Երուսաղեմի Պատրիարքը Գարեգին Բ-ին կոչ է արել կարգազուրկ լինել և Հայոց եկեղեցին փրկել կործանումից

Երուսաղեմի Նուրհան պատրիարք Մանուկյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին կոչ է անում կարգալույծ լինել և Հայոց եկեղեցին փրկել կործանումից: ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՆՈՒՐՀԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԴԱՌՆԱՊԷՍ ԿԸ ՅԱՆԴԻՄԱՆԷ ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ Վեհափառ Տէր, վստահ եղէք, թէ այս տողերը ակամայ թուղթին կը յանձնեմ, մանաւանդ երբ տակաւին քիչ առաջ լսեցի թէ վերջերս պախարակած ըլլաք ձեր եպիսկոպոսները, որոնք իբր թէ կայքէջերուն մէջ յաճախակի երեւցող ձեր դէմ գրուած բազմաթիւ յօդուածներուն երբեք չեն հակազդեր. ինչպէս կ’ըսեն՝ «Լռութիւնը համաձայնութեան նշան է» … Եթէ թոյլ տաք եղբայրաբար պիտի ըսէի, թէ սպառնալիքը չի՜ պատշաճիր կրօնականին, նամանաւա՜նդ բարձրաստիճան՝ «Ամենայն հայոց հայրապետին», որմէ կ’ակնկալուի իբր իրա՜ւ ՀՕՐՄԷ ու ներողամիտ ՄԵԾԱՒՈՐէ սիրով ու ներողամիտ ոգիով վերաբերիլ իր զաւակներուն եւ կամ ստորադասներուն հետ եւ նկատմամբ: Միթէ Ձեր «Շինարար կաթողիկոս» -ի համբաւը իսկապէ՞ս կ’ուզէք կարգալոյծ հռչակուածներու շարքը երկարելով … ջնջել: Վեհափառ Տէր, եթէ կը յիշէք մի քանի տարիներ առաջ երբ ամենայն հպարտութեամբ, –եւ այս արդարացիօրէն, – ինծի ցոյց կու տայիք Մայր աթոռի շրջափակէն ներս Ձեր կառուցել տուած գեղեցիկ շէնքերը, ըսի Ձեզի, թէ նիւթական շէնքերուն չափ եւ աւելիով կարեւոր էր հոգեւոր շէնքը ամրացնել, եւ Դուք վստահեցուցիք, թէ այդ եւս պիտի ըլլար։ Սակայն ժամանակը եկաւ փաստելու, թէ արտաքինն ու նիւթականն էր էականն ու Ձեզ հետաքրքրողը… Վաճառականական եւ առեւտրական յատկութիւններ ունենալը անպայմանօրէն խելացիութեան յայտարարներ չեն: Դուք կրնաք մարդ առնել ու ծախել, սակայն ԵՐԲԵ՛Ք ՉԷՔ ԿՐՆԱՐ ՍՐԲՈՒԹԻՒՆ ՊԱՀԵԼ ԵՒ ԻՒՐԱՑՆԵԼ: Դուք, որ կոչուած էք ըլլալու գլուխը մեր Եկեղեցւոյ, միացած քաղաքական ապակրօն եւ հաւատազուրկ ղեկավարներու, կը փորձէք ձեր աճուրդի դրուած խելքով եւ մանկունակ ու քմահաճ որոշումներով, արմատախիլ ընել Հայաստանեայց Եկեղեցւոյ դարաւոր կաղնին, որովհետեւ հակառակ ձեր տարիներու բոլոր արեւներուն, դուք տակաւին չէք հասունցած: Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին իր դարաւոր գոյութեան ընթացքին արտաքին հարուածներէն այնքան չէ սոսկացած, որքան այն անմիտ եւ քանդիչ փորձերէն, զորս դո՛ւք, Վեհափառ, ծոցածին զաւակը այս նոյն Եկեղեցւոյ, կը պատրաստէք ի՛ր մէջէն՝ ի՛ր դէմ: Հայ Եկեղեցին բաժնել իր նկարագրէն՝ պիտի նշանակէր կտրել պորտը իր անցեալէն, ուր կրօնի զգացումն ու ազդեցութեան գաղափարը փոխադարձաբար իրար ամրապնդած եւ իրար հետ շաղահիւսուած են, յօրինելով մեր Հայու դիմագիծը եւ ստեղծելով հրաշքը մեր դարերուն: Անոնք որոնք ինքզինքնուն իրաւունք տուած են հանրային շահերուն եւ բարոյականին հսկելու, քաջ պէտք է գիտնան թէ կայծքարը առանց հարուածի բոց չտար, ինչպէս նաեւ պալարները չեն դարմանուիր առանց նշդրակի հարուածին: Կը գրենք այս տողերը հաւատալով, որ չարիքը տեսնել եւ անտարբեր մնալ՝ պիտի ըլլար չարիքին օժանդակել: Այս օրերուս, մեր Եկեղեցին կը գտնուի այնպիսի վիճակներու եւ երեւոյթներու դիմաց, որոնք լուրջ կասկածներու եւ տրտում հեռապատկերներու կը տանին մեր միտքը, երբ վայրկեանի մը համար միայն աչքի առաջ ունենանք մեր երբեմնի ազգային եւ կրօնական այն բոլոր առաքինութիւնները, որոնց շնորհիւ մեր ժողովուրդը երբեմն բան մը արժած եւ տակաւին կրնայ արժել: Քա՛ջ գիտցէք, որ ժողովուրդի մը ոյժին եւ մեծութեան գաղտնիք նիւթն ու նիւթականը չեն, որովհետեւ ժողովուրդներ չեն մեռներ իրենց ստացած ֆիզիքական վէրքերէն, այլ աւելի, հոգեկանէն: Մեզ ազգովին հարուածողը մեր դիմագրաւած աղէտներէն աւելի մեր ազգին ղեկավարներու անտարբերութիւնն ու եսակեդրոնացումն է, եւ այս մէկը բնական մահ մը կրնայ նկատուիլ ժողովուրդի մը համար: Ժամանակը եկած է, Վեհափառ, որ դուք պարտիք վերագտնել ձեր հոգեկան արժէքները, եթէ երբեւիցէ ունեցած էք, ապա թէ ոչ դուք եւս ձեզ հռչակէք կարգազուրկ եւ մեր Մայր Եկեղեցին փրկէք ամբողջական կործանումէ: Մեր Եկեղեցին, կրօնա-ազգային այս պատկառելի հաստատութիւնը, մեր ժողովուրդի մեծագոյն ստեղծագործութիւնն է, որ պատմական ու քաղաքական անյարիր պայմաններու մէջէն անցնելով Ձեւ եւ Նկարագիր առնելով հասած է մեզի, եւ դուք իբր «Հայր ամենեցուն» պարտիք անոխակալ, հաւասար եւ մանաւանդ բարեմտօրէն նայիլ բոլորին: Վեհափառ, քաջ վստահ եղէք, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը մեզի համար կը մնայ ու միշտ պիտի մնայ աղբիւր ներշնչման եւ յոյսի, սակայն դուք… Նուրհան Արք. Մանուկեան Պատրիարք Հայ Երուսաղէմի Նոյեմբեր 28, 2014

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան «Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդ Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում, Լարսում իրավիճակը սարսափելի է (video) Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ» Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները ՔՊ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, այլև ռեպրեսիվ ապարատն են գործի դնում Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ ողջ գիշեր քննվել է Ղազինյանի կալանքի միջնորդությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ» Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am