Ինչու է Պուտինը հանդիպելու ԱՊՀ-ի երկրների հետախուզությունների ղեկավարների հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 5-ին հանդիպում կանցկացնի ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության 14-րդ նիստի պատվիրակությունների ղեկավարների հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:«ԱՊՀ-ի երկրների հետախուզական հանրակցության գործունեության համակարգման կատարելագործումը աշխատանիքի կարեւորագույն բաղադրիչն է սաստկացող միջազգային ահաբեկչական վտանգի պայմաններում»,-ասված է հաղորդագրության մեջ: Ապրիլի 4-ին Մոսկվայում տեղի Է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցությունը: Դրանից հետո ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել Է, որ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը նախեւառաջ ահաբեկչության դեմ պայքարում:
