրջել է Երեւանի փողոցներում՝ հասկանալու համար՝ արդյոք ՀՀ քաղաքացիները պահպանում են պահանջները վիրուսի կանխարգելման համար, ապա նշել, որ արտակարգ դրությունը չերկարաձգելու տարբերակ չունեն:

Իսկ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը հաստատել էր տեղեկությունը` հայտնելով, որ վարչապետն իր որոշումը կհայտնի կառավարության նիստում, եւ ԱԺ արտահերթ նիստ կանցկացվի՝ արտակարգ դրության հարցը քննարկելու համար: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ամենը նախապատմություն ունի:

ՀՀ կառավարությանը մի խումբ իրավաբաններն են համոզել կրկին Հայաստանում երկարաձգել արտակարգ դրությունը: Բանն այն է, որ երրորդ անգամ արտակարգ դրությունը երկարացնելը շատերի կարծիքով անիմաստ է այն դեպքում, որ գրեթե բոլոր ոլորտներում սահմանափակումները հանված են: Բայց իրավաբանները վարչապետի հետ հանդիպման ժամանակ նշել են, որ միայն արտակարգ դրության երկարաձգման պայմաններում անհրաժեշտության դեպքում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը կկարողանա շտապ որոշումներ կայացնել, հակառակ դեպքում հրատապ հարցերի վերաբերյալ կառավարությունը ստիպված կլինի անհրաժեշտ որոշումները օրենքով սահմանված կարգով ընդունել:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են նաեւ, որ թե՛ կառավարությունում, թե՛ օրենսդիր մարմնում դեմ են արտակարգ դրության երկարաձգմանը, բայց իրավական առումով կազուսային իրավիճակ կստեղծվի, եթե այն չերկարաձգվի: Հիշեցնենք, որ առկախված է մնում նաեւ սահմանադրական հանրաքվեի հարցը, որը կարող է չկայանալ միայն արտակարգ դրության պայմաններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 958 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am