Շտապ. ահաբեկչություն Ստոկհոլմում. տեսանյութ
Ստոկհոլմի գլխավոր փողոցներից մեկում բեռնատար ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ:
Միջադեպի հետեւանքով կան տուժածներ: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ տեղի է ունեցել հետիոտների համար նախատեսված փողոցում: Շվեդական ռադիոն հայտնել է, որ ենթադրվում է, որ սա ահաբեկչություն է, սակայն պաշտոնապես դեռևս չի հայտարարվել:

