Էրդողանն արդեն երրորդ անգամ երկարաձգեց
Ըստ Demokrathaber-ի՝ @ուրքիայի իշխանությունները արդեն երրորդ անգամ երկարաձգել են դեռևս նախորդ տարվա հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից ի վեր հայտարարված արտակարգ դրությունը:
Արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս երեք ամսով:
Ինչպես նշվում է՝ արտակարգ դրության երկարաձգումը պայմանավորված է ոչ թե անվտանգության նկատառումներով, այլ Էրդողանի լիազորություններն ապահովելու, նրա դեմ անկարգությունների դեմն առնելու նպատակով:
