Ռուսաստանը, Թուրքիան և Իրանն Աստանայում Սիրիայի խնդրով ընթացող բանակցություններին հուշագիր են ստորագրել արաբական հանրապետությունում խաղաղ գոտիներ ստեղծելու վերաբերյալ: Այս մասին հայտնեց Ղազախստանի արտգործնախարար Կայրատ Աբդրախմանովը:
«Վերջին երկու օրվա ընթացքում Աստանայում բանակցությունների մասնակիցներն իրականացրել են հրադադարի ռեժիմի պահպանման և ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի դիտարկում և երաշխավոր երկրները համաձայնեցին Սիրիայում խաղաղ գոտիների ստեղծման հուշագիր ստորագրել», - տեղեկացրեց նախարարը:
Հուշագիրը ստորագրել է ՌԴ պատվիրակության ղեկավար, սիրիական հարցի կարգավորման հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը, Թուրքիայի կողմից՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով արտգործնախարարի տեղակալ Սեդաթ Օնալը, Իրանի կողմից՝ Իրանի ԱԳ ղեկավարի տեղակալ Ջաբերի Անսարին: Հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից