Ինչու է մահն այդպես անհրաժեշտ. Պիեռ Պաոլո Պազոլինի

1922-ի այս օրը ծնվեց Պիեռ Պաոլո Պազոլինին: Ստորև բերվածը հատված է նրա էսսեից: ՄԱՀՎԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ Մարդն ինքնարտահայտվում է գործողության միջոցով, քանի որ հենց այդպես է նա վերափոխում իրականությունն ու ներգործում մտքի վրա: Բայց մարդու ամեն մի գործողություն զուրկ է միասնականությունից, անգամ իմաստից, մինչև որ չհասնի ավարտին, չվերջանա: Քանի դեռ ապագան հնարավոր է, քանի դեռ առկա է անհայտությունը, մարդը շարունակում է մնալ չարտահայտված: Կարելի է, օրինակ, հանդիպել ազնիվ մարդու, որը 60 տարեկանում խախտել է օրենքը. սա փոխում է նրա բոլոր նախկին արարքների իմաստը և այդ մարդուն ներկայացնում բոլորովին այլ լույսով: Քանի դեռ ես ողջ եմ, ոչ ոք չի կարող համոզված լինել, թե իրոք ճանաչում է ինձ, այսինքն չի կարող բացահայտել իմ գործողությունների իսկական իմաստը: Ահա թե ինչու է մահն այդպես անհրաժեշտ: Քանի դեռ ողջ ենք, մեզ պակասում է իմաստը, իսկ մեր կյանքի իմաստը (որի օգնությամբ ինքնարտահայտվում ենք և որին վերագրում բացառիկ իմաստ) մնում է անմեկնելի` հնարավորությունների մի խառնաշփոթ, հարաբերությունների ու նշանակությունների մի անհատնում հոսք, որոնք ելք չեն գտնում որևէ վերջնական լուծման մեջ: Մահն իրագործում է մեր կյանքի եզրափակիչ մոնտաժը: Այլ կերպ ասած, մահն առանձնացնում է մեր կյանքի իսկական նշանակալից դրվագները (որոնց իմաստն այլևս չի կարող փոխվել նոր, հակասական կամ անմիտ պահերի ազդեցության տակ)` դրանք դասավորելով այնպես, որ մեր անվերջ, անորոշ ու տարտամ ներկան վերածվում է հստակ, հաստատուն անցյալի: Հետևաբար կյանքը կարող է մեր ինքնաարտահայտումը լինել լոկ մահվան շնորհիվ: Թարգմանությունը՝ Զավեն Բոյաջյանի

դիտվել է 208 անգամ
Լրահոս
Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am