Վահան Խալաֆյանի մահվանից 7 տարի է անցել. ՄԻԵԴ-ը կհրապարակի վճիռը

Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում 7 տարի առաջ Վահան Խալաֆյանի մահվան գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհրապարակի դատավճիռ: Վահան Խալաֆյանի եւ նրա մերձավոր ազգականների շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «2010թ լրացավ Վահան Խալաֆյանի մահվան 7-րդ տարին: Վահանը նույն օրը խաբեությամբ բերման էր ենթարկվել ՀՀ ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունք, ճնշումների եւ ծեծի էր ենթարկվել ոստիկանների կողմից՝ գողություն կատարելը խոստովանելու նպատակով, ապա քննությամբ եւ դատաքննությամբ չբացահայտված հանգամանքներում մահացել էր: Ըստ պաշտոնական վարկածի՝ Վահանը երեք ոստիկանի ներկայությամբ պահարանից վերցրել էր խոհանոցային դանակը, մերկացրել էր որովայնը (բարձրացրել էր ժակետը, սվիտերը, տաբատի տակից հանել էր վերնաշապիկը՝ առանց գոտին արձակելու, վարտիկի տակից հանել էր մայկան), ամբողջ լայնքով 2 անգամ դանակի ծայրով քերծվածք էր կատարել, ապա 2 անգամ հարվածել էր ինքն իրեն, որից հետո ուշագնաց էր եղել ու գիտակցության չգալով՝ մահացել էր հիվանդանոցում: Չարենցավանի ոստիկանությունում Վահանինն վաստացրել էր եւ ծեծի է ենթարկել ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Աշոտ Հարությունյանը: Դեպքը տեղի է ունեցել ոստիկանության պրոֆիլակտիկայի բաժնի պետ` Կամո Միրումյանի աշխատասենյակում, որտեղ, բացի սպանվածից, գտնվել են եւս երեք հոգի. Քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Մորես Հայրապետյանը, որպես քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Գարիկ Արամի Դավթյանը, քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Գագիկ Վլադիմիրի Ղազարյանը: Քրեական գործով մեղադրյալներ են ներգրավել ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում ծառայող ոստիկաններ` Աշոտ Հարությունյանը, Մորես Արծրունու Հայրապետյանը, Գագիկ Դավթյանը, Գագիկ Ղազարյանը: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.11.2010թ. դատավճռով պաշտոնական դիրքը չարաշահելու համար Աշոտ Հարությունյանը դատապարտվեց 8 (ութ) տարվա ազատազրկման, Մորես Հայրապետյանը 2 (երկու) տարվա պայմանական ազատազրկման, իսկ մյուս երկու ոստիկանները՝ Գարիկ Դավթյանը, Գագիկ Ղազարյանը արդարացվեցին: Վերաքննիչ դատարանը Աշոտ Հարությունյանի եւ Մորես Հայրապետյանի նկատմամբ համաներում կիրառեց, նրանց պատիժները մեղմեց: Չարենցավանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Սամվել Պարգեւի Տոնոյանը ՀՀ Ոստիկանության պետի 11.01.2012թ. հրամանով նշանակվել է Ոստիկանության Հրազդանի քաղաքի բաժնի պետի տեղակալ, այնուհետեւ` ՀՀ Ոստիկանության պետի 13.04.2012թ. մեկ այլ հրամանով նշանակվել է Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ (երկու տարի անց` Վահան Խալաֆյանի մահվան օրը): Դատաքննությունն այդպես էլ չփարատեց՝ Վահան Խալաֆյանի մահվան հետ Ս. Տոնոյանի անմիջականորեն առնչություն ունենալու վերաբերյալ մերձավորներիեւ հասարակության կասկածները: Գործով միակ ազատազրկման դատապարտված Աշոտ Հարությունյանը պատիժը կրեց կիսաբաց ռեժիմով, այնուհետեւ բաց ռեժիմով (միայն գիշերներն էր անցկացնում ազատազրկման վայրում), իսկ հետո նրա նկատմամբ կիրառվեց համաներման ակտ ու նա ազատ արձակվեց (նրա նկատմամբ վերաքննիչ դատարանը մեկ անգամ արդեն կիրառել էր համաներման ակտ` 8 տարվա ազատազրկումը նվազեցնելով 1/3-ով): Որից հետոԱշոտ Հարությունյանը մեկնել է Հայաստանից` մշտական բնակության: Վահանի մերձավորների եւ հասարակության համոզմամբ, նրա մահվան պատճառը գլխին ստացած հարվածն է եղել, իսկ դիակի որովայնին հասցված դանակի հարվածները միայն ինքնասպանության պատրանք ստեղծելու նպատակ են հետապնդել: Վահան Խալաֆյանի մերձավոր ազգականների անունից գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ Հայաստանի կողմից Կոնվենցիայի մի շարք հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտումը ճանաչելու պահանջով: Դատարանում վարույթն ավարտվել է եւ մոտ ապագայում սպասվում է վճռի հրապարակում»:

դիտվել է 185 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am